Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«2000 Թ.-ԻՑ ՁԵՌՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾԱՎԱԼՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ 17 ՏԱՐԻ ՍՊԱՍՈՒՄ»

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

«Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասի մասնավորեցման մասին պետգույքի կառավարման վարչության ներկայացրած որոշման նախագծին անդրադառնալով, երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց վարչության պետ Արման Սահակյանին , թե ինչո՞վ է զբաղվում այս ընկերությունը: Պատասխանն այն էր, որ այն գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություն է, բայց 2000 թ.-ից ի վեր գործունեություն չի ծավալել: «Այս ընկերությունը 2000թ.-ից գործունեություն չի ծավալում եւ ունի 6 աշխատող: 2000 թ.-ից ձեռնակությունը գործունեություն չի ծավալում, ինչո՞ւ ենք 17 տարի սպասում», արձագանքեց վարչապետը, հանձնարարելով բոլոր նմանատիպ ընկերությունները գույքագրել:

Միաժամանակ, երեկ կառավարությունը հավանություն տվեց պետական գույքի մասնավորեցման նոր նախագծին: Դեռեւս չմասնավորեցված ընկերությունների մասին Կարեն Կարապետյանի հարցին պատասխանելով, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է դրվել 2017- 2020 թթ. մասնավորեցման ծրագիրը. «Այն ամբողջությամբ նոր ծրագիր է, որում ընդգրկված է 42 ընկերություն, որոնցից 23-ը հինՙ 2006-2007-թթ. ծրագրերից են, 17ՙ նոր ընկերություններ են»:

Ո՞ր ոլորտներում է ներդրումներ կատարելու «Հայաստանի ներդրողների ակումբը»

Հայաստանի կառավարության եւ «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջեւ կստորագրվի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին երեկ որոշում ընդունեց կառավարությունը: Նշվեց, որ այս տարի ֆոնդի կողմից կկատարվեն շուրջ 300 մլն դոլարի ներդրումներ: Ներդրումները կուղղվեն էներգետիկ, այդ թվում այլընտրանքային էներգիայի արտադրության ու էներգետիկ ենթակառուցվածքների, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), մշակող արդյունաբերության ոլորտներ: Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը, կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր, բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ, կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիաՙ նվազեցնելով ռիսկերը:

Կարեւորելով այս որոշումը, վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Ֆոնդը ոչ միայն նպաստելու է ներդրումների ներգրավմանը, այլեւ բերելու է բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, եւ նրանք հանդիսանալու են կամուրջ մեր եւ այդ երկրների բիզնես համայնքի միջեւ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱԿԱԴԱՐՁ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՄՆ

Հաջորդ գրառումը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական