Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՕՐ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Փետրվարի 13-ը պատմական օր էր Հայաստանի Հանրապետության համար: Ոչ թե որովհետեւ Ադրբեջանը ճանաչել է Արցախի անկախությունը կամ Թուրքիանՙ Հայոց ցեղասպանությունը, ոչ թե քանի որ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, կամ Մեծ ութնյակի անդամ երկիր: Այդ օրը պատմական է ոչ էլ այն առումով, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, այլ քանի որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մի շարք ուրիշներ, որոնց անուններն անգամ պարոնայք Օհանյանը, Հովհաննիսյանը եւ Օսկանյանը չտվեցին, միավորվել ենՙ մեկ դաշինքի կազմում, որպեսզի օր առաջ փրկեն մեզ այս խավարից, ստից, կեղծիքից, մի խոսքովՙ ճահճից: Իրենք հենց այդպես էլ ասացինՙ այսօր պատմական օր է: Առաջինն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որը սիրում է սովորական օրերը պատմական կոչել: Օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանի համար պատմական էր նախորդ նախագահական ընտրությունների օրը, հաջորդ օրվա արշալույսը, մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, որ պարոն Հովհաննիսյանի կյանքի բոլոր օրերն են պատմական:

Հետո օրը պատմական կոչեց պարոն Օսկանյանը, նշելով, որ հենց այսօր Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հիմնադրման ակունքներով կանգնած երեք պետական գործիչները, այսիքնՙ իրենք երեքով, որոշել են միավորել իրենց ջանքերըՙ հանուն Հայաստանի բարգավաճման: Հենց «բարգավաճման» էլ ասաց, ուստի չի բացառվում, որ պարոն Օսկանյանը դեռ հոգով-սրտով ԲՀԿ-ում է: Նա իհարկե չասաց, թե ինչո՞ւ է, օրինակ, Արցախի անկախությունը միջազգայնորեն վիճարկելի, եթե հենց իրենց նման զիլ պետական գործիչներ են կանգնած եղել Արցախի Հանրապետության հիմնադրման ակունքներում, ուրեմն իրենք կանգնած չե՞ն եղել այդ անկախության ակունքներում, թե՞ ուրեմն իրենք այդքան էլ զիլ չեն, որքան իրենց մասին հենց իրենք խոսում են…

Ու եթե պարոնայք Օսկանյանի եւ Հովհաննիսյանիՙ օրը պատմական կոչելու դիվանագիտական խաղերը դեռ կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, ապա միանգամայն անհասկանալի է, թե ինչպես է դիվանագիտությունից մղոններով հեռու պարոն Սեյրան Օհանյանի համար օրը պատմական: Լավ, մի՞թե այս մարդն իր կյանքում պատմական օրեր չի տեսել, օրինակՙ Շուշիի ազատագրում չի տեսել, Արցախի անկախության հռչակում չի տեսել, հայկական բանակի կայացում եւ զորեղացում չի տեսել… Փաստորեն չի տեսել, քանի որ եթե տեսած լիներ, զգուշությամբ կմոտենար օրը հենց պատմական կոչելու հարցին, գոնե ինքը այդպես չէր կոչի, ինքը հո գիտի՞, թե ո՞ր օրերն են եղել պատմական եւ ինչո՞ւ են օրերը կոչվում պատմական:

Հիմա այս երեքը եւ էլի շատերը, որոնց անուններն, ինչպես արդեն նշեցի, ոչ Օհանյանը նշեց, ոչ Հովհաննիսյանը, ոչ էլ Օսկանյանը, որոշել են միասնաբար մեզ փրկել, քանի որ երկիրը ծանր իրավիճակում է, իսկ փրկության միակ միջոցն այս իշխանության հեռացումն է: Սա ասաց Օսկանյանը եւ սրա հետ համաձայն է Օհանյանը, ով մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարար էր, այս իշխանության մասնիկը, կարեւոր մասնիկը, ուժ ունեցող մասնիկը: Հիմա Օհանյանի հեռանալուց հետո բանակը փրկվելո՞ւ է, եթե ոչ, ապա ո՞վ ասաց, թե այս իշխանությունների հեռանալուց հետո երկիրն է փրկվելու: Կամ ինչպե՞ս է հնարավոր երկիր փրկել առանց Պարույր Հայրիկյանի, ով բոլորովին վերջերս, հասկանալով, որ այս երկիրը հնարավոր չէ փրկել այս կազմով, լքեց Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան դաշինքը եւ գնաց մենակ փրկելու, մաքսիմումՙ Արամ Գասպարիչի հետ:

Բայց այս պատմությունը մի լավ բան ունի: Դաշինքի կազմավորման ստորագրության արարողությունից հետո պարոնայք Օհանյանը, Օսկանյանը եւ Հովհաննիսյանը իրենց միացած մի քանի փոքրիկ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներին հավանաբար կտանեն մի տեղ հաց ուտելու: Իսկ հաց ուտելը միշտ ավելի լավ է, քան հացադուլից:

Նախորդ գրառումը

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲՈՒԹԱՆՑԻ ՄԵԽԱՆԻԿՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼԸ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական