Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՊԵՐԱՆ ԵՎ ՍՈԽԸ

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օպերայի եւ ռեստորանի համեմատությամբ մշակույթը օպերան է: Իհարկե լինում է նաեւ ռեստորանային մշակույթ, ինչն, ի դեպ, շատ ավելի սիրված է ամբողջ աշխարհում, քան օպերային մշակույթը, բայց որեւէ երկրի մշակութային քաղաքականությունը այս երկուսից վերաբերում է միայն օպերային: Ինչեւէ, այս ճշգրտումն անչափ կարեւոր է, քանի որ մեր քաղաքացիներից շատերը չեն հասկանում, թե երբ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ պատրաստվում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորան բացել ու այս հարցում մեծ հասարակական ընդվզում կա, այդ ընդվզման իմաստը ո՞րն է: Հիմա, նրանց հուսամ հասկանալի կլինի, թե ո՞րն է, նկատի ունեմ օպերայից եւ ռեստորանիցՙ մշակույթը:

Բայց կան ուրիշ քաղաքացիներ էլ, որոնց, որպես կանոն անվանում ենք աշխարհ տեսած, եւ հենց այդ աշխարհատեսության շրջանակներում էլ նրանք գիտեն ու պնդում են, որ օրինակ Փարիզի Գրանդ օպերայում, հենց շենքում, գտնվում է հանրահայտ «Օպերա» ռեստորանը, որի ճարտարապետն է Օդիլ Դեքը, որն ունի հանրահայտ շեֆ-խոհարար եւ ոչ պակաս հանրահայտ ճաշացանկ ու Մարտինիի բար: Կամ, Լոնդոնի Քովենթ Գարդենումՙ արքայական թատրոնում, կան մի շարք ռեստորաններ, բարեր, սրճարաններ: Նույն քաղաքացիները նաեւ նշում են, որ երբ իրենք մի անգամ գնացել էին Նյու Յորք ու ցանկանում էին այնտեղ հարսանիք կազմակերպել, իրենց առաջարկեցին, որ Նյու Յորքում կարելի է շատ շքեղ հարսանիք կազմակերպել տեղի աշխարհահռչակ Քարնեգի հոլում, այլ կերպՙ օպերային թատրոնում, որտեղ նման բաներ, այդ թվումՙ կորպորատիվ միջոցառումներ, բարեգործական ճաշկերույթներ հաճախ են կազմակերպվում: Եւ վերջապես մի քանի երջանիկներ, որոնք եղել են Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, նշում են, որ տեղի Թագավորական օպերայի շենքում գործում է շքեղ «Կոստ եւ Մասկ» ռեստորանը, որի ճաշացանկին, իմիջիայլոց, կարելի է ծանոթանալ Կոպենհագենի Թագավորական օպերայի պաշտոնական կայքէջում: Ընդ որում, «Կոստ եւ Մասկը» Կոպենհագենի օպերայի միակ «սրբապղծությունը» չէ, այնտեղ գործում է նաեւ «Օֆելյա» սրճարան-ռեստորանը (այդպես է կոչվումՙ ի պատիվ հանրահայտ դանիացուՙ Համլետի սիրեցյալիՙ Օֆելյայի), ինչպես նաեւ «Օգոստոս Բ-նՙ հին բեմի վրա սրճարանը»: Մի խոսքով, աշխարհ տեսած մեր քաղաքացիները մեզ, որ Դուբայից այն կողմ աշխարհ չենք տեսել, փորձում են բացատրել, որ եթե Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան բացվի, ապա դա ոչ միայն սրբապղծություն չէ, այլեւ նորմալ է:

Գուցե եւ նորմալ է, ասենք մարդը իր տիկնոջ հետՙ ինքը ֆրակով, տիկինըՙ ընտիր մուշտակով, եկել են Օպերա, ենթադրենք ներկայացվում է «Կարմենը», բայց որպեսզի ազգային լինիՙ «Անուշը», եւ ընդմիջմանը, կամ նախքան ներկայացումն սկսելը, մտել են տեղում գործող, օրինակՙ «Անուշ եւ Սարո» ռեստորանը (որն այսպես է կոչվում ոչ թե ի պատիվ օպերայի հերոսներին, այլ, քանի որ ռեստորանի սեփականատերերը Անուշն ու Սարոն են), եւ գեղեցիկ, շքեղ ընթրում են: Թերեւս իսկապես նորմալ է, բայց այստեղ մի նրբություն կա: Բանն այն է, որ հայկական ռեստորաններից որպես կանոն հոտ է գալիս, նկատի չունեմՙ վատ, նկատի ունեմՙ մսի, խորոված կամ տապակածՙ կարեւոր չէ, կարեւորը միսն է: Կան, իհարկե, առանձին, ընդ որում շատ թանկարժեք ռեստորաններ, որոնցից նաեւ սոխի հոտ է գալիս, հատկապես առանձին սեղանների մոտից, որտեղ թափով ընթրում են ԱԺ-ի հինգ պատգամավորներՙ իրենց մտավորական ընկերների հետ, բայց դա այս պարագայում կարեւոր չէ: Բացի սրանից, մեր գրեթե բոլոր ռեստորաններից նաեւ ձայն է գալիս, ենթադրենքՙ աման լվանալու, ջրի, եռացող ճաշի, շեֆ խոհարարի մուննաթի, որից հուզված խոհարարները հաճախ դուրս են գալիս ռեստորանների սրահՙ մի հատ ծխելու, հենց խոհարարի զգեստներով: Էլ չեմ խոսում այցելուների բղավոցների մասին, ուտելիս դանակ-պատառաքաղների չխկչխկոցի մասին ու ամենակարեւորըՙ ռեստորանային երաժշտության, անշուշտՙ կենդանի երաժշտության, որը որքան էլ Օպերայի թատրոնի ռեստորանը Օպերայի շենքում լինի, հասկանալի է, որ օպերային երգիչը չի ապահովելու:

Մի խոսքով, եթե աշխարհ տեսածները իրավացիորեն պնդում են, որ միլաններում, փարիզներում, սիդնեյներում եւ կոպենհագեններում օպերային թատրոնները ռեստորաններ ունեն, որոնք համարվում են բարձրաշխարհիկ տեղեր, շատ շքեղ, հայտնի ու թանկ ճաշացանկով, ապա մենք, որ աշխարհ չենք տեսել, ինչպե՞ս ենք կարողանալու Օպերայի ռեստորանում անաղմուկ, անհոտ, անմուննաթ եւ անռաբիս ընթրել: Գուցե այդ ռեստորանը մեզ համա՞ր չի բացվելու: Հնարավոր է, ամեն դեպքում մենք այդքան փող չունենք ռեստորան, առավել եւս Օպերայի ռեստորան գնալու համար:

Ի դեպ, գնալու մասին: Վերջին անգամ ե՞րբ եք Օպերա գնացել: Եթե, օրինակ, հինգ տարի առաջ, իսկ դա, ասեմ, որ լավ էՙ հայաստանյան իրավիճակում, ապա ձեր ինչների՞ն է պետք, թե Օպերայի շենքում ինչ են բացելու. միեւնույն է, դուք եթե գնում էլ եք, ապա հինգ տարին մեկ անգամ:

Իրականում, եթե շատ լուրջ, ապա խնդիրը ոչ թե այն է, որ մեր Օպերայում ռեստորան են ցանկանում բացել, այլ այն է, որ մենք մշակույթ չունենքՙ ոչ Օպերա գնալու, ոչ էլ ռեստորան գնալու, առավել եւս Օպերայում ռեստորան գնալու: Չմոռանամ ասել, որ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օպերայի շենքում ոչ մի ռեստորան չկա, Մոգադիշոյում օպերայի շենք չլինելու պատճառով:

Հ. Գ.- «Որեւէ հարցի կարելի է մոտենալ ծայրահեղ պատկերացումներով եւ մոտենալ ավելի կառուցողական պատկերացումներով: Ես կոչ կանեի, որ մեր գործընկերները մի քիչ կառուցողական վերաբերվեին հնչած յուրաքանչյուր առաջարկի, որովհետեւ մենք շարժվում ենք մշակույթի կապիտալիզացիայի, արժեւորման ճանապարհով, իսկ արժեւորումը տեղի է ունենում նաեւ նման գործառույթներ իրականացնելով, որպեսզի էլ ավելի շատ հանդիսատեսի եւ մարդկանց հասանելի լինի ե՛ւ մեր պատմամշակութային ժառանգությունը, ե՛ւ ժամանակակից արվեստը: Այնպես որ, կոչ եմ անում ծայրահեղական մոտեցում չցուցաբերել», ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանըՙ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորան բացելու նախաձեռնության շուրջ:

Նախորդ գրառումը

ՀԱՅՐ, ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԳԻՏԵՆ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական