Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՄ-ՈՒՄ ՌԴ ԹՈՒԼԱՑՈՒՄՆ Է ԵՎ ԻՐԱՆՈՒՄ ՉԺՀ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ

28/07/2017
- 28 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Որոշման ընդունումը համընկավ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա բանակցություններին

Հուլիսի 25-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց օրինագիծ, որը սահմանափակում է հակառուսական պատժամիջոցների վերացման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունները: Փաստաթուղթը հավելյալ սահմանափակումներ է հաստատում Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Օրինագիծը կրճատում է ռուսական բանկերում ամերիկյան ընկերությունների եւ մասնավոր անձանց վարկավորման ժամկետներըՙ 90-ից հասցնելով 14 օրվա: Օրինագիծը նաեւ Ռուսաստանի նավթի ու գազի ոլորտի ֆինանսավորման ժամկետները սահմանափակում է 90 օրով: Այժմ հերթը Սենատինն է, որի հաստատումից հետո օրինագիծը կներկայացվի նախագահի ստորագրմանը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը նշում է, որ Եվրոմիությունը ընդդիմանում է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին եւ փորձում է Shell, Eni եւ BP կորպորացիաներն օգտագործել Կոնգրեսի դեմ մղվող պայքարին: Մյուս կողմից Եվրոհանձնաժողովը կարծես թե գոհ է այն բանից, որ իրադարձությունների աննպաստ զարգացման դեպքում «Գազպրոմը», «Թուրքական հոսքը» եւ «Հյուսիսային հոսք 2-ը» կառուցելիս ստիպված կլինի հենվել սեփական ֆոնդերի վրա: Մանավանդ որ ԱՄՆ նոր պատժամիջոցները չեն վերաբերվում Անդրանատոլիական գազամուղին, որի կառավարիչը BP-ն է:

Զարմանալի որեւէ բան տեղի չի ունենցել, քանի որ, ինչպես Օբամայի նախագահության տարիներին, այնպես էլ հիմա ԱՄՆ-ը հող է նախապատրաստում դեպի Եվրոպա իր հեղուկ գազի եւ թերթաքարային նավթի առաքումներն ավելացնելու համար: Իսկ սա նշանակում է, որ Վաշինգտոնը փորձում է Մոսկվայի եւ Թեհրանի վրա ճնշում գործադրել ֆինանսական եւ այլ միջոցներով. հուլիսի 25-ին, երբ կոնգրեսականները քննարկում էին նոր պատժամիջոցների փաթեթը, Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերից մեկը վտանգավոր չափով մոտեցավ իրանական մի ռազմանավի եւ օդում նախազգուշական կրակոց արձակեց, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցներին, դրանք այդպես էլ չէին վերացվել նախագահ Օբամայի օրոք: Դաշնային եւ տեղական մակարդակներով ամերիկյան ընկերություններին պարտադրվեց իրանական կողմի հետ համագործակցել միայն միջնորդ երկրների մասնակցությամբ, օրինակ Քաթարի ներդրումային հիմնադրամների միջոցով: Իրանի եւ ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը գրեթե զրոյական է, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Ռուսաստանի հարցում եւս մեծ տարբերություն չկա: Սա նշանակու՞մ է արդյոք, որ ԱՄՆ-ը կորցնելու բան չունի: Բնավ ոչ:

Այն տպավորությունն է ստեղծվում, թե ԱՄՆ-ը եւ Չինաստանը «բարի եւ չար ոստիկանների» դեր են խաղում: Ըստ որում օրինագծից օգտվողը առավելապես Չինաստանն է, որը մտադիր է այսուհետեւ էլ հանդես գալ արտաքին աշխարհի հետ Իրանի առեւտրի գլխավոր իրականացնողի դերում:

Իրանական Financial Tribune-ը ընդգծում է, որ իրանական Bank of Industry and Mine բանկին վարկային միջոցներ է հատկացնում Exim Bank of China-ն: Իսկ China General Technology Group-ը 2014-ին կառուցել է Անկարա-Ստամբուլ ճեպընթաց երկաթուղին:

Մինչ ամերիկացիները հեռանում են Իրանից, չինացիները շարունակում են ցամաքային «Մետաքսի ճանապարհի» իրականացումը, որտեղ Իրանին առաջնակարգ դեր է հատկացվում որպես Միջին Ասիային դեպի Մերձավոր Արեւելքին կապող տրանսպորտային միջանցք, որը պետք է միավորի ՉԺՀ-ից դեպի Եվրոմիություն տանող առեւտրական ուղիները:

Հուլիսի 24-25-ը Վաշինգտոնում էր Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը, որի կազմում էին վարչապետ Թերեզա Մեյը եւ առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը: Հանդիպման նպատակն էր մշակել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ առեւտրի գոտիների ստեղծումը: Համբուրգում ավելի վաղ կայացած G20-ի գագաթաժողովում Թրամփը բրիտանացիներին խոստացել էր շատ արագ լուծել այդ հարցը եւ Եվրոմիության նկատմամբ շուտափույթ հաղթանակը կանխավայելեովՙ Եվրոպացինրին մեղադրել էր ներհովանավորչության մեջ:

Ամերիկա-բրիտանական խոշոր գործարքի էությունը հետեւյալն է. Թեհրանի դեմ ուղղված ամերիկյան նոր պատճամիջոցներն ուժեղացնում են չին-իրանական փոխգործակցությունը, որի փոխարեն Վաշինգտոնը հնարավորություն է ստանում Մեծ Բրիտանիայի հետ ստեղծելու ազատ առեւտրի գոտի, ինչպես նաեւ խոշոր շահույթ ՉԺՀ-ին նավթ մատակարարելու դիմաց: Պատահական չէ, որ այս տարվա ապրիլ-մայիսին Չինաստանում ամերիկյան նավթի ներմուծման ծավալները հասան 180 հազար բարելի: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը հնարավոր կդառնա միայն Brexit-ից, այսինքն 2019թ. մարտից հետո, երբ Լոնդոնը վերջնականապես հրաժեշտ կտա Բրյուսելին: ԱՄՆ-ին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի արտադրության ամբողջ ծավալի 20 տոկոսը, որը կազմում է 235 մլրդ դոլար: Ուստի Վաշինգտոնը ընդգծում է, որ Լոնդոնը իր ամենամերձավոր դաշնակիցն է: Սակայն անգլիացիները նախընտրում են հեռավորություն պահպանել եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ են վարում Թուրքիայի, Նոր Զելանդիայի եւ նույնիսկ Հոնկոնգի հետ, որը Լոնդոնի «բարի կամքով» 1997թ. անցավ ՉԺՀ վերահսկողության տակ: Չինաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիան ունի յուրահատուկ հետաքրքրություն. դա ցամաքային «Մետաքսի ճանապարհն» է, որն անցնում է Մերձավոր եւ Միջին Արեւելքով:

Նախորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԱՀԱԶԱՆԳ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԱՅԴՔԱՆ ՀԱՄԵՂ Է ՄԻՍԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՅԴՔԱՆ ՀԱՄԵՂ Է ՄԻՍԸ

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական