Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲՈՒԹԱՆՑԻ ՄԵԽԱՆԻԿՆԵՐԸ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Հ. ԱՖՅԱՆ
Հարավային Ասիայումՙ Չինաստանի եւ Հնդկաստանի արանքում գտնվող Բութանի Թագավորությունն, անշուշտ, շատ բաներով է տարբերվում Հայաստանից: Եթե, օրինակ, Հայաստանի հիմնադիր որպես ընդունված է կոչել Հայկ նահապետին, ապա Բութանի թագավորությունը հիմնադրել է բուդդայական քահանա (լամա) Նգավանգ Նամգյալը, եւ ի տարբերություն նույն Հայկ նահապետիՙ ոչ թե անհիշելի ժամանակներում, այլ 16-րդ դարի 2-րդ կեսերին: Ու չնայած այս տարիքային հսկա տարբերությանը եւ գնալով հայու գենի կույր պաշտպանների աննահանջ ցասմանն արժանանալու ռիսկին ասեմ, որ մենք Բութանից սովորելու բաներ ունենք: Բնականաբար խոսքը չի վերաբերում ոչ իրենց լեզվին, որը կոչվում է ձոնգքհա, ոչ էլ իրենց մայրաքաղաքՙ Թհիմփհուի պես մեր մայրաքաղաք Երեւանը մաքուր պահելուՙ քաղաքացիական, կրկնում եմՙ քաղաքացիական մոտեցմանը, ոչ էլ անգամ Բութանում շատ տարածված բրինձ, բամբակեղենի մշակելը սովորելու, կամ, ենթադրենք, ածուխ եւ երկաթ արտահանելու, այլ բոլորովին այլ եւ շատ փոքրիկ, բութանյան առանձնահատկությունը ընդօրինակելուն, ավելի ճիշտՙ այդ առանձնահատկությունըՙ հայկականացնելուն:Բանն այն է, որ Բութանում քաղաքական բոլոր տեսակի կուսակցություններն արգելված են: Կապ չունիՙ մայր գետակներն են, թե փոքրիկ առվակներ, կամ մանավանդ արտեզյան ջրեր: Ոչ մի տեսակի, անվանման, ուղղության կուսակցություն այս երկրում չկա: Բայց, Բութանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի, ուշադրություն, Երջանկության նախարարություն: Ավելին, ինչպես գրված է Բութանի Սահմանադրության 9-րդ հոդվածումՙ «Կառավարությունը պարտավոր է ապահովել երկրի յուրաքանչյուր քաղաքացու երջանկությունը»: Պատահական չէ, որ ամեն անգամ, երբ Բութանում մարդահամար է անցկացվում, բնակիչներին պարտադիր մեկ հարց են տալիսՙ դուք երջանի՞կ եք: Օրինակ, վերջինՙ 2005-ին անցկացված բութանյան մարդահամարի ժամանակ բութանցիների 97 տոկոսն ասել է, որ այո, երջանիկ է: Իհարկե կարող է տպավորություն ստեղծվել, որ վախից են այդպես պատասխանել, բանն այն է, որ Բութանը միապետություն է, եւ կարելի է ենթադրել, որ խեղճ բութանցիներն իրենց արքայից վախեցել են, ու դժբախտությունից ճկռածՙ «երջանի՞կ եք» հարցին պատասխանել ենՙ այո, մանավանդ, որ եթե «ոչ» պատասխանեին, Երջանկության նախարարին արքայի հրամանով կարող էին գլխատել: Բայց իրականում բութանցիները երջանիկ են: Տեսեք, այս երկիրն աշխարհում բնակչության քաղցածության եւ հանցագործությունների ամենացածր մակարդակներից մեկն ունի: Իսկ երբ մարդը կուշտ է եւ իր կողքին մարդ չեն սպանում, նրա տունը չեն կողոպտում, նրա ունեցվածքը չեն հափշտակում, չեն քցում, քցում-թռնում, ուրեմն երջանիկ է, առնվազն պատճառ չունի երջանիկ չլինելու:Հիմա կարելի՞ է արդյոք պնդել, որ Բութանը երջանիկ երկիր է, քանի որ քաղաքական կուսակցություններ չունի: Իմ կարծիքովՙ կարելի է. բանն այն է, որ քաղաքական կուսակցությունների գոյությունը ենթադրում է քաղաքական պայքար, իսկ քաղաքական պայքարը ծնում է անձնական մրցակցություն: Վերջինս կարող է առաջացնել միմյանց ունեցվածքը խլելու փոխադարձ ցանկություն, թշնամանք, ատելություն, իսկ վերջիններս ոչ միայն երջանկության բաղադրիչ չեն, այլեւ երջանկության հերն անիծում են: Ուրեմն ի՞նչ անել: Նկատի ունեմՙ մեր քաղաքացիներին երջանիկ դարձնելու համար: Կարելի է, անշուշտ, մարտի 3-ն օրինակ հռչակել Գործարարի օր եւ առանձնապես մեծ հաճույք չստանալ լրագրողների հետ շփվելիս, կամ արտաքին քաղաքական անտեսանելի քայլեր անել, սրա-նրա ողնաշարը ջարդելու ցուցումներ տալ,… Մանավանդ վերջինից ժողովրդի ինչ-որ հատված անպայման կերջանկանա, քանի որ այս ժողովրդին սովորեցրել են, որ իրենց երջանկությունը ոչ թե իր ձեռքերում է, այլ դրան պետք է սպասել: Ուշանում է, քանի որ չեն թողնում, իսկ քանի որ չեն թողնում եւ երկար չեն թողնում, ուրեմն պետք է ողնաշարները ջարդել, եւ ոչ միայն ողնաշարները… Բայց հասկանալի է, որ ջարդելը, եթե անգամ այն սրիկայի գլուխ է, երջանկություն չէ, րոպեական հաճույք է, ընտրակաշառքի պես: Ուրեմն առաջարկում եմ մեր քաղաքացիներին երջանկացնելու համար… Չէ, ամենեւին էլ չփակել բոլոր կուսակցությունները, այլՙ խստորեն պահպանել ազգային մշակույթը, այդ թվումՙ տարազը: Բութանում, ի դեպ, օրենքով սահմանվում է, որ երկրի քաղաքացիները պարտավոր են պահպանել իրենց մշակույթը, սովորություններն ու տարազը: Ավելին, բոլոր նրանք, ովքեր չեն անի դա, նույն օրենքի մեկ այլ մասով կստանան համապատասխան պատիժ:Մի բան էլ կա, բութանցիները, սա արդեն ոչ թե օրենքով, այլՙ ուղղակի, արտաքին աշխարհի հետ մեծ շփումներ չունեն… Ու հիմա ինձ անչափ հետաքրքրում է, թե նրանք ինչո՞ւ են երջանիկ, որովհետեւ քաղաքական կուսակցություններ չունե՞ն, քանի որ պահպանում են ազգային մշակույթը, սովորույթները եւ տարա՞զը, թե՞ որովհետեւ արտաքին աշխարհի հետ մեծ շփումներ չունեն: Գուցե այս բոլորը միասի՞ն…Ամեն դեպքում մենք քաղաքական կուսակցություններ ունենք, ազգային մշակույթը, սովորություններն ու տարազը չենք պահպանում, արտաքին աշխարհի հետ էլ, բացի Բութանից, մեծ կապեր ունենք: Եւ երջանիկ չենք…
 
Նախորդ գրառումը

ԽԱՄԱՃԻԿԱՆՈՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՕՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՕՐ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական