Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՖԻԱ ԿԱ»

28/07/2017
- 28 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Շատ դժվար է սփյուռքահայ մամուլի միջոցով իմանալ Հայաստանում տիրող իրավիճակի, հատկապես բիզնես միջավայրի մասին մեր ազգակիցների իսկական կարծիքը: Թերթերն ու մյուս լրատվամիջոցները սովորաբար ունեն իրենց ավանդական թեմաներըՙ գերազանցապես հենված պաշտոնական տեղեկատվության վրա: Մեր խմբագիրներն ու թղթակիցները ըստ երեւույթին իրենց ավելի հարմար են զգում կուսակցական կամ հատվածական կաղապարվածության մեջ, աչքը հառած իրենց շեֆերի, մեկ էլՙ Սփյուռքի նախարարուհու մեդալների ու հրավերների վրա… Սփյուռքահայ հասարակ մարդը բացակա է գրեթե միշտ, չկա ընթերցողների հետՙ այսպես կոչված ինտերակտիվ երկխոսություն: Ճիշտ է, մեկ-մեկ հանդիպում ենք պոռթկումներիՙ սակայն միայն համազգային բնույթի հարցերի շուրջը:

Վերջերս մի քանի օրով եղա իմ ծննդավայր Բեյրութում, ինձ համար տխուր առիթով: Բնականաբար շատ էին այցելողներըՙ ազգականներ, հին ընկերներ, հարեւաններ: Գրեթե բոլորի մոտ նկատելի էր տագնապը քաղաքական ու տնտեսական անստուգության: Լիբանանի հարեւանությամբ տեղի ունեցող աշխարհացունց իրադարձությունները բնականաբար մտահոգում են փոքրիկ ու գեղեցիկ այս երկրի բոլոր մարդկանց, այդ թվումՙ նաեւ հետզհետե նվազող մեր գաղթօջախի անդամներին: Ու դարձյալ բնականաբարՙ նրանց աչքերը ուղղված են մնում դեպի Հայաստան: Մոտիկից հետեւում են մայր հայրենիքից եկող բոլոր տեղեկություններին, հավատարմորեն հետեւում նաեւ առաջատա՜ր մեր հեռուստաընկերությունների հայկակա՜ն սերիալներինՙ կռիվ, սպանություն, խարդավանք, առեւանգում, բռնաբարություն, դավաճանություն: Սովորել են «առաջատարների» մատուցած գողական ողջ բառապաշարըՙ «փայ մտնել», «վերխը գլխանց տալ», «ատգատ», «ադվիչայ եմ», «բեզպրեդել», «ռուլիտ անել» եւլն: Շատերի մոտ կա ցանկություն եթե ոչ մշտապես Հայաստան տեղափոխվելուՙ ապա Հայաստանում որեւէ գործ ձեռնարկելու, իսկ ավելի զգուշավորների մոտՙ որեւէ բան ձեռնարկելուց առաջ «քննական այց մը» կատարելու: Բայց…

– Հայաստան մաֆիա կա,- գրեթե համոզված են բոլորը:- Պզտիկ գործ մը դնելու համար ալ մաֆիան գլխուդ կկանգնի. կա՛մ իրենց հետ պիտի կիսվիս, կա՛մ կխեղդեն քեզ:

Խոսում են համոզված, առանց շատ կարեւորություն տալու առարկություններիս: Ասում էիՙ բնականաբար Հայաստանում էլ կան գողեր, խաբեբաներ, խարդախներ, կաշառակերներ, բայց միջին հայաստանցին իսկապես գնահատում է ձեռներեցությունը, քաղաքակիրթ նորամուծությունները առեւտրի, արհեստների եւ մյուս ոլորտներում, եւ ամենակարեւորըՙ Հայաստանում իրենց պատկերացրած սիցիլիական մաֆիա, այսինքնՙ օրենքի եւ կարգուկանոնի դեմ կազմակերպված թշնամանք ու հանցագործություն գոյություն չունի:

Խոսակիցներս մի պահ թերահավատ նայում էին ինձ եւ անմիջապես վրա բերում իրենց կամ իրենց ծանոթների հայաստանյան փորձառություններըՙ բոլորն էլ ձախողությունների պատմություններ: Մեկը անցյալ տարի 170 հազար դոլարով Կասկադում բնակարան է գնել, բայց հիմա հայտնվել է բնակարանի մի այլ սեփականատերՙ պետական մի հզոր պաշտոնյայի հովանին վայելող, եւ հետ է պահանջում: Մեկ ուրիշը հայրենի բարձրաստիճան զինվորականների քաջալերանքով 120 հազար դոլարի շաքարավազ է ներկրել երկիրՙ որից մի պտղունց անգամ չեն տվել իրեն, եւ սրտի կաթվածից մահացել է: Մեկ ուրիշը հյուսվածեղենի արտադրություն ձեռնարկելու համար բանկից 600 հազար դոլար վարկ է վերցրել եւ Չինաստանից հոսքագծեր է պատվիրել, սակայն մաքսավորների ձգձգումների հետեւանքով չի կարողացել ժամանակին արտադրություն սկսել, ու հիմա, լիբանանյան արտահայտությամբ, «նստած է ժանթին», այսինքնՙ ավտոմեքենան «բանդաժների» վրա:

Գրեթե համատարած էր դժգոհություն-բողոքը հատկապես մաքսային, առավել եւս հարկային մարմինների դեմ: Կրկին առարկությունսՙ թե Լիբանանն էլ պակաս կաշառասուն երկիր չէ, միաբերան պատասխանեցին. «Ճիշդ է, հոստեղի պետական պաշտոնյաները հրեշտակ չեն, սակայն գործատերը սնանկացնել բնավ չեն ուզեր, հակառակըՙ իրե՛նք ցույց կուտան ճամփան հարկերը ավելի դյուրին վճարելու, որովհետեւ գիտեն, որ եթե կովը լավ պահենՙ իրենք ալ չեն զրկվիր կաթեն»:

Հատկանշական էր խոսակիցներիցս մեկի եզրափակիչ արտահայտությունը. «Եթե ըսածներդ ճիշդ են, որ Հայաստան մաֆիա չկա, ուրեմն պետությունն է մաֆիան»:

Իմ հերթին ուզում եմ հարց տալ մեր իշխանություններինՙ մաֆիա կա՞ Հայաստանում: Ինձ չհաջողվեց տարհամոզել լիբանանահայ ազգակիցներիս. դո՛ւք արեք այդ գործը, ես պարզապես տեղյակ պահեցի ձեզ:

Նախորդ գրառումը

«ՔԱՈՍ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՓՈԽՎՈՒՄ Է ՍՈՑՓԱԹԵԹՈՎ ԲԺՇԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՓՈԽՎՈՒՄ Է ՍՈՑՓԱԹԵԹՈՎ ԲԺՇԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական