Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԵՐԴՈՒՄ ԵՆ ՏՎԵԼ ԵՎ ԱԶՆԻՎ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ…

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Իրենց գործին նվիրված, հասարակության շրջանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բժիշկների մասին շատ է գրվել, եւ առավել քան համոզված եմ, որ հիվանդ եւ օրհասական վիճակում հայտնված մարդկանց կյանք ու առողջություն պարգեւող բժիշկների մասին դեռ էլի ու էլի կգրվիՙ քանի դեռ ապրում է մարդը, քանի գոյություն ունի մարդկությունը:

Բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է, դեղորայք ու տարաբնույթ սարքավորումներ կիրառելուց բացիՙ նաեւ ջերմ, բարի եւ հուսադրող խոսքով սատարելը: Մասնագիտությանս բերումովՙ ռուսաստանաբնակ եւ Հայաստանից ժամանած իմ հայրենակիցների հետ հանդիպումներում հաճախ եմ գովեստի խոսքեր լսում ինչպես Ռուսաստանում ապրող եւ աշխատող հայազգի, այնպես էլ ռուս բժիշկների մասին: Այս անգամ իմ հայրենակիցներից ստացված շնորհակալական խոսքերի, այսպես ասած, «թեժ յոթնյակը» գլխավորում է Մոսկվայի Ն. Պրիորովի անվան մարզական եւ բալետային վնասվածքների վերականգնողական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Օրլեցկին : Կլինիկայում նա սիրելի է բոլորի համար: Մարդկային բարձր առաքինությունների եւ պրոֆեսիոնալիզմի համար Օրլեցկուն սիրում են թե՛ հիվանդներն ու նրանց հարազատները, եւ թե գործընկերները:

– Նա մեծատառով մարդ է,- շեշտում են հիվանդներն ու հավելում,- քիչ է պատահում, երբ լավ մասնագետը նաեւ հոյակապ մարդ է եւ չափազանց հոգատար անձնավորություն…

58-ամյա բժիշկն ու ղեկավարը, որ չափազանց երիտասարդ է երեւում եւ ատլետիկ կազմվածք ունի, արժանացել է ՌԴ պատվավոր բժշկի կոչման, նա ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր է, ՌԴ նախագահի աշխատակազմի բուժհարցերով խորհրդատու…

Հիրավի, բժշկի համար վստահության արժանանալը ոչ միայն կարեւորագույն ձեռքբերում է, այլեւ` կոչում: Անատոլի Օրլեցկին գտնում է, որ գնահատված լինելը բժշկի համար կարեւոր գործոն է, առանց որիՙ բժիշկն իր կատարած աշխատանքով երբեք չի բավարարվի: Եվ ըստ բժշկիՙ «Իրենց աշխատանքի գնահատականը առաջին հերթին տալիս են հիվանդները, եւ եթե սրան ավելանում է նաեւ հանրության գնահատականը, ապա բժիշկը մեծ պատվի է արժանանում: Բժշկի կոչումները, իհարկե, կարեւոր են եւ մեծ նշանակություն ունեն, սակայն եթե հիվանդի կողմից գնահատականը բացակայում է, ապա ամեն բան կորցնում է իմաստը»:

Ահա հենց այս հավատամքով է իր յուրաքանչյուր օրն անցկացնում մեծ ճանաչման արժանացած բժիշկը եւ աշխատում է մասնագիտության հանդեպ տածած սերը ներարկել նաեւ իր գործընկերներին, որոնցից առավել աչքի ընկնողը, դարձյալ ըստ հիվանդների շնորհակալական խոսքերի, նույն կլինիկայում աշխատող վնասվածքաբան-բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Դմիտրի Տիմչենկոն է: Նրա մասին կլինիկայում ասում ենՙ հրաշագործ մասնագետ, բարձր կարգի բժիշկ, եւ շատերը զարմանում են, թե ո՞րն է այն շարժիչ ուժը, որը բժշկին մղում է օրվա 24 ժամի գերակշիռ մասը նվիրել մարդուն: Դմիտրի Տիմչենկոն նույնպես կարծում է, որ ամենակարեւորը հիվանդների ու նրանց հարազատների գնահատականներն են, որոնք բժշկի համար ամենահզոր շարժիչ ուժն են եւ նոր լիցքեր են հաղորդում…

Ահա եւ եկավ ռուսաստանաբնակ հայ բժիշկներին հիշատակելու հերթը: Ես միշտ հպարտացել եւ այսօր էլ հպարտանում եմ իմ բժիշկ հայրենակիցներով, հպարտանում եմ, որ նրանք բնակվելով հայրենիքից հեռու, օտար եւ բազմազգ երկրում, ամենեւին խտրականություն չեն դնում ազգությունների միջեւ եւ Հիպոկրատի երդմանը հավատարիմՙ զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` մարդկանց կյանք ու առողջություն պարգեւելով:

Վերջերս ես պատիվ ունեցա կրկին հանդիպելու Մոսկվայի Վնասվածքաբանության ինստիտուտի ոսկրային պաթոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Քոսյանին , ով միաժամանակ դասախոսում է Ի. Մ. Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանում: Այս բազմաշնորհ մասնագետի համբավն այսօր դուրս է եկել Ռուսաստանի սահմաններից, եւ պատահական չէ, որ տարիների իր վաստակն ու գործունեությունը աչքի առաջ ունենալովՙ ռուսաստանյան տասնյակ հարյուրավոր ընտանիքներ նրան մեծարում են «Ոսկե ձեռքերով բժիշկ» եւ «Աստվածատուր» ժողովրդական պատվանուններովՙ շեշտելով հատկապես Գուրգեն Քոսյան բժշկի կարեւորագույն հատկանիշըՙ մարդկային վերաբերմունքը: Արդեն 40 տարուց ավելի Գուրգեն Քոսյանն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ճերմակ խալաթը հագին: Նրա մոտ են գալիս ոչ միայն Ռուսաստանի, այլեւ աշխարհի ամենատարբեր ծայրերից, այդ թվում նաեւ` իր հայրենակիցները, որոնց մի առանձնակի ջերմությամբ է վերաբերվում:

Այո, բժշկի համար շատ կարեւոր է նվաճել մարդկանց հավատն ու վստահությունը: Այսօր բժշկությունը մեծ արագությամբ զարգանում է, ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ, բայց այդ ամենից զատՙ կայուն գիտելիքներով եւ մարդկային բարձր առաքինություններով օժտված բժիշկը պետք է ամուր եւ վստահ կանգնած լինի մարդու կողքին, եւ որ ամենակարեւորն էՙ մարդու համար ամենաարժեքավորի` առողջության պահպանման դիրքերում: Ուզում եմ հավաստիացնել, որ հայ բժիշկները Ռուսաստանում, Մայր հայրենիքի կարոտը հոգում անթեղած, զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` հիվանդությունների արագ եւ ճշգրիտ ախտորոշումովՙ մարդկանց կյանք պարգեւելով, առողջության վերականգնմամբ…

Ռուսաստանի հայ բժիշկների կատարած ամենաբարդ, անհավանական վիրահատությունների եւ անուրանալի սխրանքների մասին վկայում են հենց իրենք` հիվանդներն ու նրանց հարազատները: Իսկ բժշկի համար ամենամեծ գնահատականը հիվանդների եւ նրանց հարազատների երախտիքի խոսքերն են, նրանց օրհնանքներն առ Աստված…

Այդօրինակ բարձրակարգ բժիշկներից են Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգորի Կարապետյանը , առաջին քաղաքային հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, ՌԴ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Գրիգորյանը , պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Ղազարյանը եւ վերջապես երիտասարդ, բայց խոստումնալից բժիշկ, Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի հոսպիտալային թերապիայի կաֆեդրայի ասիստենտ Արգիշտի Վարդանյանը , ով առաջիկայում կպաշտպանի թեկնածուական ավարտաճառը:

Կրկին առնչվելով չափազանց մարդասիրական մասնագիտության տեր այս մարդկանց հետ, մեկ անգամ եւս համոզվեցի, որ նրանք ընտրելով բժշկի աշխատանքըՙ երդում են տվել եւ այդ երդմանը հավատարիմՙ ազնիվ ծառայում են մարդկանց…

Վերջերս նրանց մասնագիտական տոնն էրՙ Բուժաշխատողի օրը: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի բժիշկներ: Առողջություն ձեզ եւ երկարակեցություն, որպեսզի նույնն էլ դուք մաղթեք մարդկությանը եւ մաղթեք նաեւՙ գործնականում…

Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ԿԵՍԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ: Ի ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԻՍՐԱՅԵԼԻ»

Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

Լրահոս

Առկա կառույցների ճիշտ օգտագործումը օգնելու է զսպելու իշխանությունների ախորժակը՝ հասարակությունը դարձնելու ենթակա և ստրուկ մտածելակերպով մի զանգված. Աղաջանյան

14/07/2026

Այն խավը, որը գրագետ է, օրինապահ է, հստակ ճանաչում է այլոց և սեփական արժանապատվությունը, այսօր հայտնվել է  մի վիճակում, որի...

“Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա” (ՖԱՀՖ) ՀԿ խորհրդի հայտարարությունը

14/07/2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների...

Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը վերադարձրել է նախաքննական մարմին

14/07/2026

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի...

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես...

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,...

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական