Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄԲՈՒՐՏԱՙ ԱՆՆՎԱՃ ՈԳՈՒ ԱՄՐՈՑ

20/10/2017
- 20 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռ. ԶՈՒՐԻԿՅԱՆ, Պատմաբան, վերլուծաբան

Օրերս ամբողջ աշխարհի հայությունը ցնցված էր Վրաստանի իշխանությունների վայրագ եւ հայատյաց քայլերից: Խոսքը Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի Գյումբուրտա գյուղի շուրջ ծավալված դրամատիկ դեպքերի մասին է: Սեպտեմբերի 30-ին գյուղի բնակիչներըՙ բնակավայրի օրինական տերերը, մտադիր էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակումՙ ի նշան իրենց նախնիների հիշատակի: Միանգամայն օրինական եւ մարդկային քայլ:

Սակայն վրացական իշխանությունները ոչ միայն թույլ չեն տալիս, այլեւ բռնի ուժ են կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ: Գյուղ են ժամանում ոստիկաններ, իսկ ավելի ուշ հատուկ ջոկատայիններ, որոնք մահակներով ծեծում են ըմբոստ եւ հպարտ գյուղացիներին: Վերջիններս արժանի հակահարված են տվել, որի հետեւանքով կան վիրավորներ: Վիճակն այնքան լուրջ է եղել, որ այստեղ է շտապել նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարը: Եղել են ձերբակալվածներ, որոնց հետագայում բանակցությունների արդյունքում ազատ են արձակել:

Միջադեպը սովորական չես համարի: Հիմնախնդիրը խորքային է եւ շտապ ու արդարացի լուծում է պահանջում: Գյուղը դարեր շարունակ հայաբնակ է եղել, քանի որ եղել է Հայաստանի կազմում: Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել: Կռվախնձոր է դարձել 964թ. հայազգի Հովհաննես եպիսկոպոսի հիմնած Սբ. Համբարձման եկեղեցին, որը կառուցել են քաղկեդոնական հայերը: Ի դեպ, նրանք վրացի չեն եւ չէին էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ վրացիները, ըստ լրջախոհ մասնագետների պնդման, պատմական ասպարեզում հայտնվել են միայն XII դարում:

Ըստ ազգագրագետ Արգամ Երանոսյանի ՙ գյումբուրտացիները ավանդապաշտ եւ նահապետական մարդիկ են, որոնք սրբությամբ պահպանել են միայն իրենց բնորոշ տոներն ու ծեսերը: Գյուղում կա 100-ից ավելի սրբություն, որը նրա հոգեւոր եւ ազգային կերպարի լավագույն հավաստումն է: Ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությամբՙ 1892թ. այս գյուղում էր պահվում Կիլիկյան Հայաստանի Հեթում II թագավորի հավաքած նշխարների տուփը: Իսկ գյուղացիներից մեկին պատկանող մատուռում խնամքով պահվում է նվիրական մեկ այլ սրբությունՙ Կիլիկյան պետության Լեւոն II արքայի մակագրությամբ Ավետարան: Սրանք քրիստոնեական բնակիչների բարձր ոգու արտահայտիչն են:

Վրաց ուղղափառ եկեղեցին մշակել եւ կիրառում է մի հայեցակարգ, ըստ որի հայկական Ջավախքի միջնադարյան բոլոր եկեղեցիները համարում է վրացական, որպեսզի յուրացնի երկրամասը եւ մշակութային ժառանգությունըՙ հայերին համարելով եկվոր այս տարածքներում: Իսկ այդպիսի շինություններ կան գրեթե բոլոր գյուղերում: Վրացիները գալիս են այդ բնակավայրերը, ուղղափառ ծեսեր կատարում, որի պատճառով էլ բախումներ են տեղի ունենում տեղացի հայերի հետ:

Գյումբուրտայի այս եկեղեցին համարվում է Ախալքալաքի եւ Գյումբուրտայի վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսանիստ եկեղեցին, այսինքնՙ թեմի կենտրոնն է: 2015թ. Վրաստանի հուշարձանների պահապանության կոմիտեն Սբ. Համբարձման եկեղեցու շուրջ կատարել է պեղումներ եւ հայտնաբերել ոսկորներ: Տեղացի հայերը պնդում են, որ դրանք իրենց նախնիների ոսկորներն են: Այստեղ մի սովորություն կա, որ երեւելի, հարգված մարդուն կամ չկնքված երեխային ամփոփում են այս եկեղեցու բակում: Գյուղացիները որոշել են այդ ոսկորները թաղել մի տեղում եւ դրա համար ստորագրահավաք էին կազմակերպել: Նրանք խաչքար էին պատվիրել եւ ցանկանում էին այն տեղադրել հենց եկեղեցու բակում:

Վրացական իշխանություններն արգելել էին այն պատճառաբանությամբ, որ իբր դա կխանգարի պեղումներին եւ առաջարկել էին խաչքարը տեղադրել հուշարձանից 5մ հեռավորության վրա: Վրացիները իրենց բնորոշ մարտնչող համառությամբ պնդում էին, որ դրանք վրացիների ոսկորներ են: Բացատրությունը բավականին պարզունակ եւ զավեշտալի է. իբրեւ թե 1918թ. կոմունիստները նրանց գնդակահարել են եւ թաղել եկեղեցու մոտ: Նրանք նաեւ ասում են, որ այստեղ պետք է տեղադրվի այդ «զոհերի» հիշատակի կոթողը: Փաստորեն տեղի էր ունեցել բախում հայերի եւ վրացական իշխանության ու եկեղեցու միջեւ: Ցավալի է, որ ՀՀ իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին:

Այս դեպքերի առնչությամբ իր տեսակետն է ներկայացնում նաեւ Սբ Էջմիածնի Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե վարդապետ Անանյանը : Վերջինս հավաստում է, որ Մայր աթոռը առաջ է քաշել վրացականացված հայկական եկեղեցիների հարցը եւ այն քննարկել Վրաց ուղղափառ եկեղեցու հետ: Դրան ի պատասխան, Վրաց եկեղեցու առաջնորդ Իլյա պատրիարքը խնդիր է դրել հարցը լուծել համաչափության սկզբունքով. իրենք Էջմիածնին կհանձնեն այնքան հայկական եկեղեցի Վրաստանում, որքան քաղկեդոնական եկեղեցի կտրվի իրենց Հայաստանում: Խոսքը հիմնականում Լոռիում գտնվող այդպիսի եկեղեցիների մասին է: Իսկ վրացական կողմը, իրենց հորջորջմամբ, Լոռին համարում է պատմական վրացական տարածք: Հարցի էությունն այն է, որ Բագրատունիները ծագմամբ հայեր են, եւ պատմական կեղծիք է նրանց վրացի ներկայացնելը: Այսինքնՙ մեզ համար ռազմավարական բացառիկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ գիտականորեն պետք է վերջնականապես լուծել այս արքայատոհմի ազգային պատկանելության խնդիրը եւ ներկայացնել այն:

Սա կեղծ օրակարգ է, քանի որ հայ քաղկեդոնականները երբեք էլ վրացիներ չեն կարող լինել: Բանն այն է, որ նրանք ունեցել են իրենց ծիսական մատյաններն ու աստվածաբանական գրքերը, եղել են հայկական մշակույթի եւ լեզվի կրողներ, այսինքնՙ նրանք մեր քաղաքակրթական կոդի կրողն են: Սա է հիմնարար փաստարկն ու կռվանը: Խոսքը դավանաբանական հարցի մասին է, այլ ոչ թե էթնիկ գործոնի, որը վրացիները անհաջող կերպով շահարկում են: Բյուզանդիան, քաղաքական շահերից ելնելով, 6-րդ դարից սկսած Հայաստանում հիմնում է քաղկեդոնական թեմեր, ինչպես Երեւանում, Տարոնում եւ այլուր, օրինակՙ Ավանի հակաթոռ եկեղեցին: Ավելի ուշ, վրացիները եւս, Բյուզանդիայի թելադրանքով Հյուսիսային Հայաստանում ստեղծում են քաղկեդոնական աթոռներ, որոնց միջոցով փորձում են նվաճել մեր բնաշխարհիկ այդ տարածքները: Սա եւս կեղծ օրակարգ է:

Հայոց եկեղեցին Վրաստանում ունի հանրային կարգավիճակ: Մենք այստեղ XII-XIII դարերից ունենք եկեղեցական թեմ, 200 հազար վիրահայ, նաեւ գործող 57 եկեղեցի, ինչպես նաեւ 400 (այլ տվյալներովՙ 650) հայկական եկեղեցի, որոնց կարգավիճակը դեռ հստակ չէ: Վրացիները ՀՀ-ում ապօրինի կերպով, առանց թույլտվության, ստեղծել են վրաց թեմ, երբ այստեղ գոյություն չունի վրացական կրոնական համայնք: Ի վերջո, կա «հայ քաղկեդոնական» հասկացություն: Մեկ կարեւոր պարագա եւս. Ախթալան, Քոբայրը եւ այլ քաղկեդոնական եկեղեցիներ սկզբնապես եղել են հայ առաքելական եկեղեցիներ, ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով պայմանավորված, հետագայում են դարձել քաղկեդոնական: Սա հայ քաղկեդոնական ժառանգություն է: Այս վիճակը հար եւ նման է հայ կաթոլիկ (կաթողիկե) եկեղեցու կացությանը եւ խնդիրներին:

Ամբողջ հարցն այն է, որ քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտը Հայոց քաղաքակրթության անկապտելի եւ անտրոհելի մասն է: Սա է վիճահարույց հիմնախնդրի լուծման մեկնակետը եւ բանալին: Այս հիմնադրույթը մեզ համար ունի հիմնարար եւ հայեցակարգային արժեք: Այն չի կարելի թեթեւ ձեռքով զիջել վրացիներին, քանի որ դրանով իսկ ջուր ենք լցնում մեր թշնամիների ջրաղացին: Պետք է ընդգծել, որ այս խրթին հիմնահարցերի համալիրում գլխավորը եւ գերական մեր պետականության ճակատագիրն է, այսինքնՙ ազգային անվտանգության դիտանկյունը:

Մեր թշնամիների մութ ու հեռագնա նպատակը հայոց պետականության կործանումն է, որովհետեւ այն Հայոց քաղաքակրթության պատվարն է ու պահապանը: Արձանագրենք, որ պատմական թեմաները այժմ դառնում են քաղաքական եւ քաղաքակրթական խնդիրների լուծման միջոց ու գործիք: Տվյալ դեպքում քաղկեդոնական հայերի պատմության հարցը կիրառվում է հենց այդպիսի միտումով:

Այս հիմնախնդիրը կարող է դառնալ աշխարհաքաղաքական ուժերի չարաշահման առարկա: Մենք նկատի ունենք Արեւմտյան Հայաստանի Տայք կամ Խորագույն Հայք նահանգի կամ աշխարհի (վրացական տարբերակովՙ Տաո-Կլարջեթի) քաղկեդոնական հայերի կոթողների վրացականացման այժմյան պղտոր գործընթացը: Այս գործարքը կատարվել է թուրքերի հետՙ հուդայական ուժերի ղեկավարությամբ: Ներկայումս Վրաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում գործում է հուդայական խորքային պետություն, որը հակահայկական բոլոր քայլերի համակարգողն է:

Հայոց ազգային համակարգի փլուզումը դարեր առաջ հանգեցրել է նման աղետալի իրավիճակի, երբ պատմական մեր տարածքներն անխոհեմ կերպով զիջել ենք մեր հարեւաններին, տվյալ դեպքումՙ վրացիներին: Պետք է միշտ հիշել, որ ազգամիջյան հարաբերություններում երբեք չի կարելի զիջել քաղաքակրթական եւ ռազմավարական արժեքները, տվյալ պարագայումՙ տարածք եւ եկեղեցի: Ավելին, այդ եկեղեցիները Վրաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում նման են պայթող ականների, որոնք ամեն րոպե կարող են պայթեցվել մեր թշնամիների ջանքերովՙ վերջնականապես թաղելով Հայկական հարցը:

Հայ-վրացական հարաբերությունները բավականին բարդ են եւ ունեն բազմաթիվ ծալքեր: Այս ոլորտում հիմնարար եւ անկյունաքարային արժեք ունի այն տեսադրույթը, որ վիրահայերը տեղաբնիկ (ավտոխտոն) եւ պետականաստեղծ, պետականակիր էթնիկ միավոր են: Վրաստանը նախկինում եղել է Մեծ Հայքի Վիրք (Վիրահայոց աշխարհ) նահանգը Գուգարքի եւ Կովկասյան նախալեռների միջեւ, իսկ վրացիների նախնինՙ Քարթլոսը (Հայկի տոհմից Կարդոսը) հայախոս է եղել: Դա են փաստում պատմական սկզբնաղբյուրները, օրինակՙ XI դարի պատմիչ Լեոնտի Մրովելին «Քարթլիս Ցխովրեբա» («Քարթլիի պատմություն») մատյանում: Ելնելով իրավական այս կանխադրույթներիցՙ վիրահայերը Վրաստանի տիտղոսակիր ազգ են:

Արդեն երկար ժամանակ է, ինչ այս երկրում տիրում է այլատյացության, հայատյացության անառողջ մթնոլորտ: Այսպիսի վերաբերմունքն ստացել է պետական քաղաքականության կարգավիճակ: Չմոռանանք, որ Վրաստանը փոքր կայսրություն է; Այս առումով թիրախային են նաեւ եւ առաջին հերթին հայերը: Վրաստանի ԳԱԱ Ի.Ջավախիշվիլու անվան հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում 1980-ական թվականներից մինչեւ այժմ գործում է հատուկ ծառայություն, որի նպատակն է պատմական կեղծ վավերագրերի հիման վրա վրացացնել բազմաթիվ վիրահայերի: Նման կարգավիճակով հայերի թվաքանակն այժմ հասնում է հարյուր հազարների: Այս հայեցակարգով առաջնորդվելովՙ զանգվածային ձեւով փոխվում են հայերի ազգանունները եւ հայաբնակ բնակավայրերի անունները: Իսկ հիմնադրույթն այն է, որ իբր թե հայերը նախկինում եղել են վրացիներ, եւ հայ քահանաները նրանց «հայացրել են»: Այս սնամեջ տեսության հեղինակը ազգությամբ ծպտյալ հուդայացի, ոչ անհայտ Բոնդո Արվելաձեն է: Ահա սա է վրացական ազգայնամոլության իրական դեմքը:

Հայ-վրացական հարաբերությունների հիմնական բարդությունն այն է, որ վրացու ազգաբանական ֆենոմենը դժվարընկալելի է: Վրացիներն արագ հարմարվող, բավականին ճարպիկ եւ հնարամիտ ժողովուրդ են, ովքեր խարդավանքի եւ սադրանքի անգերազանցելի վարպետներ են: Նրանք շատ արագ դառնում են օտար խաղերի մասնակից: Այնպես որ, վրացիներն օժտված են դերասանական շնորհներով եւ քաղաքական խաղերում հրաշալի խաղացողներ են: Այս կարեւոր հանգամանքը հայերս, հատկապես պետական, քաղաքական, մշակութային գործիչները հաշվի չենք առնում եւ անընդհատ տանուլ ենք տալիս մրցակցային դաժան եւ անզիջում պայքարում: Թեկուզ նկատի առնենք Վրաստանում եղած հայկական եկեղեցիների պատկանելության հիմնախնդիրը:

Միով բանիվ, անթույլատրելի են ՀՀ իշխանությունների եւ Սբ. Էջմիածնի կրավորական ու դանդաղկոտ պահվածքը, որը շատ մեծ վտանգներ է պարունակում մեր պետականության եւ ազգային անվտանգության համար: Վերջապես պետք է մշակել քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտի վերաբերյալ հայեցակարգը եւ այն դարձնել քաղաքական կոնկրետ ուղղություն: Այս հիմնախնդիրը շատ հրատապ է եւ արդիական: Սա է հնարավոր հետագա բախումների բացառման միակ խելամիտ ուղին: Մեզ համար անհրաժեշտ են բարիդրացիական հարաբերությունները բոլոր հարեւանների հետ, բայց ոչ մեր քաղաքակրթական արժեքները զիջելու գնով:

Նկար 1. Սուրբ Համբարձման եկեղեցին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒ ՆԱՎԹԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ ԿԱՄ MODUS VIVENDI

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ ԿԱՄ MODUS VIVENDI

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ Եվրոպայի հաշվին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը,...

ԿարդալDetails

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025

Արցախցիների 80 տոկոսն աղքատության շեմից ցածր վիճակում է. Բեգլարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական