Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՇԱԽՄԱՏՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուսական լրատվամիջներին տված հարցազրույցում ՀՀ նախագահը խոսել է շախմատի մասին նաեւ: Սերժ Սարգսյանը նկատել է, որ «շախմատն օգնում է կյանքում արդար ապրել, սովորեցնում է արդար հաղթել ու արդար պարտվել»:

ՀՀ նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե ինքն անձամբ ե՞րբ, որտե՞ղ ու ումի՞ց է վերջին անգամ արդար պարտվել: