Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐ, ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԳԻՏԵՆ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրահայտ հանրապետական Էդուարդ Շարմազանովը ընտրություններից հետո, պատասխանելով հարցին, թե ի՞նչ իրավիճակ է տիրում ՀՀԿ-ում, մանավանդ երբ մի շարք զիլ հանրապետականներ չկարողացան այս անգամ էլ հայտնվել խորհրդարանում, պատասխանել է. «ՀՀԿ-ն մեկ ընտանիք է, որն ունի մեկ հայրՙ Սերժ Սարգսյան»:

Փաստորեն, ինչպես, օրինակ, Եհովայի վկաներ կոչվող աղանդում, ՀՀԿ-ում եւս քույրեր ու եղբայրներ են, բայց կարեւորը դա չէ: Ինձ, որպես Հայաստանի քաղաքացու հետաքրքրում է մեկ այլ ու ամենեւին էլ ոչ կուսակցական հարց. ՀՀԿ-ն, ինչպես գիտենք, Հայաստանի ամենամեծ կուսակցությունն է, ու որպեսզի ՀՅԴաշնակցությունը մեզանից չնեղանա, ճշտեմՙ նկատի չունեմ տարիքով: Ըստ որոշ տվյալների, ՀՀԿ-ի անդամները 200 հազարն անցնում են, այսինքն ավելին քան 200 հազար մարդ, եթե Շարմազանովը ճիշտ է ասում, իսկ ես հիմք չունեմՙ հակառակը կասկածելու, Սերժ Սարգսյանին ընկալում է որպես իր հայր: Այս համատեքստում շատ հետաքրքրական է, թե ի՞նչ է մտածում ՀՀ չափահաս բնակչության մեծամասնությունը, որը, ինչպես գիտենք, վերջին ընտրություններին գնաց եւ ընտրեց ՀՀԿ-ին: Նրանց համար Սերժ Սարգսյանն ի՞նչ է, էլի հա՞յր: Եթե այո, ինչը թերեւս բնական է, ելնելով քաղաքական այս ուժի ներքին դրվածքից, ապա չի՞ պատրաստվում արդյոք ՀՀԿ-ն, լինելով խորհրդարանի ամենամեծաթիվ խմբակցությունն ու բացարձակ մեծամասնությունն ունեցող ուժՙ օրենքի ուժով Սերժ Սարգսյանին հռչակել հայ ժողովրդի հայր: Բոլոր հիմքերը կան: ՀՀԿ-ի համար նա հայր է, ՀՀԿ-ն ամենամեծ կուսակցությունն է, ունի բնակչության մեծամասնության անկոտրում աջակցությունը, եւ ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում, այնպես էլ Հայաստանում, նա ում հայր է կոչում մեծամասնությունը, հայր է բոլորի համար:

Բացի սրանից, Սերժ Սարգսյանին հայ ժողովրդի հայր կոչելու նաեւ արտաքին հիմքեր կան: Բանն այն է, որ մեր բոլոր դարավոր ու ստիպված դաշնակիցները, այն էՙ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը,… ունեն իրենց հայրերը: Ճիշտ է, Պուտինը չի համարվում ռուս ժողովրդի հայր, ի տարբերություն ասենք Նազարբաեւի, կամ Լուկաշենկոյի, բայց դա ընդհամենը ժամանակի հարց է: Ավելին, մեր ոխերիմ թշնամիներն էլ ունեն իրենց հայրերըՙ Ադրբեջանում, ինչպես գիտենք, հայրը Ալիեւն է, Թուրքիայումՙ Աթաթուրքը, բայց դա էլ ժամանակավոր է, ինչը չենք կարող ասել Թուրքիայում Էրդողանի իշխանության մասին:

Այնպես որ ե՛ւ դաշնակիցների, ե՛ւ թշնամիների պարագայում մենք բացատրվելու կարիք չենք ունենա, եթե Սերժ Սարգսյանին հռչակենք հայ ժողովրդի հայր: Միակ խնդիրը Եվրոպան է, բայց հազիվ թե խնդիրների մեջ եռացող Եվրոպան շատ անհանգստանա այս փաստից: Եթե անգամ անհանգստանա ու խզի մեզ հետ իր կապերը, ապա կարիք չկա, որ մենք անհանգստանանք. ամենայն հավանականությամբ այս խիստ անհրաժեշտ գործընթացը փառքով եւ պատվով հաղթահարելուց հետո, մեր երկրում իր դեսպանատունը կբացի Հյուսիսային Կորեան, չի բացառվում, որ հենց Հանրապետության հրապարակում:

Մի խոսքով, հայկական դրամների վրա կհայտնվեն Սերժ Սարգսյանի դիմանկարները, ինչը կնշանակի, որ Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը, Սարյանը, Աբգար թագավորը գլուխները չեն կախի: Քաղաքների տարբեր վայրերում կտեղադրվեն հայ ժողովրդի հոր արձանները, նրա արած արտահայտությունները կդառնան թեւավոր խոսքեր, բոլոր «խիյարները թարս կաճեն» եւ յուրաքանչյուր նոր նշանակված կամ ընտրված պաշտոնյա, լինի նա վարչապետ, նախախար, ԱԺ նախագահ թե պատգամավոր, պարտադիր կօրհնվի ժողովրդի հոր ձեռամբ, հակառակ պարագայում նա իր պաշտոնում չի հաստատվի:

Սերժ Սարգսյանին էլ ներկայանալիս պարտադիր կլինի մինչեւ գետին խոնարհվելը, կամ գլուխը կախելը: Այս հարցը կդրվի համաժողովրդական հանրաքվեի, ու ժողովուրդն այնպես կքվեարկի, ինչպես իր հայրն է ուզում: Իսկ թե ինչպես նա կցանկանա՞… Սա այն հարցն է, որն ինձ հետաքրքրում է, որպես ՀՀ քաղաքացի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉՄԱՍՆԱԿՑԱԾՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՕՊԵՐԱՆ ԵՎ ՍՈԽԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՕՊԵՐԱՆ ԵՎ ՍՈԽԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական