Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋՈՐՋ ՍՈՐՈՍՆՙ ԱՀԱԲԵԿԻՉ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Այսպիսի վերտառություն էր կրում օգոստոսի 20-ին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի դեմ Սպիտակ տան կայքում ստեղծված միջնորդությունը (petition), որի վերջնաժամկետը լրացավ սեպտեմբերի 19-ին: Այն հավաքեց 147, 780 ստորագրություն, գերազանցելով պահանջված 100 հազարը: Միջնորդության մեջ նշվում է, որ Սորոսը կամավոր եւ շարունակաբար փորձել է ապակայունացնել ամերիկյան հասարակությունը կիրառելով Ալինսկու մոդելի ահաբեկչական մարտավարություն, ստեղծել եւ ֆինանսավորել է տասնյակ կազմակերպութիւններՙ փորձելով նպաստել Մ. Նահանգների սահմանադրական համակարգի փլուզմանը: ԱՄՆ Արդարադատության կառույցը (DOJ) պետք է անմիջապես հայտարարի Ջորջ Սորոսին, նրա ստեղծած կազմակերպությունների անդամներինՙ ներքին ահաբեկիչներ եւ համաձայն գործող օրենքի (Civil Asset Forfeiture law), պետք է առգրավվի նրա անձնական հարստությունը:

Որպես ետնաբեմում գործող աներեւույթ բեմադրիչ, նա իր «ուլտրա – ժողովրդավարական» ծրագրերը սիրում է մարմնավորված տեսնել աշխարհի փողոցներում, մասնավորապեսՙ ամերիկյան իրականության մեջ, եւ դիվային հաճույք ստանալ դրանց արդյունքից: Շատերն են շփոթության մեջ: Ո՞վ է նա: Սատանայի փոխանորդը երկրի վրա, թե՞ ալտրուիզմի հասնող մարդասեր: Ջորջ Սորոս անվանը հաջորդում ենՙ միլիարդատեր, մարդասեր, ներդնող, բարերար տիտղոսները: Սրանք իր մեկը մյուսին լրացնող նպատակային առաքելություններն են, որոնց միջոցով նա ձգտում է փոխել հասարակության մեջ ընդունված խաղի կանոնները: Նա մեկ օրվա ընթացքում կարողացել է ձեռք բերել մեկ միլիարդ դոլարի շահույթ, ու «ջրի» պես եկող փողը ջրի պես էլ ծախսվում է աշխարհում իր պատկերացրած ժողովրդավարությունը կյանքի կոչելու համար: Սորոսը համարվում է «գունավոր հեղափոխությունների» սեւ կարդինալը Վրաստանում եւ Ուկրաինայում: Նա իր հզոր ֆինանսական եւ քաղաքական լծակների շնորհիվ նպաստեց Հարավսլավիայում Միլոշեւիչի ռեժիմի տապալմանը եւ հետագայում Կոսովոյի անկախության կայացմանը:

Ամերիկայում նրա համար թիրախային է առանձնապես մեդիա ոլորտը, որի միջոցով նա կարողանում է հասարակական կարծիք ձեւավորել, ռասայական բախումներ հրահրել, ազդել ընտրությունների վրա, կառավարության մեջ ստեղծելով իր «կառավարությունը»:

«Ես հավատում եմ բաց հասարակության արժեքներին», ասում է նա: Աշխարհում գլոբալիզացիայի իր տեսլականը կայացնելու նպատակով նա ստեղծել է բազմաթիվ հիմնադրամներ, որոնց թվում ամենաարդյունավետըՙ ԲՀՀ «Բաց հասարակություն» հիմնադրամն է (OSF), որի գրասենյակները գործում են աշխարհի 60 երկրներում, այդ թվումՙ Հայաստանում: Դրանց գործունեության համար Սորոսը տրամադրում է տարեկան $600 միլիոն դոլար դրամաշնորհ:

Այս տարվա օգոստոսի 12-ին նա բոլորեց իր 87-րդ տարեդարձը: Համաձայն «Ֆորբս» պարբերականի, նա աշխարհի հարուստների ցուցակում զբաղեցնում է 19-րդ նիշը, $25 միլիարդ դրամագլխով: Այս կապիտալի զգալի մասն առաջացել է շուկայական մեքենայությունների եւ բանկային սպեկուլյացիաների արդյունքում: Լեգենդի պես է հնչում այն փաստը, որ նա կարողացել է «փլուզել» անգլիական բանկը, 1992-ին գերմանական մարկի դիմաց անգլիական ֆունտի անկման հաշվին վաստակելով մոտ 1 մլրդ. դոլար:

Սորոսի անվան հետ է կապվում ԱՄՆ նախագահ Թրամփի երդմնակալությանը հաջորդած միլիոնավոր կանանց բողոքի ցույցի կազմակերպումը Վաշինգտոնումՙ «Թրամփն իմ նախագահը չէ» կարգախոսով: Նրա ֆինանսավորմամբ է, որ ամերիկյան մեդիան չի դադարում հասարակությունը վարակել հաճախՙ պարանոյայի հասնող հակառուսական տրամադրություններով: Նա ԱՄՆ դեմոկրատ երկու նախագահներիՙ Բիլ Քլինթոնի եւ Բարաք Օբամայի ընտրարշավների գլխավոր հովանավորներից է: Սորոսը կորցրեց մեկ միլիարդ դոլար ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի կրած պարտության պատճառով: Նրա անմիջական ջանքերի շնորհիվ Մ. Նահանգներում օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը, ինչի նկատմամբ կախվածությունն այսօր մեծ է անչափահասների շրջանում: 2015-ին Սորոսը տրամադրեց $33 միլիոն դոլար «Սեւամորթի կյանքը կարեւոր է» շարժմանը, ինչի արդյունքում ռասայական բախման օջախներ առաջացան Ֆըրգըսընում, Բալթիմորում, Չիկագոյում, Մերիլենդում: Նրա անմիջական ջանքերի շնորհիվ Օբամայի օրոք օրինականացվեց միասեռների ամուսնությունը ԱՄՆ ողջ տարածքում: Նրա նախագծերից մեկըՙ մահացու հիվանդների կամավոր կյանքից հեռանալու մասին օրենքը (euthanasia), առայժմ գործում է ամերիկյան վեց նահանգներում: Այդ թեմայով իր ելույթներից մեկում Սորոսը խոստովանել է, որ օգնել է իր անբուժելի հիվանդ մորը կատարելու ինքնասպանություն:

Ուշագրավ փաստ է պարունակում Սորոսի մասին zerohedge կայքում զետեղված վերլուծականը, ուր ասվում է, որ Սորոսի օրակարգը հիմնված է Եվրոպայում ազգային սահմանների ոչնչացման եւ գլոբալիզացիայի վրա: Այն վերջերս հստակ դրսեւորվեց եվրոպական փախստականների ճգնաժամի ֆինանսավորման օրինակով: Երբեւէ մտածե՞լ եք, հարց է տալիս հոդվածի հեղինակը, թե ինչպե՞ս են մարդիկ այդքան քաջատեղյակ եղել Եվրոպայի միգրացիոն օրենքներից: Սորոսի OSF/ԲՀ հիմնադրամը սատարել է երրորդ աշխարհի մահմեդականների վերաբնակեցմանը Եվրոպայում: 2015 թ.-ին Sky News-ի թղթակիցը Հունաստանի Լեսբոս կղզում հայտնաբերել է այսպես կոչվածՙ «Միգրանտների ձեռնարկներ»: Ավելի ուշ պարզվել է, որ արաբերենով գրված այս գրքույկները Միջերկրական ծովն անցնելուց առաջ տրվել են փախստականներին «Բարի գալուստ ԵՄ» խմբի միջոցով, որի ֆինանսավորողը Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամն է: նա իրականում «Մերկելի պլանի» ճարտարապետն է, եզրահանգում է zerohedge կայքի հոդվածագիրը:

Համաձայն վերոհիշյալ կայքի, Ջորջ Շվարց է եղել 1930-ին Բուդապեշտում, հունգարական հրեայի ընտանիքում ծնված կրտսեր արու զավակի անունը: Հունգարիայում ֆաշիստական օկուպացիայի ժամանակ, Ջորջի հայրը, հրեա փաստաբանՙ Թիվադարը, խուսափելու համար հետապնդումներից, քրիստոնեություն է ընդունել: 14 ամյա տղան այդ տարիներին համագործակցել է նացիստների հետ եւ նրանց տեղեկություններ հայտնել իրեն ծանոթ հրեա ընտանիքների եւ նրանց ունեցվածքի մասին: 1998-ին «60 րոպե» հեռուստածրագրին տված հարցազրույցում Սորոսը գերմանական օկուպացիայի տարիներն անվանել էՙ «իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակը»:

Գլոբալիստական աշխարհայացքի ձեւավորմանը մեծապես նպաստել է հայրը, ով Էսպերանտոյիՙ եվրոպական լեզուների հիման վրա հորինված արհեստական լեզվի կողմնակից էր: Հայրը ստիպել է խոսել ընտանիքում միայն այդ լեզվով: Ապա փոխել է հրեական Շվարց ազգանունը եւ դարձել Սորոս, ինչը Էսպերանտո լեզվում նշանակում է «կսավառնի» (will soar): Պատերազմի ավարտից հետո Սորոսը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ տեղի տնտեսագիտության դպրոցում ուսանելիս հանդիպել է իր գլոբալիստական հայացքների ձեւավորման կնքահայր, փիլիսոփաՙ Կարլ Պոպպերին:

Հայաստանում Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը գործում է 1997-ից: Միայն այս տարի տարբեր ծրագրերի համար տրամադրվել է, ուշադրություն, ավելի քան կես միլիոն դոլար, համաձայն հիմնադրամի կայքում զետեղված դրամաշնոհների ցուցակի: Ասվում է, որ հիմնադրամը ստեղծվել է խթանելու Հայաստանում բաց հասարակության արժեքները, որին բնորոշ են օրենքի գերակայությունը, ժողովրդավար եղանակով ընտրված կառավարությունը եւ հզոր քաղաքացիական հասարակությունը…

Սորոսը Հայաստանի մասով, կարծես, լուրջ թերացել է: Հայ իրականության մեջ իր 20 տարիների գոյությունը առայժմ նման չէ այլ երկրներում առկա սորոսյան թափին: Այ, Ադրբեջանի հետ Սորոսի գործերը շատ ավելի հաջող են ընթանում: Ալիեւյան նախագահական կլանի փողերի լվացման վերաբերյալ լոնդոնյան հայտնի պարբերականի (The Guardian) բացահայտումները նրա «ձեռքի գործն է», ասում են:

Նախորդ գրառումը

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԱՆՆԿՈՒՆ ՂԵԿԱՎԱՐԸ` ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԱՆՆԿՈՒՆ ՂԵԿԱՎԱՐԸ` ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐՅԱՆ

Լրահոս

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական