Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՊԱՏԱԿԸ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ «ՍԱԴԻՍՏՆԵՐԻ» ՄՇՏԱԿԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է

03/11/2017
- 03 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչո՞ւ է մեզ պարտադրվում տխրահռչակ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ աղմուկը սպասելի էր: Ընդ որում ասել, թե այդ նախագիծը մեր հասարակությունը բաժանեց երկու մասիՙ այնքան էլ ճիշտ չէ: Իրականում հասարակության ճնշող մեծամասնությունը ընդգծված բացասական կարծիք ունի նման օրենք ունենալու հեռանկարի նկատմամբ, իսկ այն առաջ տանողները միայն դրա դիմաց տարբերՙ փակ եւ բաց հիմնադրամներից համապատասխան վարձատրություն ստացած զանազան ՀԿ-ներն են եւ Եվրոմիության պարտադրած «տնային աշխատանքը» փայլուն կատարելու ձգտում եւ գերազանցիկ աշակերտի տպավորություն ստեղծելու ցանկություն ունեցող ՀՀ արդարադատության նախարարությունը:

Կարծես թե «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի անընդունելի լինելու մասին բոլոր հիմնավորումները տրվել են եւ նրա խոցելի լինելը փաստարկվելՙ հակառակ փողոցային պայքարի արդյունքում պատգամավորուհուՙ օրենքի դեմ «արգումենտացիա» չլինելու մասին կարծիքի: «Արգումենտացիաները» բազում ենՙ «հոգեբանական բռնություն», «տնտեսական բռնություն» հասկացություններն ու դրանց կամայական կիրառման լայն դաշտը, ընտանեկան կյանքում ամեն մի վեճին, դրա մասին կողմնակիՙ այդ թվում կեղծ ահազանգի դեպքում, այսպես կոչված լիազոր մարմնի միջամտելու հնարավորությունը, մարդու ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը, մարդուն սեփականություն հանդիսացող բնակարանից վտարելու դրույթը, երեխաների իրավունքների ոտնահարումըՙ ընտանիքից հեռացնելու ակնհայտ լայն հնարավորություններով, բռնության տեսակավորման անհասկանալի լինելը եւ այլն: Մի խոսքով, այս նախագծի արհեստական եւ պարտադրված լինելու, հայկական ընտանիքի վրա նրա կործանարար ազդեցության մասին բոլոր հիմնավորումներն այս օրերին տրվել են հոգեբանների, իրավաբանների, հասարակական գործիչների, մտավորականներլի լայն շրջանակի կողմից:

Մինչդեռ օրենքի հեղինակներն ու այն «անցկացնելու» ջատագովների կողմից ոչ մի առարկայական հակափաստարկՙ բացառությամբ կանանց նկատմամբ ընտանիքում բռնության առանձին դեպքերի, որոնք, չգիտես ինչու, փոխանակ իրավական հետեւանքներ ունենան եւ բռնություն գործադրողները պատժվեն գործող օրենքով, դառնում են մուտանտ օրենքի նախագծի «հիմնավորում»: Միայն այն փաստը, որ բացահայտ դարձավ այս օրենքի արդյունավետության մասին տրված հարցին օրենքի նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի պատասխանից, բավարար էր, որ այն պարզապես աղբարկղ նետվեր: Հիշեցնենք, փոխնախարարը հայտնեց, որ 120 երկրներում այս օրենքը գործում է, իսկ դրա արդյունավետության մասին տվյալներ չկան: Ինչեւէ: Այս ամբողջ աղմուկի մեջ, սակայն, չհնչեց գլխավոր փաստարկը օրենքի նախագծի դեմՙ այն ընդունվելու դեպքում իսկական բռնարարները կամ օրենքի լոբբիինգն անողների բնորոշմամբՙ «սադիստները», որոնք ամեն օր իրենց կանանց կամ երեխաներին են ծեծում, հնարավորություն են ստանում խուսափել քրեական պատասխանատվություն կրելուց: Ինչի՞ մասին է խոսքը:

Մինչ ոստիկանությունը նախազգուշացնում, հաշվառման է վերցնում, եզրակացություն է տալիս, տեղեկատվություն է տալիս լիազոր մարմնին ընտանեկան բռնության մասին, վերոնշյալ ծեծուջարդի սովոր «սադիստը» շարունակում է իր գործը ամեն օր: Անհետաձգելի միջամտության որոշումը ոստիկանությունը կարող է կայացնել առանց այս օրենքի նախագծիՙ գրանցելով ծեծի մասին ստացված ահազանգը եւ սկսելով հետաքննություն: Հետաքննություն սկսելու փաստը արդեն իսկ զսպող գործոն կդառնա ընտանիքում սիստեմատիկ ծեծ կիրառողների նկատմամբ, իսկ հետագայում հետաքննությունը կարող է փոխարինվել քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ, որի դեպքում արդեն բռնություն կիրառողին կարող են սպառնալ ՀՀ Քրեական օրենսգրքի հետեւյալ երկու հոդվածները, որոնք, անհրաժեշտության դեպքում կարելի է նաեւ խստացնել .

«Հոդված 117. Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը

Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստՙ պատժվում է տուգանքովՙ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներովՙ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքովՙ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հոդված 118. Ծեծը

Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներՙ պատժվում է տուգանքովՙ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներովՙ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքովՙ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

Հիմա հարց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը մեր վզին փաթաթող «քաղաքակիրթ» գրանտակերներինՙ ինչո՞ւ նրանք իրենց ողջ ջանքերը, կարողությունները չեն ուղղում մշտական ծեծ ու ջարդ իրականացնող մարդկանց «Քրեական օրենսգրքի» վերոնշյալ երկու հոդվածներով նախատեսված պատիժները գործադրելու ուղղությամբ, այլ փորձում են նոր օրենք մեզ պարտադրել, որտեղ ամեն ընտանեկան վեճ կարող է դառնալ անհարկի եւ անցանկալի միջամտության առիթ: Այսինքն, նրանք համերաշխ ենՙ իրենց իսկ բնորոշմամբ այդ «սադիստների» հետ, քանզի հենց վերջիններիս շնորհիվ են ստանում դրամաշնորհներ եւ այսպես ասած «ապրում»ՙ իրենց սնողների պահանջով մեզ բոլորիս նման օրենքներ պարտադրելով: Հետեւաբար, եզրակացությունը մեկն էՙ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նպատակը ոչ այլ ինչ է, քան այդ բռնությունը տվյալ ընտանիքներում հավերժ պահպանելը եւ այն գործադրողների մշտական գոյությունը, իսկ նման խնդիր չունեցող ընտանիքներում անառողջ լարվածություն սերմանելը, որն ի վերջո հանգեցնելու է այդ ընտանիքների քայքայմանը :

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա երեւի ժամանակն է գիտակցել, որ չի կարելի այդքան պարտաճանաչորեն կատարել ԵՄ-ի երբեք չվերջացող պարտադրանքները, որոնք մեծամասամբ հակասում են մեր ազգային, պետական շահերին, մեր մտածողությանն ու պատմականորեն հաստատված արժեհամակարգին: Աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ եւ տարածաշրջան ունի իր յուրահատկությունները եւ ամենեւին էլ պարտադիր չէ, որ ամենուր գործեն արեմւտյան «արժեքները», որոնց մեծ մասը այդ նույն Եվրոպայում եւ Ամերիկայում չեն կիրառվում կամ կիրառվում են ըստ նպատակահարմարության, փոխարենը պարտադրվում են, որ անվերապահորեն կիրառվեն մնացած աշխարհում:

Հ.Գ.- Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բառացիորեն հետեւյալն ասաց. «Քրեական օրենսգրքի նպատակը պատժելն է, իսկ այս օրենքինը` կանխարգելել հետագա զարգացումը, խորացումը եւ սրացումը»: Դրանով նա, ըստ էության, հաստատեց, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը վերոնշյալ «սադիստներին» չի առնչվելուՙ ինչպես փորձում էին դրա ընդունման անհրաժեշտությունը լալահառաչ տեսարաններ սարքելով հիմնավորել «քաղաքակիրթ» գրանտակերները: Այսինքն, արդարադատության նախարարը փաստորեն «փարատեց» բոլոր տարակարծություններն այն մասին, որ այս օրենքն իբր թե բռնություն գործադրողների դեմ էՙ այս օրենքը ուղղակիորեն առնչվելու է այն ընտանիքներին, որտեղ չկա ծեծ ու ջարդ եւ որտեղ ամուսինների յուրաքանչյուր վիճաբանությունը կամ երեխայի կամակորության դրսեւորումներին ծնողական արձագանքը կարող է միջամտության առիթ դառնալ:

Նախորդ գրառումը

ՄԵՐ ԹԱՓԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է «ԳՐԻՆ ՔԱՐՏԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է «ԳՐԻՆ ՔԱՐՏԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական