Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ԵՎՐՈՊԱՆ ՓԱԿԵՑ ԴՈՒՌԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌՋԵՎ

Եվրոխորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները կասեցնելու մասին բանաձեւը: Եվրոպացի գործիչները խորհրդարանում բարձարաձայնել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի աղետալի լինելու հանգամանքը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեին Մյուֆթուօղլուն հայտարարել է, որ բանաձեւը զրպարտում է Թուրքիային, եւ Անկարան չի ընդունում այդ բանաձեւը:

Ի դեպ, Մյուֆթուօղլուն չի ասել, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան ընդունվի մի միությունում, որի խորհրդարանի ընդունած բանաձեւերն ինքը չի ընդունում: