Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՄԱՍՆԱԿՑԱԾՆԵՐԸ

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած ընտրություններում մեկ կարեւոր թիվ կարՙ 39,14: Մյուս թվերն էլ, օրինակՙ ՀՀԿ-ի հավաքած տոկոսը, կամ Ելք կուսակցությունների դաշինքի, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված խաղաղասերների եւ այլոց հավաքած ձայների թիվը եւս կարեւոր է, իրենց համար գուցե ամենակարեւորը, բայց 39,14 թիվը ամենակարեւորն է պետության համար: Հենց այսքանՙ 39,14 տոկոսը ընդհանուր ընտրողների չի մասնակցել ընտրություններին, որոնց մասնակցել է, ըստ ԿԸՀ-ի տվյալների, համապատասխանաբարՙ 60,86 տոկոսը: Այսինքն ընտրություններին ավելի շատ մարդ չի մասնակցել, քան մասնակցել ու ընտրել են ծառուկյանականներին ու դաշնակցականներինՙ միասին վերցված: Սա այն պարագայում, երբ քարոզարշավի ժամանակ ե՛ւ ծառուկյանականներն էին վստահ ու վստահեցնում, որ ամբողջ ժողովուրդն իրենց հետ է եւ իրենց հաղթանակն առջեւում է, ե՛ւ դաշնակցականները, չնայած վերջիններս ոչ թե պնդում էին, որ ամբողջ ժողովուրդն իրենց հետ է, այլ հորդորում էին ողջ ժողովրդին ընտրելՙ խղճի մտոք, հավանաբար վստահ լինելով, որ ժողովրդի խիղճը դաշնակցականի խիղճ է: Ինչեւէ, դառնանք կարեւորին:

Ո՞ւր էիք, ժողովուրդ: Չէ, հասկանալի է, որ ամեն մեկս մեր գործերն ունենք, մեր հոգսերը, մեր վարկերը, վարկային տխուր պատմությունները, երեխաները, նրանց ապագայի հետ կապված ծախսաշատ հոգսերը, Ռուսաստան կամ Արեւմուտք մշտական տեղափոխվելու հույսերն ու տոմսերը, բայց հո բոլորդ չէի՞ք պատրաստվում հեռանալ, կամ հո բոլորը չե՞ն, որ հեռացել են: Հիասթափվա՞ծ են, ընդ որում ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից, վերջինիցս, ի դեպ, ավելի շատ, հույս չե՞ն կապում այլեւս ոչ մեկի հետ, նայել են ընտրություններին մասնակից կուսակցությունների ու դաշինքների ցուցակները եւ հասկացել, որ ոչ մեկին էլ չե՞ն ցանկանում ընտրել… Հնարավոր է, ավելինՙ ընտրություններին չմասնակցելու հիմնավոր պատճառ է: Բայց այստեղ մի նրբություն կա. բանն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ընտրություններին չեն մասնակցում, ընտրում են օրվա իշխանությանը: Այսինքն եթե մարդը ընտրությանը չի մասնակցում, կնշանակի հիասթափված է ու այլեւս հույս անգամ չունի, որ իր կյանքում որեւէ բան է փոխելու ընտրությունը: Հետեւաբար նա, մեղմ ասած, դեմ է օրվա իշխանություններին, այսինքն, եթե գնար ընտրության եւ ընտրեր, փաստորեն իշխանությանը դեմ էր քվեարկելու: Բայց քանի որ չի գնացել եւ չի ընտրել, իշխանությանը դեմ քվեարկողների թիվը նվազել է, տվյալ պարագայումՙ 39,14 տոկոսով:

Պատկերացրեցի՞ք: Ո՞ւմ է սա ձեռնտու, իհարկե իշխանություններին, ո՞վ է ուրեմն թերացել այս մարդկանց ընտրության բերելու, կոչելու առումով, անշուշտՙ ընդդիմությունը: Ու հարցն այն չէ, որ ընդդիմադիր ուժերը հրապուրիչ ծրագրեր չունեին, բոլորն էլ ունեին, օրինակ ծառուկյանականների ծրագիրը, էլ չեմ խոսում հայտնի 15 մլրդ դոլար անմիջապես ներդրումի հավանականության հայտնի խոստման մասին, շատ էլ հրապուրիչ էին, բայց….Կնշանակի մարդկանց ընտրության բերելու համար միայն փարավոնային ծրագիր ներկայացնելը հերիք չէ, ոչ էլ փարավոն լինելը, կամ նախկին նախարարներ, ոչ էլ տանիքներ բարձրանալը, ոչ էլ հինավուրց գաղափարախոսությունը, առավել եւս նորից կոմունիզմ կառուցելը, կամ ազգովին վերածնվելը: Մարդկանց, որոնք հավատն են կորցրել, չես գայթակղի անգամ ազատ Եվրոպայով ու դեմոկրատական ՆԱՏՕ-ով, մանավանդ, որ ոչ Եվրոպան է այդքան ազատ, ոչ էլ ՆԱՏՕ-ն է փայլփլում ներքին դեմոկրատիայից: Խաղաղության քարոզո՞վ, բարիդրացիության կոչո՞վ, գուցե եւ հնարավոր է, բայց մի քսան տարի հետո, ավելի ճիշտՙ քառասուն, չէՙ վաթսուն, լավՙ հարյուր, երեւի…

Հետեւաբար առաջարկում եմ այսօր խորհրդարան մտած բոլոր չորս ուժերին ու մանավանդ խորհրդարան չմտած հինգ ուժերին, ընտրություններին չմասնակցած բոլոր կուսակցություններինՙ մտածել այս կարեւորագույն հարցի շուրջ. ինչպե՞ս Հայաստանի չափահաս բնակչության շուրջ կեսին բերել ընտրության:

Մի հուշում անեմ, եթե փողով հնարավոր լիներ, ապա նրանք կմասնակցեին անցած ընտրություններին, չնայած, մասնակցել են եւ ընտրել են իշխանությանը, առանց փողի, ինքնակամ, ավելի ճիշտՙ անկամ:

Նախորդ գրառումը

«ՊԱՀԻ՛Ր ԽՈՍՏՈՒՄԸ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐ, ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԳԻՏԵՆ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐ, ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԳԻՏԵՆ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական