Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱ՛Ջ…

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Ապրիլյան պատերազմի ինը հերոս ընտանիքներում տասը երեխա է ծնվել: Ողբերգական, գուցե նաեւ հերոսական ապրիլիցՙ մինչեւ այսօր: Նրանցից միայն երկուսն են աղջիկ, իսկ մյուս ութին տվել են իրենց հերոս եղբայրների, հայրերի, հորեղբայրների ու քեռիների անունները: Անխտիր բոլորին: Այդ ընտանիքներից մեկում (ես միայն այդ մի օրինակն եմ անձամբ տեսել) նորածնի հարազատը նշեց, թե նորածինը պետք է վրեժ լուծի իր եղբոր համար: Արդեն որոշել ենՙ նորածինը չէ, նրա փոխարեն:

Տարօրինակ է, որ Հայաստանի ազգային 15 հերոսներից միայն երկուսի անունն է նույնը. Վազգեն Վեհափառը եւ Վազգեն Սարգսյանը, մյուսները տարբեր անուններ ունեն, թույլ տվեքՙ իրենց անուններն ունեն: Ընդ որում, ՀՀ ազգային հերոսներից ոչ մեկի ազգանունը չի կրկնվում, նրանք ինքնատիպ են, հերոսությունն ինքը ինքնատիպ է, յուրօրինակ, բացառիկ, հակառակ պարագայում հերոսություն չէ:

Ուրիշ տարօրինակ բան էլ կա. այսօր քչերն են, որ իրենց որդիներին կոչում են Վազգեն, Ջիվան, Գեղազնիկ, Վիտյա, Վիկտոր, Նիկոլայ, Յուրա, Մովսես, Ալեք (ոչ թեՙ Ալեքս), Շառլ, Թաթուլ…Մինչդեռ այս անուններն են կրում մեր ազգային հերոսները, ու եթե մենք սիրում ենք մեր որդիներին հերոսի անուն տալ, ապա ինչո՞ւ նրանց հիշյալ անուններով չենք կոչում: Ճիշտ է, այսօր ծնվում են, օրինակՙ Կարեններ, բայց այս անունը մենք տալիս ենք մեր որդիներին ոչ թե ի պատիվ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, այլ քանի որ սիրում ենք այդ անունը, կամ այն կրում է (էր) մեր հայրը, մեր որդու պապը: Կնշանակի մենք մեր որդիներին ոչ թե հերոսների անուններով ենք կոչում, այլ մեր հարազատների, կնշանակի մենք չենք նկատում, որ նոր կյանք ենք ստեղծել, քանի որ տարված ենք հինը վերականգնելով: Միշտ: Բոլորս:

Ես չգիտեմ, թե ի՞նչ անելու են դատապարտված հերոս ընտանիքների տասը զավակները, բայց նրանց անունները նրանց դատապարտել են: Օրինակ Թաթուլ Կրպեյանը, որը զոհվեց Գետաշենում, այդ պահին, դրանից առաջ չէր էլ մտածում, որ ինքը հերոսություն է անում, մինչ այդ մենք Թաթուլ անունով նորօրյա հերոս չունեինք էլ, որ այդկերպ մտածեր, ու քանի որ չէր մտածում հերոսության մասին, նրա գործը հերոսական ստացվեց… ու այսպես բոլորըՙ Վազգեն Վեհափառից սկսածՙ մինչեւ Նիկոլայ Ռիժկովը, որը միակ օտարերկացին էՙ մեր ազգային հերոսների ցանկում:

Ուրեմն հերոսությունը հնարավոր է շարունակել տարբեր անուններով, ավելինՙ տարբեր անուններն են հերոսությունը շարունակելու կարեւոր գրավականներից մեկը: Չի լինում երկու Շառլ Ազնավուր, երկու Մոնթե Մելքոնյան, երկու Վիտյա Այվազյան, երկու Գեղազնիկ Միքայելյան, երկու Յուրա Պողոսյան, չի լինում, քանի որ հերոսը մեկն է: Նրանց ընտանիքներն էլ հերոս են, բայց այդ ընտանիքների առանձին անդամներըՙ ոչ: Նրանք դեռ ոչինչ չեն արել, նրանք նոր-նոր են ծնվել ու դեռ պիտի անեն, գուցե ոչ հերոսություն, ինչը բնական է, հնարավոր էՙ հերոսություն, ինչը միշտ է անբնական, այդ պատճառով էլ հերոսներն են քիչ: Երբ շատացնում ես նրանց թիվը, հենց ավելացնում ես նրանց անունները, հերոսությունը դառնում է սովորական բան, իսկ այն թռիչքն էՙ սովորականից:

Բայց հասկանալ հերոս ընտանիքներին պարտավոր ենք: Միայն այդ ընտանիքներում են զգում, որ հերոսները չեն մահանում, միայն նրանք չեն համակերպվումՙ անհերոս կյանքին, մյուսներս միայն խոսում ենք այդ մասին, քանի որ սիրուն բառեր են, որովհետեւ համատարած տգեղության մեջՙ գեղեցկությունը չպետք է կորի: Իբր փրկում ենք: Իբր փրկիչ ենք: Իսկ իրականում ապրիլյան 9 հերոսներն էլ չկան, ու նրանց փոխարեն էլ ոչ ոք չկա, բայց կա տասը նոր մարդ…

Ուրեմնՙ առաջ: Ու սա հրաման չէ, այլ հետդարձի այլընտրանքներից մեկը, մյուսը կանգառն է:

Նախորդ գրառումը

ՆՈՐ ՏԵՂԵԿԱԳԻՐՔՙ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐ»

Հաջորդ գրառումը

ԱՐՔԱՅԻՆՙ ԱԼԼԱՀ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏԽՈՒՐ ԵՎ ՈՒՐԱԽ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական