Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ՋՈՐՋ ՔԵՓԵՆԵԿՅԱՆԸՙ ԼԻՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հ. Ծ.

Լիոնի (Ֆրանսիա) քաղաքային խորհուրդը հուլիսի 17-ին գումարած իր նիստի ժամանակ 67-ամյա Ջորջ Քեփենեկյանին ընտրել է այդ քաղաքի 35-րդ քաղաքապետ: Ըստ «Լը Ֆիգարո» պարբերականի, նրա օգտին քվեարկել են խորհրդի 70 անդամներից 49-ը: Նրա թեկնածությունը առաջարկել է նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմբը:

Քեփենեկյանը նախկինում եղել է մշակութային գծով քաղաքապետի առաջին տեղակալը: Նա ցեղասպանությունը վերապրածի որդի է, մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ: Կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը: