Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՂՃԻ ՎՐԱ Է ՆԱԵՎ

20/10/2017
- 20 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ժամանակը, որի խտացող մշուշը լավատեսության նշույլ չէր թողնում բարերար Լեւոն Հայրապետյանի ճակատագրով մտահոգ մարդկանց համար, դառնում էր անհուսալի երկար եւ տագնապալի: Կդիմանա՞ արդյոք այս տարվա ձմռանը: Այս անհանգստությամբ էի ամռանը Երեւանում զրուցում ազգանվեր բարերարի կրտսեր դստերՙ Զարուհի Հայրապետյանի հետ: Գուցե Նյու Յորքում էլի՞ ցույց կազմակերպենք հարցիս պատասխանեցՙ պետք չէ, հույս կա որ առաջիկայում ինչ-որ լավ բան կլինի… Խաղաղվեցինք, զինված այդ մի կաթիլ «լավ բանի» սպասումով, այս էլ որերորդ անգամ: Սեպտեմբերին Մորդովայի մարզային դատարանի նիստում իջեցրած դատավորի մուրճը գիլյոտինի զարկին համազոր նշանակություն ունեցավ: Առողջական պատճառներով Սարանսկի մերձակա կալանավայրում իր «պատիժը» կրող 68 ամյա հայ բարերարին ժամկետից շուտ ազատ արձակելու մասին միջնորդությունը հերթական անգամ մերժվեց:

Երեք տարի առաջ Մոսկվայի օդանավակայանում հայտնի գործարար, բարերար, հայ ազգի նվիրյալ Լեւոն Հայրապետյանի անսպասելի ձեռբակալությունը վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց Սփյուռքում: Այդ օրերին Նյու Յորքի հայկական համայնքը ակտիվ մասնակցություն ունեցավ ծավալված «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» շարժմանը: Երկու անգամ հայ ազգային գործչին ազատելու պահանջով բողոքի ցույց կազմակերպվեց Նյու Յորքում ՌԴ հյուպատոսարանի առջեւ: Այս տարի գաղափար կար դրամահավաք կազմակերպել եւ Ստեփանակերտում ստեղծել Արցախի մեկենասների պատվո արահետ, ուր տեղադրվող առաջին աստղը կրելու էր Լեւոն Հայրապետյանի անունը:

Լեւոն Հայրապետյանի կյանքի ավարտի այսպիսի ոդիսականը միանգամայն սպասելի էր: Այն տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների ակտիվ լռության, նրա ճակատագրի նկատմամբ ցուցաբերած միտումնավոր անձեռներեցության արդյունքում: Ռուսական բանտից Արցախի թիվ մեկ բարերարի արտահանձնման խնդիրը այդպես էլ չդարձավ քաղաքական պատվի հարց ՀՀ իշխող վերնախավի համար, որի առաջին դեմքի հետ ծանոթ-ճանաչ, նույն հող ու ջրի մարդիկ են եղել: Դա կլիներ նախագահ Սերժ Սարգսյանի հակաքայլը գլխահատ Սաֆարովի ալիեւյան գործարքի հանդեպ, ինչը միայն հարգանքի ու երախտագիտության զգացում կառաջացներ:

Այժմ ավելորդ է անդրադառնալ «Բաշնեֆտ» – «Սիստեմա» գործարքի խառը պատմությանը, դրանում Լեւոն Հայրապետյանի հանցակցության աստիճանին, հետոՙ ցմահ ազատազրկված, մարդասպան – ահաբեկիչ Իգոր Իզմեստեւի մոր ցուցմունքին, ինչի հետեւանքով 68 ամյա հիվանդ բարերարի կյանքի համար անհամատեղելի բանտային կեցությունը երկարաձգվեց եւս 4 տարով: Համաձայն ռուսական առցանց մի հրապարակման, կալանքի այդ ժամկետի ավարտից հետո նրա դեմ նախապատրաստված էր եւս մեկ ցուցմունք…

Իր ղեկավարած «Սոբեսեդնիկ» ամսագիրը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին Մորդովայի Գերագույն դատարանում նշանակված էր վատառողջ Լեւոն Հայրապետյանին կալանքի մեջ պահելու «Զուբովո-Պոլյանսկի» մարզային դատարանի կայացրած վճռի բողոքարկումը, սակայն առավոտյան Լեւոն Հայրապետյանի փաստաբան Խալիմ Մեշչերովին դատավորը հայտնել է, որ իր պաշտպանյալը բանտում վախճանվել է: «Ինձ համար դա մեծ հարված էր, ես չորս անգամ միջնորդություն էի ներկայացրել, որպեսզի գլխուղեղի, սրտի բազմաթիվ կաթվածներ տարած, շաքարախտով, քաղցկեղով տառապող Լեւոն Գուրգենիչին ստացիոնար բուժում տրամադրեն: Օրենքն առհասարակ ազատում է բանտից մահացու հիվանդությամբ տառապողին, բայց չգիտես ինչու դատարանը միայն հաշվի էր առնում իմ պաշտպանյալի դեմ ուղղված փաստարկները եւ անընդհատ մերժում էր հայցը: Դա նման էր պատվերի, որով նրան ոչ մի դեպքում հնարավոր չէր ազատել», հայտնել է Լեւոն Հայրապետյանի փաստաբանը:

Այն տոնը, որով պաշտոնական Երեւանն արձագանքեց մեծ բարերարի վախճանի բոթին, կասկած չի թողնում նրա փաստաբանի նշած վարկածի ճշմարտացիության վերաբերյալ: Հայրապետյանի ընտանիքին ցավակցական խոսք ուղղվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակի միջոցով:

Հ1 հանրային եւ Արմենիա հեռուստաընկերություններն իրենց լուրերում նրա վախճանն իրազեկեցին հպանցիկՙ չորրորդային նշանակության լուրերի շարքում:

Արցախում իր կյանքի կոչած համարձակ, ոչ ստանդարտ նախագծերով նա ապացուցեց, որ միայն մեկ բարերարի նվիրված աշխատանքով շատ բան է հնարավոր փոխել: Նա հրաժարվեց իր ստացած «Երախտագիտություն» մեդալից եւ վերադարձրեց այն արցախյան կառավարությանը Մարտակերտում իր բիզնես – ծրագրերի նկատմամբ հարուցված խոչընդոտների պատճառով, ինչը համաձայն իր տված հարցազրույցի, առաջացել էր ընտրություններում Արկադի Ղուկասյանին չհովանավորելու հետեւանքով: Շատերի կարծիքով 2014-ին, իր ձերբակալությունից ամիսներ առաջ տարածված մի տեսանյութ կարմիր գիծը հատելու էֆեկտ է ունեցել, ուր նա հանդես է եկել ՀՀ նախագահին ուղղված քննադատությամբ, նշելով Հայաստանում արտագաղթի ահագնացող փաստը:

Ցավոք, եղավ այն, ինչ եղավ… Իսկ գալո՞ւ է այն օրը, երբ փողերի լվացման, խարդախության, կոռուպցիոն բացահայտումների հետամուտ ձեռքը կհասնի նաեւ մեր երկրին: Այդ մասին գուցե Եվրոխորհրդարանում ադրբեջանական «լվացքատան» եւ նրանց պատվիրակների ահ ու սարսափ հանդիսացող Նաիրա Զոհրաբյանն ու իր ԱԺ գործընկերներն ասեն: Ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չի գործադրվում Հայաստանի ներքին «լվացքատան» բացահայտումների հարցում:

Նախորդ գրառումը

ԸՆՏԱՆԵԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻ՛Ր ԵՐԵՒԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻ՛Ր ԵՐԵՒԱՆԸ

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական