Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ԸՆԴԴԵՄ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ 2»-Ի

30/06/2017
- 30 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Հակառուսական պատժամիջոցները որպես սեփական էներգետիկ ռեսուրսների առաջմղման միջոց

Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է Եվրոմիությանը համոզել հրաժարվելու «Հյուսիսային հոսք 2» նախագծիցՙ միաժամանակ ջանքեր գործադրելով Եվրոպայում սեփական գազի վաճառքն ավելացնելու նպատակով:

ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դիրքորոշումը միանգամայն հասկանալի է եւ կայանում է նրանում, որ Ռուսաստանը դուրս մղվի Եվրոպայի գազային շուկաներից: Առկա է նաեւ առեւտրային շահի գործոնը, քանի որ ամերիկացիները փորձում են Եվրոպայում վաճառել իրենց հեղուկ բնական գազը, եւ այս դեպքում ռուսական «Գազպրոմ»-ը պարզապես դառնում է մրցակից:

Ի տարբերություն Փարիզի Կլիմայական համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշման, որով նա խախտեց Օբամայի վարչակազմի պատգամները, գազամուղների հարցում նոր վարչակազմը հետեւում է իր դեմոկրատ նախորդի կեցվածքին:

ԱՄՆ-ի ճնշումը գործադրվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ԵՄ երկրները փորձում էին լուծել այն հարցը, թե Բրյուսելը պե՞տք է արդյոք Ռուսաստանի հետ բանակցություններ սկսի խողովակաշարերի վերաբերյալ: Տվյալ հարցն այնքան վիճելի է, որ կարող է քննարկման թեմա դառնալ ԵՄ ղեկավարների առաջիկա գագաթաժողովում:

Ամերիկացիների ճնշման հերթական դրսեւորումը դարձավ Սենատի այն որոշումը, որով առաջարկվում է նոր պատժամիջոցներ ձեռնարկել ռուսական էներգակիրների արտահանման նախագծերը պաշտպանող ընկերությունների դեմ: Այդ քայլը հարուցեց Գերմանիայի եւ Ավստրիայի բուռն հակազդեցությունը: Ինչպես նշում է Politico ամերիկյան հրատարակությունը, Գերմանիան եւ Ավստրիան մեծապես օժանդակում են 9,5 մլրդ արժողությամբ ռուսական նոր գազամուղի կառուցմանը:

Գազամուղի գործարկումը նախատեսվում է մինչեւ 2019 թվականի վերջը: Ռուսները արդեն բանակցություններ են սկսել չինական բանկերի հետ, քանզի մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կարող են սահմանափակել նոր նախագծի ֆինանսավորումը արեւմտյան գործընկերների կողմից, որոնք «Գազպրոմի» հետ միավորում են ջանքերը խողովակաշարի կառուցման համար: Ընթացիկ տարվա գարնանը «Գազպրոմը» համաձայնության եկավ Engie, OMV, Royal Dutch Shell, Uniper եւ Wintershall ընկերությունների հետ առ այն, որ դրանք ընդհանուր առմամբ հավասար բաժնեմասերով 4,75 մլրդ եվրո երկարաժամկետ վարկ կհատկացնեն խողովակաշարի կառուցման համար:

Խողովակաշարը Ռուսաստանից հավելյալ 55 մլրդ խմ գազ կհասցնի անմիջականորեն Գերմանիաՙ կրկնապատկելով արդեն գործող «Հյուսիսային հոսք 1» գազամուղի թողունակությունը:

Թեեւ խողովակաշարի կառուցման ընդհատումը քիչ հավանական է, Եվրոհանձնաժողովը Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթիկայի երկրները դեմ են դրա շինարարությանըՙ վախենալով, որ դա կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանի գազային շուկայում եւ ի չիք կդարձնի ռուսական գազի այլընտրանք փնտրելու ԵՄ ջանքերը: «Հյուսիսային հոսք 2»-ը ենթադրում է, որ Եվրոպա առաքվող ռուսական գազի 80 տոկոսը անմիջականորեն կհասցվի Գերմանիա:

«Եվրոպան պետք է մտածի իր էներգետիկ ռեսուրսների հաշվեկշռվածության մասին եւ ընդունի իր կախվածությունը Ռուսաստանից», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը :

Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ այսուհետեւ ծանրութեթեւ կարվեն բոլոր մեկնաբանությունները «նախքան Գազպրոմի առաջարկությունների ընդունման վերաբերյալ որոշման կայացումը»:

Մինչ Դոնալդ Թրամփի վարչակազմը ջերմ հարաբերություններ է պահպանում արեւմտաեվրոպակնան որոշ երկրների, «Հյուսիսային հոսք 2»-ը բոյկոտելու նրա կոչերը արձագանք են գտնում Կենտրոնական Եվրոպայի երկրներում, որոնք մտահոգ են Ռուսաստանի վերածննդի պատճառով: Հունիսի կեսերին Լեհաստանի իշխանությունները տոնեցին ամերիկյան հեղուկ բնական գազի առաջին մատակարարումը իրենց երկրին:

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարեց, որ «հեղուկ գազի մատակարարման դրվագը տեղ կգտնի լեհական դպրոցների դասագրքերում»: «Ամերիկացիների դիվանագիտական հարվածը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին հիմք է տալիս հուսալու, որ քեռի Սեմը դեռ զգում է իրենց կարիքը», նշում է Հաագայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սիջբրեն դե Յոնգը :

«Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ ամերիկյան հեղուկ բնական գազը առաքվում է Պորտուգալիա, Իսպանիա, Մալթա, Իտալիա, Նիդերլանդներ, ինչպես նաեւ Լեհաստան, եւ ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ հարցերի գծով դեսպանորդ Ուորլիքը ասում է, թե եվրոպական երկրները մատակարարման երկարացման հայտ են ավելացնում: Նրա խոսքերովՙ վերջերս իր կատարած շրջագայության ժամանակ այդ հարցը քննարկվել է ԵՄ մի շարք պաշտոնյաների հետ:

«ԱՄՆ-ը կարող է գերիշխող էներգետիկ ուժ դառնալ աշխարհումՙ օգտագործելով թերթաքարային գազի սեփական պաշարները, որպեսզի սկսի հեղուկ բնական գազի առաքումը արտասահմանին», ապրիլի վերջերին հայտարարեց ԱՄՆ էլեկտրաեներգետիկայի նախարար Ռիկ Փերրին :

Ըստ Politico հրատարակության, «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ ուղղված ամերիկյան ջանքերը հականախագիծ են, եւ այս կապակցությամբ կոալիցիայի ստեղծումը նրան հակամարտության մեջ են դնում Բեռլինի եւ Վիեննայի հետ, որոնք խողովակաշարը պատկերացնում են ավելի շուտ որպես առեւտրային ձեռնարկում, քան որպես աշխարհաքաղաքական սպառնալիք: Ուորլիքի խոսքերով, ինքը Եվրոմիության երկրներին կոչ է արել ծանրութեթեւ անել բոլոր թեր եւ դեմ կողմերըՙ նպատակ ունենալով գիտակցել սեփական շահերը Եվրոհանձնաժողով-Ռուսաստան հարաբերություններում: Նա եվրոպացիներին նաեւ ասել է, թե ինչպես պետք է կիրառվեն ԵՄ սկզբունքները տվյալ նախագծի նկատմամբ:

Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը , որը հրապարակայնորեն քիչ է խոսում նախագծի մասին, օրերս մերժեց խողովակաշարին վերաբերող ԵՄ-Ռուսաստան հավելյալ բանակցությունների գաղափարը:

Գերմանիան եւ Ավստրիան նաեւ դատապարտեցին ԱՄՆ Սենատի առաջարկած հակառուսական նոր պատժամիջոցները, որոք սպառնում են նախագծին մասնակցող եվրոպական ընկերություններին: Երկու երկրները ԱՄՆ-ին մեղադրեցին Եվրոպային հեղուկ բնական գազ վաճառելու նպատակով սեփական տնտեսական շահերը քաղաքականացնելու մեջ:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը եւ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կերնը հայտարարեցին, որ Սենատի օրինագծի նպատակն է առաջին հերթին աշխատատեղեր ապահովել ԱՄՆ-ի նավթգազային ոլորտումՙ ավելացնելով, որ Եվրոպայի էներգամատակարարումը ոչ թե ԱՄՆ-ի, այլ եվրոպացիների խնդիրն է:

Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵԼ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸՙ ՋԱՀԵԼ, ԲԱՅՑ ՀԱՍՈՒՆ ՀԵՏՆՈՐԴԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸՙ ՋԱՀԵԼ, ԲԱՅՑ ՀԱՍՈՒՆ ՀԵՏՆՈՐԴԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական