Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՍՏԻԼՅԱՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՙ «ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ» ՍՏՎԵՐՈՒՄ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Չորեքշաբթի գիշեր նախագահ Թրամփը ժամանեց Փարիզ եւ այսօր, ուրբաթ, Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ Հաղթանակի կամարի ներքո կընդունի Բաստիլի գրավման 228-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, որին կմասնակցի նաեւ ամերիկյան բանակի մի զորագունդՙ նշանավորելու համար ճիշտ 100 տարի առաջ նույն առիթով Մ. Նահանգներից Փարիզ ժամանած եւ զորահանդեսից անմիջապես ռազմաճակատ մեկնած նույնպիսի մի զորագնդի մասնակցությունը, որը դարձավ սկիզբը 1-ին համաշխարհային պատերազմում Ամերիկայի ներգրավման:

Ամերիկյան մամուլի եւ շատ հայտնի քաղաքագետների բնորոշմամբ, ֆրանսիական հեղափոխության տարեդարձին մասնակցելը Թրամփի համար «հանգիստ շունչ առնելու» առիթ է պարզապես: Մինչդեռ Մակրոն-Թրամփ երկօրյա հանդիպմանը նախատեսված է կարեւորագույն մի շարք հարցերի քննարկում, այդ թվումՙ երկիր մոլորակի տաքացման խնդիրը, որի հրատապ լինելը հավելյալ ապացույցների կարիք չունի, կարծում եմ: (Հենց այս օրերին գիտնականները պարզեցին, որ կլիմայի տաքացման հետեւանքով Անտարտիկայում 1 տրիլիոն տոննա քաշով եւ Լյուքսեմբուրգ պետության չափ տարածային ծավալով այսբերգ է անջատվել իր «մայր» սառցադաշտից, մինչ ուրիշ գիտնականներ հաշվարկել են, որպես շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցանիշ, որ երկրագնդի ջրային տարածքներում ներկայումս ցելոֆանե նյութերի կուտակումները ավելի ծանր կշիռ ունենՙ քան ձկնային բոլոր պաշարները, այնինչ ձուկը աշխարհի բնակչության շուրջ 3 միլիարդի հիմնական սնունդն է): Հենց այդ հարցն էր, որ նախագահ Մակրոնին առիթ էր տվել նախորդ ուրբաթ օրը, Մեծ 20-յակի համբուրգյան հանդիպմանը, մեկ անգամ եւս քննադատելու գլոբալ տաքացման դեմ Փարիզյան պայմանագրից հրաժարվելու Դոնալդ Թրամփի որոշումը: Ճիշտ է, Փարիզում երկու նախագահներն անցկացնելու են նաեւ հիասքանչ պահեր, ճաշակելու են ֆրանսիական խոհանոցի աննման նրբուտեստները նշանավոր ռեստորաններում, այդ թվումՙ Էյֆելյան աշտարակի վրա, սակայն, իրոք, նրանք քննարկելու շատ հարցեր են ունենալու ոչ միայն իրենց երկրների միջեւ հարաբերությունների բարելավման շուրջը:

Այսուհանդերձ, քաղաքական ու լրատվական Ամերիկան անհամբեր սպասում է Թրամփի վերադարձին, որպեսզի նրան դեմ տա երկուշաբթի օրը «Նյու Յորք Թայմսում» եփված «տաք կարտոֆիլը» (hot potato), ինչպես սովոր են ասել ամերիկացիներն իրենք: Արդարեւ, այժմ Մ. Նահանգներում գրեթե բոլորն են զբաղվում եւ բոլորիս են զբաղեցնում այն «բացահայտումով», որ դեռեւս 2012 թ.ից, երբ Թրամփի ավագ որդինՙ Դոնալդ կրտսերը, բրիտանացի մի միջնորդի (Ռոբ Գոլդստոն) հրավերով ներկա է գտնվել Մոսկվայում ազերի հայտնի միլիարդատեր Արազ Աղալարովի Crocus համալիրում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին, որի շրջանակներում ծանոթացել ու մտերմացել է Արազ Աղալարովի որդուՙ «պոպ-աստղ» եւ Իլհամ Ալիեւի դստեր նախկին ամուսին Էմին Աղալարովի հետ, ահա այդ պահից սկսյալ Թրամփ եւ Աղալարով ընտանիքների միջեւ հաստատվել է սերտ բարեկամությունՙ գործարար հետաքրքրություններով հանդերձ…

Բայց սովորական թվացող այս պատմության մեջ կա «ծանրացուցիչ» մի պարագա. Աղալարովը, հայրը, լավ հարաբերություններ ունի Կրեմլի հետ, նախագահ Պուտինը նրան պատվել է բարձրագույն մեդալով ու նրան է հանձնարարվել Արխանգելսկի պետական համալսարանի շենքի կառուցումը: Ավելին. նույն բրիտանացի միջնորդի եւ Էմին Աղալարովի միջամտությամբ, արդեն նախագահական ընտրություններին նախորդող շրջանում, կրտսեր Դոնալդը Հիլարի Քլինթոնի դեմ տեղեկություն հաղորդելու խայծը կուլ տալովՙ Նյու Յորքի «Թրամփ Թաուերում» ընդունել է ռուսաստանցի մի փաստաբանուհու, ըստ երեւույթինՙ բարձր խավերում «գործ անելու» սովոր մի կնոջՙ Նատալյա Վասելինսկայա անունով, որը, սակայն, ըստ նույն միջնորդի եւ Թրամփի որդուՙ ոչ մի տեղեկություն էլ չի կարողացել հայթայթել: Սակայն, փաստորեն, կարողացել է այժմ հետնյալ թվով բորբոքել հակաթրամփյան արշավը ողջ Ամերիկայում: Եվ հենց այդ հանգամանքը երեւի նկատի ուներ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որ չորեքշաբթի օրը քմծիծաղով ու զարմանքով հիշեցրեց փղի եւ ճանճի մասին ասացվածքը, ավելացնելով, որ հավանաբար որեւէ ճանճ էլ գոյություն չունի:

Այստեղ ստիպված եմ մեկ անգամ եւս կրկնել նախապես գրածսՙ մեծ երկրները, բոլորը եւ միշտ, լրտեսում են միմյանց, դավում են միմյանց եւ հատկապես ընտրությունների ժամանակ փորձում շահավետ միջամտություններ կատարել, եւ Ռուսաստանը այս հարցում ամենեւին բացառիկ չէ: Բացառիկ է թերեւս Մ. Նահանգներում մոլեգնող ռուսատյացությունըՙ ռուսոֆոբիան, որն այս պարագայում նոր թափ հավաքեց հատկապես Թրամփ-Պուտին համբուրգյան հանդիպմանը հետեւած լավատեսական տրամադրությունների առաջացման հենց հաջորդ օրերին:

Սառը պատերազմը շարունակվելու է:

Նախորդ գրառումը

ՀՐԱՆՏ ՀԵՆՐԻԿԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀԸ` ԴԻՐՔԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազաներին. Tersim

14/07/2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում գտնվող ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի հիմնական օբյեկտներն ու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական