Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՛ՆՉ ԸԼԼԱԼՍ ԿԱՐԵՒՈ՞Ր Է ԱԶԳԻՆ

21/07/2017
- 21 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՐՈՒՇ ԵՐԱՄԵԱՆ, Գահիրէ

Երբ դպրոցական բարձր կարգերու հետ կ՛աշխատիս, յստակօրէն կրնաս տեսնել թէ այսօր արեւմտահայերէնին եւ ընդհանրապէս հայ ըլլալուն «բանն ինչումն է», որովհետեւ ի վերջոյ այս պատանիները մեր նոր սերունդն են, որոնց հարցերը ոչ միայն բարդ են, այլ նաեւՙ շատ խորունկ:

Դպրոց, դասատու, դասագիրք խնդիրներէն անդին – որոնք կարեւոր են եւ իրենց շատ կարեւոր դերը ունին – կան այնպիսի հարցեր, որոնց պէ՛տք էր անդրադառնայինք այն օրերէն, երբ Յարութիւն Քիւրքճեանը իր «նշանաւոր» «Երկրորդ հաւասարում բազմաթիւ անյայտներով»ը կը գրէր, այսինքնՙ նախորդ դարու վաթսունականներէն:

Եթէ ժամանակին անդրադարձած ըլլայինք, թէ ի՛նչ կ՛ըսէր այն օրերու նոր սերունդը – որովհետեւ միակը չէր Քիւրքճեան, որ նման խնդիրներ կը դնէր, իր հետ կային նաեւ Պըլտեան, Սեթեան, Ժիրայր Դանիէլեան եւ մէկ-երկու ուրիշներ – այսօր թերեւս ա՛յս տարողութեամբ չըլլային մեր խնդիրները, զորս չենք իսկ սկսած դիմագրաւել:

Երբ երկրորդականի վերջին դասարանի աշակերտը պարզ եւ յստակ կ՛ըսէՙ «բայց օրիո՛րդ, ինչո՞ւ հայերէն պիտի սորվիմ, գիտցած հայերէնս ինծի կը բաւէ, դպրոցէն դուրս ա՛լ բնաւ պէտք պիտի չունենամ այդ լեզուին», եւ երբ ես կը գիտակցիմ, թէ լեզուն որքա՜ն բան կը կրէ իր վրայ մեր սովորութիւններէն եւ բարքերէն, այն ատեն անդրադարձս տագնապի կը վերածուիՙ ուշացած չե՞նք:

Յետոյ յարգելի դասախօս մը կը յայտարարէ, նախապէս զգուշացնելով թէ իր յայտարարութիւնը միայն ի՛ր համոզումն է, «երբ երկարող ձեռքը չես կրնար կտրել, համբուրէ եւ ճակտիդ դիր. Globalization-ն ալ նոյնն է, չենք կրնար դիմադրել մեզմէ այնքա՜ն աւելի զօրաւոր բանի մը», բայց չ՛ըսեր թէ համաշխարհայնացումը ընդունելէ ետք ի՛նչ պէտք է ընենք:

Ճիշդ է որ փոխուած է կեանքը, փոխուած են խաղին օրէնքները, բայց խաղը ինք նոյնն է, որովհետեւ «արեւին տակ նորութիւն չկայ»ն ի զօրու է ոչ միայն արուեստին, այլ նաեւ կեանքին համար:

Հիմա դիմագիրքն (facebook) է կեդրոնը ամենայնի. եւ այդ դիմագիրքի էջերուն վրայ կը հանդիպիս երիտասարդներու, որոնք երբեմն իրենց տագնապները կ՛արտայայտեն, յուսալով որ մէկը պիտի կարենայ գոհացուցիչ պատասխաններ յայթայթել, բայց … ձայն բարբառոյ յանապատի:

«Ի՞նչ ենք եւ ի՞նչ պէտք է ըլլանք»:

Հարցումը անպատասխան կը մնայ:

Այլ անգամՙ «Ենթադրենք թէ բարեկամ մը ունինքՙ Թոմաս, որ Հայաստան ծնած-մեծցած չէ, այլ ուրիշ երկրի մը մէջ: Ըստ ձեզի, Թոմաս հետեւեալ պայմաններէն ո՞ր մէկը պէտք է լրացուցած ըլլայ, որ զինք «հայ» համարենք.

Կարելի է անշուշտ մէկէ աւելի պայմաններ ընտրել:

Ա. Թոմասին երկու ծնողներն ալ հայ են:

Բ. Թոմասին ծնողներէն գոնէ մէկը հայ է:

Գ. Թոմաս հայերէն կը խօսի:

Դ. Թոմասին մականունը -եան-ով կ՛աւարտի (կամ -յան-ով):

Ե. Հայաստանի քաղաքացիութիւն ունի:

Զ. Վերի բոլոր պայմանները:

Այս անպաշտօն հարցախոյզին մասնակցած են 19 անձեր, 11 տղամարդ (58 %) եւ 8 կին (42%):

Մասնակցեր է նաեւ մէկ ոչ-հայ:

Մասնակցողներուն տարիքըՙ

45-էն վերՙ 4 (5%),

45-էն վարՙ 15 (79%):

Պատասխանները հետեւեալ պատկերը կը պարզեն.

Ա. 0 Թոմասին երկու ծնողներն ալ հայ են:

Բ. 5 Թոմասին ծնողներէն գոնէ մէկը հայ է:

Գ. 3 Թոմաս հայերէն կը խօսի:

Դ. 0 Մականունը եան-ով կամ յան-ով կ՛աւարտի:

Ե. 2 Հայաստանի քաղաքացիութիւն ունի:

Զ. 3 Վերի բոլոր պայմանները կը լրացնէ:

Է. Եղած են նաեւ 3 անձեր, որոնք ընդհանրապէս պատասխան չեն տուած, բայց հաւներ են հարցախոյզը:

Ը. 4 անձեր պատասխաներ են հարցախոյզէն դուրս պատասխանովՙ «եթէ ինքզինք հայ կը զգայ, ուրեմն հայ է»:

Այս վերջինը ընդունելի չէ ԱՅՍ հարցախոյզին համար, որովհետեւ պատրաստողը կը գրէՙ «կը խնդրուի զգացումները դուրս ձգել եւ միայն տրամաբանութեամբ պատասխանել, որովհետեւ ես աւելի հետաքրքրուած եմ, թէ մենք ինչպէ՛ս կը դիտենք զիրար եւ կը փորձեմ խթանել վերանայելու մենք մեզ եւ մեր նախկին մօտեցումները»:

Եւ կը շարունակէ.

«Այս գրութեան նպատակներէն մէկն ալ մարդահամարն է. կարելի չէ հանդիպիլ մարդոց եւ հարցնել, թէ ի՛նչ կը զգան իրենց հայութեան նկատմամբ: Վիճակագրական տուեալները մեր գաղութներուն առնչութեամբ կա՛մ շատ հին են, կամՙ ոչ ճշգրիտ, կամ ալՙ երկուքը միաժամանակ» (1):

Ամբողջ զրոյց մը կայ այս գրութեան տակ, բայց ոչ մէկ պատասխան, որուն շուրջ գոնէ մեծամասնութիւնը համաձայն ըլլար:

Այս բոլորըՙ ըսելու համար որ կա՛յ փոքր տոկոս մը երիտասարդներու, որոնք անկախ իրենց ապրած վայրէնՙ Հայաստան թէ Սփիւռք, կը մտածեն երեւոյթին մասին, որ այսօր հայ ըլլալն է: Ի՞նչ կը նշանակէ հայ ըլլալ:

Չենք մտածած: Կամՙ նոր սկսեր ենք մտածել: Սկսեր ենք հարցադրումներ ձեւակերպել: Պատասխաններ պիտի փնտռե՞նք:

– Իմաստ չունի,- պիտի ըսեն շատեր,- ըլլալիքը պիտի ըլլայ. հայը պիտի մնայ, բայց իր կեցութեան վայրերը պիտի փոխուին:

Հետեւաբարՙ որո՞նք են այն բաղադրիչները, այսօ՛ր, որոնք մեր ինքնութիւնը կը կազմեն:

Ա. Հո՞ղը: Բայց բոլոր հայերը չեն, որ հայրենի հողին վրայ կ՛ապրին:

Բ. Լեզո՞ւն: Բայց բոլոր հայերը չեն, որ հայերէն կը խօսին եւ հաւատացած են, որ իրենք հայերէն խօսող հայերէն նուազ չեն իրենց հայութեամբ:

Գ. Պատմութիւն եւ մշակո՞յթ: Այսօր կրնա՞նք ըսել, որ ԲՈԼՈՐ հայերը գիտակ են իրենց պատմութեան եւ մշակոյթին: Տակաւինՙ շատեր պիտի ըսեն, որ պատմութեամբ եւ մշակոյթով չէ որ պայմանաւոր է մեր հայութիւնը:

Դ. Գիտակցութի՞ւնը այս բոլորին:

Անշուշտ պէտք է շեշտել, որ այս հարցադրումները աւելի մեզի՛, սփիւռքահայերուս համար են, որովհետեւ այս հարցերէն շատերը կը դադրին հարց ըլլալէ, երբ կ՛ապրիս հայրենիքիդ հողին վրայ:

Կայ կեցուածք մը, որ կ՛ըսէ, թէ անհատը ի՛նք պիտի որոշէ իր ինքնութիւնը:

Անհատական ազատութիւն, այո, բայց անհատը ինչպէ՞ս պիտի որոշէ բան մը ուզել թէ՞ ոչ, եթէ այդ բանին ինչ ըլլալուն, էութեան, բնոյթին ծանօթ չէ:

Եւ… ի՞նչ կրնայ պատահիլ, եթէ ինքնութեան հարցը մոռացութեան ենթարկուի:

Լաւ կ՛ըլլայ, որ այս բոլորին մասին մտածենք, նախքան մեր երիտասարդութիւնը յանցաւոր յայտարարելը:

1 Ara Yeramian-ի դիմագիրքի էջէն առնուած: Վիճակագրական տախտակը եւս իրն է:

Նախորդ գրառումը

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՋԵՐՄՈՒԿԻ, ԱՅԼԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԱՌԿԱԽ ԽՆԴԻՐԸ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ՍԵՄԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԱՌԿԱԽ ԽՆԴԻՐԸ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ՍԵՄԻՆ

Լրահոս

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական