Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՆՎԱԶՈՒՄՆ ՈՒ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

30/06/2017
- 30 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, երկարամյա դասախոս

Իսկապես մտահոգիչ է վերջին տարիների բուհական կրթության վիճակը եւ անընդհատ պակասող դիմորդների թվաքանակը: Վիճակագրական, պաշտոնական ու ոչ պաշտոնական թվեր չեմ վկայակոչի, առանց դրանց էլ բոլորի համար ցավալի այդ իրողությունը տեսանելի է: Միայն թե այս տարի հարցն իր ամբողջ ծավալով ընկալվեց եւ, որ ավելի տխուր է, գալիք տարում դիմորդների աննախադեպ փոքր թվաքանակն այսօր իսկ անհանգստացնում է բոլոր բուհերի ղեկավարներին ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Բոլորին անհանգստացնում է մեկ հարց. ի՞նչ է լինելու վաղը:

Պետական բուհերի ղեկավարներն արդեն երկու-երեք տարի է որդեգրել են կրճատումների գործելաոճը եւ, հիմնականում տարիքային գործոնով պայմանավորված, ազատվեցին զգալի թվով դասախոսներից: Մյուս քայլը դրույքաչափերի չնչին ավելացմամբ ծանրաբեռնվածության ժամաքանակների զգալիորեն շատացնելը եղավ: Բարձրաձայն դժգոհողներ հիմնականում չեղան, քանի որ աշխատաշուկայում (տվյալ դեպքումՙ բուհական համակարգում) բավականին անհամաչափություն է առաջացել աշխատատեղերի ու մասնագետների եւ առաջարկի ու պահանջարկի միջեւ` ի վնաս աշխատավորների: Անկախության առաջին տարիներից սկսած այդ անհամաչափությունը հաղթահարվում էր սնկի նման բազմացող մասնավոր բուհերի միջոցով: Բայց վերջին տարիներին դրանց թիվն օրեցօր կրճատվում է. շատ բուհեր պարզապես փակվում են, շատերն էլ միավորվում են (օպտիմալացվում): Սակայն բոլոր դեպքերում աշխատատեղերն անշեղորեն կրճատվում են: Սա էլ հնարավորություն է ընձեռում ռեկտոր-գործատուներին իրենց ձեռնտու պայմանները թելադրել:

Գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը դարեր շարունակ ակնածանքով է վերաբերվել կիրթ ու գրագետ մարդուն: Վարժապետ-ուսուցիչը հարգվել ու մեծարվել է հայ հասարակության բոլոր խավերի կողմից: Գաղտնիք չէ նաեւ, որ շատ դեպքերում ծնողները մեծ զոհողությունների գնով թե՛ նախկինում եւ թե՛ մեր օրերում կրթության են տվել ու տալիս իրենց երեխաներին եւ շատ հաճախ չեն էլ կարեւորում, թե այդ ավարտական վկայականը (դիպլոմ) որեւէ կերպ կօգնի իրենց երեխաներին կյանքում իրենց տեղը գտնելու, թե` ոչ: Քիչ չեն դեպքերը, երբ շատերն իներցիայով են դիմում բուհ, միմյանց «աչք տալով», միմյանցից հետ չմնալու ցանկությունից դրդված: Արդյունքում հաճախ ծնողների այդ անկեղծ մղումից տուժում է երեխան: Ինչպե՞ս:

Դիմորդների թվաքանակի անընդհատական նվազումը նրանց համար նկատելի անզիջում մրցակցություն է առաջացնում, որն էլ անուղղակի ազդում է կրթության մակարդակի վրա: Շուկայական հարաբերություններ են, բուհերն ինքնաֆինանսավորվող, իսկ յուրաքանչյուր ուսանող` պոտենցիալ վճարող: Հետեւապես ամեն մի ուսանողի կորստի դեպքում պակասում է մեկ վճարող… Պահանջներն ինքնստինքյան մեղմանում են, իսկ երեխաների մեծ մասն օգտվում է առիթից ու այնքան էլ շատ նեղություն չի պատճառում իրեն, որ լավ սովորի (իսկ ավելի հաճախ` ընդհանրապես որեւէ բան սովորի): Արդյունքում շատերն ավարտում են, սակայն նրանց գիտելիքների մակարդակը հեռու է լինում բավարար լինելուց:

Կարճ ասած` փակ շրջան է ստացվում. երեխան պետք է վճարի, որ բուհի բյուջեն համալրվի: Չհամալրվելու դեպքում դասախոսին հնարավոր չի լինում վճարել եւ նա անգործ կմնա: Նույնիսկ ամենասկզբունքային դասախոսը լավ հասկանում է դա եւ…ինքն էլ է զիջումների գնում, իսկ արդյունքում տուժում ենք բոլորս: Նախ` երեխան հետագա ամբողջ կյանքի ընթացքում դառնում է երկվության գերի. այն պահանջները, որ ներկայացվում են նրան, նա այդ գիտելիքները չունի, իսկ այն աշխատանքները, որ գուցե թե սիրով կաներ, չի անում, որովհետեւ այն այնքան էլ հարիր չէ բուհական դիպլոմավորին: Տուժում է ծնողը, որը երբեմն ուժերի գերլարումով, պարտքով ու վարկով ուսման վարձ է վճարում, որ երեխան թեւ ու թիկունք դառնա, բայց… Տուժում է հասարակությունը ի վերջո, քանի որ այդքան ծախսատար գործընթացի արդյունքում ոչինչ չի ստանում: Այսօր քիչ չեն բուհական դիպլոմավոր տաքսու վարորդներ, վարսահարդարներ, խմորողեն պատրաստողներ կամ մետաղագործներ… Չափից ավելի շռայլ չէ՞, ի՞նչ եք կարծում: Իսկ որ ամենացավոտն է` շատերի համար այդ վկայագիրն ստանալու հաջորդ քայլը լինում է հայրենիքից հեռանալը, որը, համաձայնեք, անդառնալի կորուստ է բոլորիս համար:

Հաճախ խոսում ենք անցյալի մասին: Հատկապես երիտասարդ սերնդի որոշ ներկայացուցիչներ շատ դեպքերում խորամուխ չլինելով հարցի մեջ սկսում են աջ ու ձախ քննադատել, սեւացնել այն ամենն ինչ կապ ունի խորհրդային ժամանակների հետ: Երբ փորձում ես բացատրել, երբ մեկ պարզ խնդիր ես առաջարկում. ցույց տալ պատմական այնպիսի կարճ ժամանակահատված, որի ընթացում հայ ժողովուրդն այդպիսի քանակական ու որակական աճ տար, ինչպիսին եղավ խորհրդային շրջանում, դժվարանում են հասկանալ: Իհարկե, չնկատել այն բոլոր սխալներն ու արատավոր երեւույթները, որոնք կային այդ շրջանում, անմտություն կլինի: Սակայն այդ ամենով հանդերձ, պիտի արձանագրենք, որ գոնե կրթական համակարգում, 1960-80-ական թվականները մեր ժողովրդի համար ոսկե ժամանակներ էին: Այնպես որ, 1991-ից մինչեւ այսօր մեր ժողովրդի մի մասն էլ շարունակում է երեխաներին բուհ ուղարկել այն տարիների կարոտից դրդված:

Հասկանում եմ, տարողունակ ու անսպառ թեմա է, սակայն սրանք հարցեր են, որոնք ծառացել են բոլորիս առջեւ: Այո, ողջ հասարակությունը չի կարող եւ չպիտի անտարբեր մնա: Գաղտնիք չէ, որ մենք պատերազմող երկիր ենք (էլիտային ու նրանց երեխաներին դա չի վերաբերում), գաղտնիք չէ նաեւ, որ մոտ ապագայում պատերազմներում ավտոմատավոր զինվորի դերակատարությունը աննշան է լինելու, որ վճռորոշ դերակատարություն են ունենալու ինտելեկտն ու նորագույն տեխնոլոգիաները: Այնպես որ, դիմորդները շատ լինեն թե քիչ, միեւնույն է, նրանց համար սրտացավ վերաբերմունք է պետք, լավ ու բարձրակարգ կրթության ապահովում: Ի վերջո կրթությունն ինքնանպատակ լինել չի կարող եւ այն իսկապես մեր օրերում ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչ է: Այնպես որ, առանց վարանելու կարող եմ նշել, որ այն պետք է լինի բոլորիս հոգածության առարկան, որ այդ ասպարեզում առաջացած դժվարությունները պիտի անհանգստացնեն բոլորիս եւ պիտի հստակ ըմբռնենք, որ բացարձակապես միասնական ուժերով միայն կկարողանանք հաղթահարել այս ոչ ցանկալի իրավիճակը:

Նախորդ գրառումը

ՀԱԿԱՌԱԿ ԲՈԼՈՐ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՆՙ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՄԱՔՈՒՐ ՕԴ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՄԱՔՈՒՐ ՕԴ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական