Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԸՙ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Հայագետ դոկտ. Մայքլ Սթոունի անունը ծանոթ է: Նա Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտության ուսումնասիրությունների ամբիոնի դասախոս է: Երուսաղեմում նրա հետ տեսահարցազրույց է ունեցել Նվարդ Չալիկյանը: Ստորեւ թարգմանաբար նրա հարցազրույցի հիմնական կետերը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից:

«Երբ ես դոկտորականիս վրա էի աշխատում, սկսեցի սովորել հայերեն: Սովորեցի նաեւ համակրել հայերին եւ գնահատել նրանց ստեղծագործական միտքը, կնոջս միջոցով ծանոթացա հայկական մշակույթիՙ արվեստի եւ երաժշտության հետ: Սիրեցի այն», նշեց Սթոունը, որ երկար տարիներ ուսումնասիրելով հայոց պատմությունը ավելի քան 40 գիրք եւ 400 հոդված է գրել, որոնց մեծ մասը հայկական թեմաների շուրջ:

«Հայկական բիբլիական պատմությունների հսկայական գրականություն կա, որ ընդգրկված չէ Սուրբ գրքում: Վերջերս գիրք հրատարակեցի այդ թեմայի շուրջ», ավելացրեց նա:

Գիտաշխատող եւ պատմաբան լինելուց բացի, Սթոունը նաեւ բանաստեղծ է եւ անգլերեն է թարգմանել հայ միջնադարյան բանաստեղծությունները, ներառյալ Առաքել Սյունեցու «Ադամգիրքը», որի հիմքում ընկած է Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունը:

«1970-1980-ական թվերին ես բախտ ունեցա աշխատելու Սինայի անապատում: Մենք այնտեղ լեռան վրա եւ շրջակա տարածքներում շատ հին հայկական արձանագրություններ գտանք, որոնք գրվել էին 430-440 թվերին, այսինքն այն ժամանակ, երբ դեռ Մեսրոպ Մաշտոցը ողջ էր», պատմում է նա եւ ցույց տալիս իր գրքերից մեկի էջերում զետեղված հայկական ամենահին արձանագրություններից մեկի պատկերը, որտեղ հայերեն տառերով մի անուն է գրված:

«Ովքեր գրել են այս անունները Նազարեթի Ավետյաց եկեղեցում են եղել, հետո գնացել են Սինայի լեռ եւ իրենց անունները հավերժացրել երկու վայրերում էլ: Երբ ռոմանական բազիլիկն էին կառուցում 447-ի երկրաշարժից հետո, մարդիկ քարեր հայտնաբերեցին, որոնք արտակարգ նշանակություն ունեին, քանի որ պատկանում էին ավելի վաղ ժամանակահատվածի: Դրանք եզակի նմուշներ էին», ասում է Սթոունը:

Նա նաեւ ուսումնասիրել է Երուսաղեմի բնիկ հայերիՙ «քաղաքացիների» լեզուն:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին նա ասում է. «Որպես մարդ ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը եւ կողմ եմ, որ փոխհատուցում կատարվի: Ցեղասպանության ճանաչումը կարեւոր է որեւէ անհատի համար: Մենք միեւնույն բովով անցանք: Դա ցեղասպանություն էր, եւ մենք պետք է ճանաչենք այն: Դա բարոյական պարտականություն է: Եվ մտածել, թե ինչ հարստություն եք դուք թողել այնտեղ: Մի քանի տարի առաջ ես Ստամբուլում էի եւ այցելեցի ճեմարանը, որտեղ սովորել էր լեզվաբան Աճառյանը: Դա հսկայական մշակույթ էր. լեզու, երաժշտություն, խոհանոց եւայլն»:

Ներկայիս Երուսաղեմի եբրայական համալսարանում ընթանում են հայոց լեզվի դասընթացներ: Ծրագրում ընդգրկված են շուրջ 30 ուսանողներ: Թոշակի անցնելուց հետո էլ Սթոունը շարունակում է գրաբար հայերեն դասավանդել այնտեղ: Նրա նախկին ուսանողները նույնպես դասավանդում են այդ կուրսերում: Համալսարանում ապրիլի 24-ը նշվում է հատուկ արարողությամբ որպես հիշատակի օր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

STATUS QUO-Ն ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ԿԵՍԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ: Ի ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԻՍՐԱՅԵԼԻ»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ԿԵՍԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ: Ի ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԻՍՐԱՅԵԼԻ»

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական