Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՌԱՑՎԱԾ ԲԱՆԵՐ

29/09/2017
- 29 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայը ստեղծարար է, դե այսինքն գունավոր հեռուստացույց, ամերիկյան դոլարի գույն,…Մի խոսքով, եթե չգիտեիք, իմացեքՙ հայը ստեղծարար է: Ու ամեն անգամ, երբ հանդիպում եք ձեր օտարերկրացի ընկերներին, հպարտորեն նշեք, որ գերմանացին ինժեներ է, իտալացինՙ դիզայներ, հայն էլՙ ստեղծարար: Շուտով սա կդառնա պետական քարոզ: Բոլոր դպրոցներում, շախմատի դասասենյակների պատերին կփակցնենՙ Հայը ստեղծարար է գրությունը, որպեսզի չմոռանանք, Մակոնդոյում տեղադրվածՙ Վերեւում Աստված կա ցուցանակի պես:

Այս նախաձեռնությամբ հանդես կգա Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագ-Ավագյանը: Ի դեպ, Հայաստանի զարգացման հիմնադրամը, ինչպես հուշում է անունը, սովորական, թեկուզ համահայկական հիմնադրամ չէ, նրա նպատակըՙ Հայաստանի զարգացումն է , իսկ առաքելությունըՙ Հայաստանում ներմուծման, արտահանման եւ զբոսաշրջության աճի խթանումը : Այսինքն, եթե դուք մի օր արթնանաք ու ձեզ հայտնեն, որ Հայաստանում ներմուծումն աճել է 60 տոկոսով, իսկ արտահանումըՙ 75, եւ ուրախ փողոց դուրս գաք, որտեղ տեսնեք զբոսաշրջիկներՙ տարբեր ազգերի, իմացեքՙ Հայաստանի զարգացման հիմնադրամն իր առաքելությունը կատարել է. Հայաստանն այլեւս զարգացած պետությունն է, հայն էլ, հիշեցնեմՙ ստեղծարար: Ոչ սովորական ստեղծարար. Հայըՙ քչից շատ ստեղծող ազգ է: Ու սա հպարտությամբ է նշվում. Տիգրան Մեծից հետո, բոլոր հայերը սա ասել են, հիմա էլ Արմեն Ավագ-Ավագյանն է ասում ու հպարտությամբ: Ու ոչ ոք չի հարցնում. եղբայր, եթե հայը քչից շատ ստեղծող ազգ է, ապա ինչո՞ւ հայը միշտ քիչ է ունեցել եւ ունի: Չէ՞, եթե շատ ենք ստեղծում, ուրեմն շատ պետք է ունենանք, բայց քանի որ չունենք, ուրեմն կա՛մ մեզ համար չենք ստեղծում, կա՛մ մեզ համար ենք ստեղծում, ուղղակի խլում են, կամ էլ ինքներս մեզ խաբում ենք, թե բաՙ քչից շատ ստեղծող ենք: Ո՞րն է…

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայերի մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս, ուրեմն հայի ստեղծարար լինելը Հայաստանի զարգացման հետ հեչ կապ չունի: Ավելի կոնկրետՙ հայը ստեղծարար է, բայց Հայաստանում չէ: Այսինքն ձեր ընկերներին անպայման դա՛ էլ ասեք, ավելի ճիշտՙ մի ասեք, գուցե նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ուզում են գալ Հայաստանՙ ստեղծարար մարդկանց հայրենիք ու այստեղ ներդրումներ անեն, Հայաստանը զարգացնեն, ինչի արդյունքում էլ մեր ՀՆԱ-ն կաճի, որն էլ իր հերթին կնպաստի ողջ տնտեսության զարգացմանը, ինչն էլ իր հերթին հիմք կդառնա մեծ վերադարձին ու Հայաստանը կդառնա 4 միլիոն բնակչություն ունեցող զարգացած երկիր, մինչեւ 2040-ը: Այնպես որ ուշադիր եղեք, թե ինչ եք ասում ձեր այլազգի ընկերներին, բավարարվեքՙ Հայը ստեղծարար է ասելով, իսկ եթե ճշտող հարցեր տանՙ լուռ ժպտացեք, եթե ֆինն են, ապա հարցրեք նրանց Հելսինկիի մասին, ամեն կերպ փորձեք փոխել թեման, քանի որ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարող է հայը ստեղծարար լինել, բայց Հայաստանը զարգացած չլինել: Չեն հասկանա, քանի որ իրենք չեն տեսել, թե ինչպես են ավտոբուսները գնում, մեծ-մեծ ավտոբուսներըՙ շատ-շատ մարդ տանելով, որոնք բոլորն էլ ստեղծարար են, բայց զզված, ստեղծելուց չէ, ստեղծելու հնարավորության բացակայությունից:

Գնում են ու այլ տեղերում են ստեղծում. աշխարհում գրեթե բոլոր հայերը ստեղծել են, բայց քչերըՙ Հայաստանում: Եւ ուրեմն աշխարհը գիտի, որ հայը ստեղծարար է, ու այս նոր համահայկական իմիջին վաղուց ծանոթ է: Այլ հարց է, որ այստեղՙ Հայաստանում ենք մենք դա մոռացել: Հայաստանցիներիս է, որ պետք է դա հիշեցնել, ինչպես հիշեցնում են կոռուպցիայի դեմ աննահանջ պայքարը, ինչպես հիշեցնում են Հյուսիս-Հարավ ճանապարհի հավերժ կառուցումը, ինչպես հիշեցնում են բանկից վարկերի մարման օրը,… Դպրոցներում, բուհերում, աշխատավայրերում, փողոցներում, ամենուր պետք է գրվիՙ Հայը ստեղծարար է , որ հիշենք ու ստեղծենք, օրինակՙ կոռուպցիայի նոր ձեւեր, այն դեպքում, երբ հակակոռուպցիոն լուրջ գործընթացներ են ընթանում: Եւ կամ օրենք շրջանցելու նոր ճանապարհներ, մանավանդ, որ հարստանում է նա, ով շրջանցում է օրենքը, ու սաՙ ոչ միայն Հայաստանում: Մի խոսքով, ստեղծելու շատ բան կա, մշակո՞ւյթ, չարժի. նախ մենք վաղուց ենք մշակույթ ստեղծել ու հիմա հանգստանում ենք, բացի այդ այն ոչ ներմուծումն է ավելացնում, ոչ արտահանումը, ոչ էլ զբոսաշրջությունն է խթանում, հետեւաբար չի նպաստում Հայաստանի զարգացմանը:

Մենք պետք է այնպիսի բաներ ստեղծենք, որից պետք է զարգանանք: Բայց որպեսզի նման բաներ ստեղծես, նախ պետք է ինքդ զարգացած լինես, իսկ դա Հայաստանում քիչ է հավանական: Դրա համար էլ պետք է գնալ, զարգանալ ու ստեղծել դրսում, Հայաստանից հեռո՜ւ, Հայը ստեղծարար է ազգային նոր իմիջն ապացուցելով, մոռանալով, որ աշխարհին քիչ են հետաքրքրում ազգային իմիջիները, քանի որ աշխարհը միշտ հետաքրքրված է եղել պետական իմիջներով: Օրինակՙ ո՞ւմ են հետաքրքրում քրդերը, այն պարագայում, երբ բոլորին է հետաքրքրում Քրդստանը: Դրա համար էլ քրդերը պետություն են ստեղծում, ի դեպ, պետությունը եւս ստեղծում են:

Այնպես որ Հայաստանում, մանկապարտեզներիցՙ մինչեւ Գիտությունների ազգային ակադեմիա, մանավանդ այնտեղ, առաջարկում եմ փակցնել երկու գրությամբ պաստառներՙ Հայը ստեղծարար է եւ Հայը պետություն ունի : Ընդ որում, եթե մենք չմոռանանք երկրորդը, առաջինը կդառնա բնազդի պես մի բան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՆՈԷԹՆԻԿՆԵՐԻՍ ՏԵՍԵՔ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԳԱՅԼԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԳԱՅԼԸ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական