Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՄԱՍԻՆՙ ԱՌԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

03/11/2017
- 03 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Մինչ Ռուբեն Սադոյանը կնշանակվեր Վրաստանում ՀՀ դեսպանՙ փոխարինելով Յուրի Վարդանյանին, ես անձամբ, խոստովանեմ, նրա մասին որեւէ բան չգիտեի, չգիտեի անգամ, որ նա ԱԺ պատգամավոր է, ընդ որումՙ երկարամյա: Հետեւաբար, երբ նախագահի որոշմամբ պարոն Սադոյանը դարձավ Նորին Գերազանցություն, ես Google որոնման համակարգով սկսեցի նրա մասին տեղեկություններ հավաքել: Առաջինն ինչ բերեց Google-ը այն էր, որ Ռուբեն Սադոյանը ԱԺ-ի պատգամավոր է եւ ինձ առաջարկեց մտնել ԱԺ-ի պաշտոնական կայքՙ ծանոթանալու պարոն Սադոյանի կենսագրությանը:

Ծանոթացա, ըստ այդմ Ռուբեն Ալֆրեդի Սադոյանը ծնվել է 1968-ին Երեւանում, ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, մասնագիտությամբՙ ֆինանսիստ-տնտեսագետ է (սա շատ կարեւոր է): Ավարտելուց հետո անմիջապես աշխատել է որպես հաշվապահ, երկար տարիներ աշխատել է ՀՀ հարկային տեսչությունում, հիմնադրել է ՍՊԸ-ներ, ապա աշխատանքի է անցել էլեկտրական ցանցերում, հետո նորից վերադարձել հարկային ոլորտ, մի խոսքով… Բանակում չի ծառայել: 2003-04-ին, երբ Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետն էր (սա շատ կարեւոր է), պարոն Սադոյանը աշխատել է որպես Կենտրոն-կանաչապատում ՓԲԸ -ի փոխտնօրեն: Դեՙ զբաղվել է Երեւանի կենտրոնի կանաչապատմամբ, այսինքնՙ եթե 2003-04-ին Երեւանի կոնկրետ կենտրոնը լավ չի կանաչապատվել, կամ առհասարակ չի կանաչապատվել, ապա մեղավորն արդեն գիտենք, թե ով է: Ապա, 2005-ին, պարոն Սադոյանը հիմնադրում է Յունիգրաֆ-Իքս ՍՊԸ -ն: ՍՊԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալել Երեւանի քաղաքապետարանի հետ (քաղաքապետը Բեգլարյանն էր), մասնավորաբար զբաղվելով թափառող շների ստերիլիզացման գործերով:

Բայց այստեղ կանգ առնենք. բանն այն է, որ պարոն Սադոյանի (իսկ վերջինս, հիշեցնեմ, Վրաստանում մեր նոր արտակարգ եւ լիազոր դեսպանն է) մասին Google-ի բերած երկրորդ հոդվածը…բայց ավելի լավ է դրա միայն վերնագիրն ասեմՙ «Թե ինչպես շուն խփող Ռուբոն դարձավ ԱԺ պատգամավոր» : Խոստովանեմՙ հոդվածին ծանոթանալուց հետո եւ առհասարակ տեղեկանալով, որ պարոն Ռուբեն Սադոյանը որոշ շրջանակներում հայտնի է շուն խփող Ռուբո անունով, մեծ էր գայթակղությունն այս հոդվածը վերնագրելՙ «Թե ինչպես շուն խփող Ռուբոն դարձավ Վրաստանում ՀՀ դեսպան» : Ինչեւէ… Ի դեպ, Ռուբեն Սադոյանի հիշյալ մականունն ամենեւին էլ չափազանցված չէ, բանն այն է, որ Յունիգրաֆ-Իքսը իրականում զբաղված է եղել ոչ թե թափառող շների ստերիլիզացմամբ, այլ դրանց ուղղակի սատկացրել է, անշուշտ քաղաքային բյուջեի փողերով: Պարոն Սադոյանի մասին իմացա նաեւ, որ նրա ընտանեկան քավորը ինքըՙ Գագիկ Բեգլարյանն է անձամբ, դրա համար էլ շատ կարեւոր է, որ Սադոյանը քաղաքապետարանի հետ գործ է արել քաղաքապետ Բեգլարյանի օրոք միայն: Հետո դարձել է պատգամավոր: Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ պարոն Սադոյանը մշտապես կողմ է քվեարկել իշխանական նախագծերին, եթե իհարկե նիստերին ներկա է գտնվել:

Վրաստանում մեր նոր դեսպանի մասին կարեւոր է իմանալ նաեւ, որ 2015-ին մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ պարոն Սադոյանն, ըստ մամուլի տեղեկությունների, ՀՀ բանկերին միլիոնների հասնող պարտքեր ուներ: Բանկերն էլ, չկարողանալով հետ ստանալ իրենց գումարները, դատի են տվել ԱԺ պատգամավորին: Կոնկրետ այդ տարի, կոնկրետ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվել Ամերիա բանկի հայցն ընդդեմ Ռուբեն Սադոյանի: Բայց սա չէ կարեւորը, այլ այն, որ գործը քննելու համար նշանակվել է դատավոր Գագիկ Խանդանյանը , որը, լրիվ պատահաբար անշուշտ, Գագիկ Բեգլարյանի խնամին է, իսկ վերջինս, հիշում ենք, Ռուբեն Սադոյանի քավորն է: Թե ի՞նչ եղավ այդ գործի հետ, ոչ ոք չգիտի, գոնե Google-ը հաստատ չգիտի, երեւի կորավ. ամեն դեպքում վարկած է:

Թե ինչ կլինի հիմաՙ մեզ համար մեղմ ասած կարեւոր Վրաստանում մեր գործերի հետ, կրկին ոչ ոք չգիտի: Ամեն դեպքում հոռետեսն ասում էՙ ավելի վատ է լինելու, լավատեսն ասում էՙ սրանից ավելի վատ չի կարող լինել:

Նախորդ գրառումը

ԱԼԻՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ. «ՃԻԳ ԿԸ ԳՈՐԾԱԴՐԵՆՔ, ՈՐՊԷՍԶԻ ՆԵՂ ՊԱՏԵԱՆԻ ՄԷՋ ԱՊՐՈՂ ՀԱՒԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԸ ԹԵՐԹԸ ԿԱՄ ԽՕՍՆԱԿԸ ՉԴԱՌՆԱՆՔ»

Հաջորդ գրառումը

ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ

Լրահոս

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական