Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐՄԻՆՅՆ ՄԻՐՈՐ-ՍՓԵՔԹԵՅԹՐ». 85-ԱՄՅԱԿ

20/10/2017
- 20 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator-ում» Մարկ Մամիկոնյանի հոդվածից)

Հակիրճ պատմական ակնարկ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը» աշխարհում անգլերեն լեզվով հրատարակվող հայկական ամենահին պարբերականն է: 1920-ի վերջերին էր, որ ամերիկահայերը գիտակցեցին, որ ԱՄՆ-ում ծնված նոր սերունդը իր դաստիարակությամբ, լեզվական տվյալներով եւ միջավայրի ազդեցության տակ էապես տարբերվում է հին սերնդից եւ երկուսի միջեւ կապը ամրապնդելու նպատակով «Պայքար» օրաթերթի հրատարակիչ Ռամկավար Ազատական կուսակցությունն իր 1931-ին հրավիրված համաժողովում Եղիա (Elisha) Չրաքյանի, Գաբրիել Փափազյանի եւ Վահան Չուրկենցի առաջարկով որոշեց հրատարակել անգլերեն լեզվով հայկական մի շաբաթաթերթ: «Արմինյն Միրոր» (The Armenian Mirror) վերտառությամբ թերթի առաջին համարը լույս տեսավ 1932-ի հուլիսի 1-ին: Թերթի խմբագիրն էր Ե.Չրաքյանը: Թերթը, որի յուրաքանչյուր համարը վաճառվում էր 3 ցենտով, նպատակ էր հետապնդում ծառայելու ամբողջ ամերիկահայությանը, հատկապես նրա հայերեն չխոսող նոր սերնդի ներկայացուցիչներին: Մատուցվում էին հայկականությանը եւ հայկական հարցի վերաբերյալ նյութեր:

Հակառակ այդ տարիների տնտեսական ծանր պայմաններին, «Միրորը» լավ ընդունելության արժանացավ հենց առաջին համարից եւ ունեցավ իր մրցակիցները: 1933-ին Ջոն Թաշչյանի խմբագրությամբ Նյու Յորքում լույս տեսավ «Սփեքթեյթր» (Spectator) վերտառությամբ մի նոր պարբերական, անկուսակցական: 1939-ին «Միրորն» ու «Սփեթեյթրը» միաձուլվեցին:

«Ամերիկահայերի նոր սերունդը, որ հաճախում է ամերիկյան վարժարաններ, մասնակցում ամերիկյան սպորտի եւ այլ բնագավառների միջոցառումներին, անգլերեն լեզվով արտահայտվում է ինչպես բնիկ ամերիկացին, ի տարբերություն Սվազից կամ Խարբերդից եկած իր ծնողների: Վերջիններս թեեւ հարմարվեցին նոր միջավայրին, բայց դժվարացան յուրացնել լեզուն: Նրանց մոտ շատ ամուր է նստած հայկական մշակութային ու պատմական արժեքների պահպանության հարցը: Նոր սերունդը չունի այդ կապվածությունը եւ դժվարությամբ է հաղորդակցվում հին սերնդի ներկայացուցիչների հետ: Այդ հաղորդակցությունը մասամբ դյուրացնելուն է միտված մեր թերթի հրատարակումը» նշված է առաջին թերթի հրատարակման 10-ամյակին նվիրված 1942-ի խմբագրականում:

Միաձուլված թերթը սկզբնական շրջանում հրատարակվում էր Նյու Յորքում: Խմբագիրն էր Պետրոս Նորհադը : Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանակ զորակոչվելու առիթով նրան որպես խմբագրի հաջորդում է Ջեկ Անդրեասյանը , որին էլ 1940-ականների վերջերին փոխարինում է Մարտիրոս Սարգսյանը : Հիմնականում հրապարակվել են պատերազմական գործողություններին վերաբերող նյութեր, իսկ պատերազմի ավարտից հետո Կարսն ու Արդահանը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու եւ ամերիկահայերի Հայաստան ներգաղթելու վերաբերյալ հոդվածներ: Պատերազմի ընթացքում ՌԱԿ-ի նախաձեռնությամբ թերթը ձրի ուղարկվել է բանակում ամերիկահայ ծառայողների ընտանիքներին:

Հետագայում խմբագիր Բոբ Վահանի օրոք թերթը տեղափոխվել է Բոստոն, Շոումաթ պողոտա, որտեղ մնացել է մինչեւ 1961 թիվը, երբ վերջնականորեն հաստատվել է Ուոթերթաունի Մաունթ Օբըրնի ներկա հասցեում:

Բոստոն տեղափոխվելուն հաջորդած տասը տարիները բավական աշխույժ են եղել: Հիմնվել է հայագիտական ուսմանց եւ հետազոտությունների NAASR ընկերակցությունը, վերաբացվել է հայկական ուսումնասիրությունների ամբիոնը Հարվարդ համալսարանում, կառուցվել է Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցին, ընդարձակվել է ՀԲԸՄ-ի գործունեությունը, հաջող ընթացք է ունեցել կտակների միջոցով նվիրատվությունների հավաքագրումը, եւայլն:

1960-ականների սկզբներին հաջորդելով խմբագիր Գրիգոր Ոսկանյանին , Հելեն Փիլիպոսյան-Սարգսյանը դառնում է «Միրոր-Սփեքթեյթրի» առաջին կին խմբագիրը: Նրա օրոք հատկանշական տարեթիվ է հանդիսանում 1965-ի ապրիլի 24-ը, որի առիթով թերթն իր խմբագրականում գրում էր, որ Մեծ եղեռնի հետեւանքում հայերը ոչ միայն հայրենիք կորցրեցին եւ մարդկային զոհեր տվեցին, այլեւ թուրքերին թողեցին 35 միլիարդ դոլարի արժողությամբ կալվածներ եւ բանկային խնայողություններ: «Նրանք չեն կասկածում, որ հատուցման ժամանակը գալու է եւ արդարությունը հաղթանակելու է»:

Այնուհետեւ խմբագիր է դառնում Վարուժան Սամուելյանը , որի օրոք թերթի հոդվածներում հատկապես նշվում էր «արմատներին վերադառնալու» անհրաժեշտությունը:

Հելեն Փիլիպոսյանը 1976-ին վերադառնում է եւ թերթը խմբագրում Բարբարա Մեգերյանի հետ: Մերգերյանը մնում է պաշտոնում մինչեւ 1985 թվականը, իսկ հետո դարձյալ ստանձնում խմբագրի պաշտոնը 1990-ականների վերջերին: Որպես պատմաբան նա նոր շունչ է հաղորդում թերթին:

Նրան հաջորդում է Արա Գալայճյանը 1980-ականների կեսերին, որը նշանավորվում է դարձյալ անհանգիստ ու փոթորկալից մի ժամանակաշրջանովՙ ազգային-ազատագրական շարժման սկզբնավորում Խորհրդային Հայաստանում, ավերիչ երկաշարժ Սպիտակում եւ Լենինականում, անկախության հռչակում եւ պատերազմ:

Մերգերյանի վերադարձից եւ երեք տարի դոկտ. Սյուզան Մորանյանի հետ թերթի խմբագրությունը վարելուց հետո, 2000-ին Ալին Գրիգորյանն է դառնում խմբագիր, որն ստիպված է լինում դիմագրավել նոր մարտահրավերներ կապված ամերիկահայ համայնքային փոփոխությունների եւ տեխնոլոգիական նորամուծությունների հետ: Ի պատիվ նրան պետք է նշել, որ նա հմտորեն եւ լրջագույն բծախնդրութամբ է կատարում խմբագրի իր պաշտոնըՙ միշտ հավատարիմ մնալով թերթի առաքելությանը:

Ալին Գորիգոյանը վերջերս հրավիրված էր մասնակցելու Սփյուռք-Հայրենիք 6-րդ երեւանյան համաժողովին:

Նախորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԿԻՆԸՙ ՀՅՈՒՍԻՍԻՑ

Հաջորդ գրառումը

Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԵԱՆ «ՔԼՈՏԻԱ ՆԱԶԱՐԵԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԵԱՆ «ՔԼՈՏԻԱ ՆԱԶԱՐԵԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԸ

Լրահոս

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

13/07/2026

21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս...

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական