Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՇԱԹԱՂԻ ՄԻՐԻԿԻ ԱՄՐՈՑԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

29/09/2017
- 29 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Արցախի հնագիտական շերտերը բացահայտված – ուսումնասիրված չեն: Հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանցիներով բնակեցված շրջանները հայերի համար անհասանելի են եղել: Մի քանի օրինակ բերենք. Տիգրանակերտը չէր հայտնաբերվի, եթե Աղդամի շրջանն ազատագրած չլինեինք, Դադիվանքի, Հանդաբերդի պեղումները չէին լինի, եթե Քարվաճառը չազատագրեինք: Արցախի տարածքում խորհրդային կարգերի օրոք պեղումները չէին խրախուսվում. եղել են դեպքեր, երբ մեր հնագետները պեղումների որոշ փորձեր են արել, բայց դրանք շատ արագ կանխվել են: Մոսկվան ու Բաքուն քողարկված համաձայնության էին եկելՙ խուսափել հայերի բնիկ լինելու փաստերը բացահայտելուց: Դե պատկերացրեք ադրբեջանցիներով բնակեցված Աղդամում հենց իրենք ադրբեջանցիք պեղումներ են անում ու հայտնաբերում հայոց Տիգրան արքայի կերտած Տիգրանակերտը: Անգամ այն վայրերում, որտեղ անզեն աչքով էլ տեսանելի է եղել, որ հողի շերտից մի քանի սանտիմետր ներք- հնավայր կա, ադրբեջանցիները մի քիչ բզբզել են ու Մոսկվային զեկուցել, թե ոչ մի էական բան չեն գտել. այդպես է եղել նա- մի քանի տասնամյակ առաջ հենց Տիգրանակերտի տարածքում:

Հատկապես վերջին տարիներին հնագետների հայացքը սեւեռվել է Արցախի վրաՙ որպես պատմահնագիտական գաղտնիքներ ու անկանխատեսելի գտածոներ պարփակող երկիր: Բացի գիտական հետաքրքրությունից, մենք Արցախի առումով նաեւ ազգային շահ ենք հետապնդում: Ցավալի է, բայց փաստ, որ մինչեւ հիմա Արցախում բնիկ էթնոս լինելու պատմական ճշմարտությանը միայն մենք ենք հավատում . միջազգային հանրությանն ապացույցներ ներկայացնելու կարիքը դեռ կա: Ուստի Արցախում կատարված յուրաքանչյուր հնագիտական աշխատանք մեզ համար նա- քաղաքական նպատակ պետք է հետապնդի: Համենայն դեպս, հայկական երկու պետությունների ռազմավարությունը – պետական դիրքորոշումները պետք է որ այդ շահով առաջնորդվեին: Քաշաթաղի պարագայում այդ շահն առայժմ մասնավոր անձանց հետաքրքրությունների շրջանակում է:

Արցախի կառավարության հանձնարարությամբ հնագետները քարտեզագրել ու փաստագրել են Արցախի պատմամշակությաին հուշարձանները: Նրանք մեծ մասամբ ամեն ինչ սկսել են զրոյից, քանի որ Արցախի մի շարք տարածքներում հնաբնակներ չկան, իսկ վերաբնակեցումից հետո նորաբնակները հնավայրերի մասին տեղեկություններ չունեն: Հնագետները ստիպված են եղել օգտվել Google map ծրագրից, որը ցույց է տվել Արցախի ռելիեֆային, լանդշաֆտային նկարագիրը, դրա ֆոնինՙ նաեւ հնավայրերի ուրվագծերը, որոնք հնագետի աչքն անմիջապես զանազանել ու արժեւորել է:

ԵՊՀ-ի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի ու ՀՀ ԳԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի համատեղ արշավախումբն Արցախի տարածքում արբանյակային նկարահանումների ժամանակ 70 ամրոց է հայտնաբերել, դրանցից 40-ը միայն Քաշաթաղում է, որոնց տեղը մինչեւ այժմ ոչ ոք չի իմացել: Հնագետներն ավելի պատկերավոր այսպես են նկարագրում. «Ամեն 4 մետրի վրա ամրոց է. ինչը ստիպում է ենթադրել, որ այս տարածքը քաղաքական ու տնտեսական տեսակետերից բավականին ինքնուրույն է եղել»: Հնագետների ուշադրությունը դեռ 2013 թվականից գրավել են Քաշաթաղի Միրիկ գյուղի ամրոցի հետքերը: Եվ միայն այս ամառ հնարավոր է դարձել այնտեղ պեղումներ իրականացնել: Աշխատանքները կազմակերպել – ֆինանսավորել է «Քաշաթաղ» հիմնադրամըՙ ԱՄՆ-ից ընտանիքով Քաշաթաղ տեղափոխված բարերար Ստեփան Սարգսյանի մեկենասությամբ:

«Միրիկ-1» պայմանական անունը կրող հնավայրը չափագրված է. արբանյակային նկարահանումներ կատարելովՙ հստակեցվել ու որոշակիացվել է հնավայրի ամբողջ տարածքը: Նորահայտ ամրոցի ուսումնասիրությունները նոր են սկսվել: Նախնական հետազոտություններն արդեն ապացուցել են կոթողի բացառիկ արժեքը: Ամբողջ համալիրը բաղկացած է երեք հիմնական հնագիտական միջավայրիցՙ բուն ամրոցի տարածք, բնակավայրի, կամ հնագիտության լեզվովՙ քաղաքային տեղամասի հատված եւ դամբարանադաշտ: Ամրոցից դուրս շարված են կիկլոպյան ամրոցներ, որոնք ժամանակին պատնեշի դեր են կատարել բուն կառույցի պաշտպանության համար: Ամրոցը բացառիկ պահպանվածություն ունի ու հենց այդ պատճառով էլ գրավում է հնագետներին: Համալիրը հիմնադրվել է բրոնզ-երկաթի ժամանակաշրջանում ու գոյատեւել մինչեւ միջնադար, այսինքնՙ երեք հազար տարի: Հնագետները գտել են մի քարայր, որն ավելի վաղ ժամանակների է թվագրվումՙ քարի դար: Արցախում չկա մի հուշարձան, որի վրա միջնադարն իր հետքը թողած չլինի. Միրիկի ամրոցում էլ են գտնվել ջնակարակված խեցեղեն, այսինքն ՙ հուշարձանը միջնադարում եւս իր կյանքը շարունակել է:

Ամրոցի միջաբերդի տարածքում հնագետները սենյակ են հայտնաբերել, պեղել են նաեւ հրապարակի հատվածը, իսկ դեպի միջնաբերդ տանող դարավանդի վրա նկատել են դաբարանային համալիրներ, որոնք ոչ հեռավոր անցյալում ճանապարահաշինության ժամանակ քանդվել, վնասվել են: Ընդ որումՙ այնպես, որ հողի տակից գտածոներն ակամայից դուրս են բերվել ու տարածվել հողի երեսին: Փաստորեն, հնագետներն այդ հատվածում ունեն նաեւ վերգետնյա գտածոներ: Նրանք փաստագրել են երկաթեդարյան ժամանակաշրջանիՙ 8-6-րդ դարերի նյութեր:

Հնագիտական արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանն այն համոզմանն է հանգել, որ Միրիկի ամրոցը եզակի է, որովհետեւ կառուցապատման բոլոր փուլերը հասկանալու համար պետք է հուշարձանը բացվի, պեղվի: Նա սպասում է այն օրվան, երբ մենք կտեսնենք շատ նշանավոր անձի, ցեղային առաջնորդի, եթե չասենք արքայի նստավայր, որը բաղկացած է պաշտամունքային համալիրից, պալատական շատ մեծ շինությունից եւ հրապարակից: Հաստատ կարող ենք ասել, որ այստեղ շարքային մարդիկ, սովորական բնակիչներ չեն ապրել: Այս համալիրը հզոր կառավարչի է պատկանել, որտեղից մեծ համայնք է ղեկավարվել: «Արցախի համար այս հնավայրի պեղումներն ու հետազոտությունները մեծ նշանակություն են ունենալու,- համոզված են հնագետները,- քանի որ այս ամրոցը ստեղծվել է այն ժամանակաշրջանում, երբ արդեն կար Վանի թագավորությունըՙ Ուրարտական պետությունը: Եվ, փաստորեն, մենք ունենք այդ պետություն-թագավորության հետ համաժամանակյա գոյություն ունեցած պետական մեկ այլ կազմավորում Սյունիք-արցախյան տարածքում: Համաձայնեք, որ այս փաստը շատ հետաքրքրական է ու լուրջ ուսումնասիրության արժանի, քանի որ մեր պատմության նոր բացահայտումների համար հրաշալի նյութ կարող է լինլ»: Բացի քաղաքական, տնտեսական, սոցիալական շերտերից, այս համատեքստում հետաքրքրական են լինելու նաեւ մշակութային հաջորդականությունների բացահայտումները:

Սա այն ժամանակաշրջանն է, երբ Հայկական լեռնաշխարհում մենք ունեցել ենք տերունական մի քաղաքակրթություն, որ անվանում ենք Վանի թագավորություն, որի կազմի մեջ մտնում էին այն ցեղերն ու ցեղային միությունները, որոնք եղել են նաեւ մինչ Վանի թագավորությունը: Վանի ֆենոմենն այն էր, որ նրանց, ինչպես նաեւ ամբողջ լեռնաշխարհը միավորեց մեկ միասնական պետության կազմի մեջ: Եվ այդ մրցունակությունը տեղի ցեղերի, ցեղային միությունների հարաբերությունների առումով շատ կարեւոր էր:

Հնավայրի հուշարձաններից մեկը որոշ հնագետներ անվանում են զիկուրատ , որը նշանակում է սարի գագաթ, իսկ մյուսներըՙ պաշտամունքային կոթող: Այն մի տաճար էՙ սարի գագաթին, դեպի որը ձգվում է 70 մ. երկարությամբ աստիճանավանդակ: Զիկուրատ-տաճարը, փաստորեն, բարձունքում է: Այս հուշարձանը մերօրյա կասկադների նախատիպն է: Հնագետներին կասկադի ճարտարապետական վարպետությունն է զարմացնում, որին մարդ արարածը տիրապետել է դեռեւս մի քանի հազար տարի առաջ: Հայտնաբերվել է տաճարի 2 մ. լայնությամբ քարե մուտքը: 70 մ. երկարությամբ աստիճանավանդակն ամբողջությամբ քարաշեն է: Իսկ քարերը հսկայական չափերի ենՙ 8 մ. լայնությամբ, եւ մարդիկ դրանք բարձրացրել են մինչեւ սարի գագաթ: Սա ստիպում է ենթադրել, որ նման շինությունը կառուցելը հասարակ ցեղապետի, իշխանիկի խելքի բանը չէր կարող լինել: Նման մեծածավալ աշխատանքներն արվել են պետական մակարդակով եւ հատուկ են եղել արքաներին: Իսկ տաճարը բազմաստիճան շինություն էՙ հարթ մակերեսով, որն ըստ հնագետներիՙ պաշտամունքային նշանակության է ծառայել: Հնագետները համոզված են, որ այս հուշարձանը եզակի է. նրա նմանը չկա ոչ Հայաստանում, ոչ մեր տարածաշրջանում կամ աշխարհի որեւէ այլ երկրում: Նման կառույց կա Միջագետքում, բայց այն ոչ թե կասկադի նմանությամբ էՙ ներքեւից դեպի սարի գագաթ ձգվող, այլ ուղիղ, հարթ տարածքում կառուցված:

Հուշարձանի ճարտարապետական ոճը, տեսակը բացատրվում է այսպեսՙ համալիրը կառուցվել է մեկ ամբողջական ժայռակտորը տաշելով: Մոնումենտալ կառույցը, որի միայն միջնաբերդի լայնությունը 16 հա է, ունեցել է հատակագիծ, ճարտարապետական, քաղաքաշինական նախագիծ, որը պետական չափանիշներով է հաստատվել, ոչ թե ինչ-որ մեծահարուստի ճաշակը կամ քմահաճույքն է բավարարել: Այն նաեւ ունեցել է ռազմավարական, պաշտպանական նշանակություն եւ ցույց է տալիս տվյալ ժամանակաշրջանի սոցիումի, քաղաքակրթության բարձր մակարդակը եւ հանդիսանում է անկախ գործունեություն վարած ղեկավարի հզորության ու ինքնուրույնության ցուցանիշը, այն էլ այն ժամանակաշրջանումՙ երբ Վանի թագավորությունը կար: Ուրեմն հավանական է, որ Ուրարտական պետությունից անկախՙ Սյունիք-արցախյան տարածքում եղել է ա՞յլ արքա, որը չի ենթարկվել ուրարտական գերտերությանը: Հնագետներն այս վարկածը չեն բացառում. ակնհայտ է, որ այս տարածաշրջանում գոյություն է ունեցել առանձին պետականություն, առանձին պետական միավորՙ ոչ ենթակա Վանի թագավորությանը: Իսկ առավել հստակ բացահայտումները կարվեն, երբ Միրիկը լիարժեք պեղվի: Հարկավոր է գտնել հուշարձանի անձնագիրը:

Նախորդ գրառումը

ՍՊԱՀԱՆԻ ՀԹ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԱԼ ԲՈՅԱՋՅԱՆԻ ԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐԱԼ ԲՈՅԱՋՅԱՆԻ ԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Լրահոս

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազաներին. Tersim

14/07/2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում գտնվող ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի հիմնական օբյեկտներն ու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական