Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

15/09/2017
- 15 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կորյուն ԻԼԱՆՋՅԱՆ

Ներկայացնում ենք Վենետիկի հայոց լեզվի եւ մշակույթի օգոստոսյան խտացյալ դասընթացներին մասնակցած տասնութամյա ֆրանսահայ Կորյուն Իլանջյանի հոդվածը, տպագրված ֆրանսահայ մամուլում, որը հայերեն է թարգմանել մեկ այլ երիտասարդ ֆրանսահայՙ Աշոտ Փափազյանը:

Ամեն ինչ` իր ժամանակին: Ճամպրուկս պատրաստելիս անընդհատ մտածում էի գալիք երեք շաբաթվա մասին, որ պիտի անցկացնեի աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Վենետիկում, չնայած հստակ չգիտեիՙ ինձ ինչ պիտի տար այս ճամփորդությունը:

Հայերեն շատ քիչ էի խոսում եւ շատ հեռու էի այն մակարդակից, որ թույլ է տալիս երկար զրույց վարել: Դասընթացները (առաջին մակարդակի) կազմակերպված էին այնպես, որ կարողանանք ե՛ւ սովորել լեզվի հիմքը, ե՛ւ զարգացնել հայոց պատմության մեր իմացությունը:

Ամեն առավոտ հինգ ժամ խորանում էինք լեզվի գեղեցկության մեջ, որն արտահայտվում է խոսքով եւ գրով, որը «մի գլուխգործոց» է անվանել հայտնի լեզվաբան Անտուան Մեյեն:

Ուրեմն, փորձում եմ օգուտ քաղել: Իմ մտքերից ազատվում էի, որ ամբողջովին նվիրվեմ հայոց պատմությանը, մե՛ր պատմությանը: Աշխարհի բոլոր կողմերից եկած հայերի պես կապվեցի Սուրբ Ղազար կղզուն` Իտալիայում հայ մշակույթը ներկայացնող այս անփոխարինելի վայրին:

Այցի ժամանակ գրադարանում բացահայտեցինք բազմաթիվ մասունքներ եւ հազարավոր հայկական մատյաններ, որոնցից մեկն ութերորդ դարից էր, ինչպես նաեւ կտավների հավաքածուն, որոնցից մի քանիսը տասնութերորդ դարից են: Կղզին իսկապես խաղաղության եւ ներդաշնակության վայր է: Այնտեղ կարողացա վայելել հայկական ընտանեկան մթնոլորտը եւ շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ապրեցի անմոռանալի պահեր` ընդհանուր անցյալ կիսելով: Այս պահերն անվերջ կապրեն իմ հիշողության մեջ: Մենք նույն հպարտությունն ունենք` հայ լինելու հպարտությունը:

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել գերապայծառ Լեւոն Զեքիյանին` ինձ հյուրընկալելու համար, ինչպես նաեւ ուսուցիչների կազմին` իրենց գիտելիքներն ինձ փոխանցելու համար եւ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին, որ կեցությունս լավ անցնի:

Ի վերջո, Վենետիկում իմ մնալը միայն մի քանի օր էրՙ մի ամբողջ տարվա մեջ, բայց բավական եղավ, որ մեջս ցանկություն արթնանաՙ այդ ուղղությամբ շարունակելու եւ ուսման մեջ խորանալու, որպեսզի մի օր սահուն հայերեն խոսեմ: Ամեն ինչ` իր ժամանակին:

Ֆրանսերենից թարգմանեց ԱՇՈՏ ՓԱՓԱԶՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԷՐԴՈՂԱՆԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՔՐԴՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲԻԵՆԱԼԵՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲԻԵՆԱԼԵՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական