Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խնդիր, որ իրենց առջեւ դնում են անգամ գերտերությունները

Վերջապես կառավարական մակարդակով անդրադարձ եղավ այնպիսի կարեւոր հարցի, ինչպիսին ներմուծման փոխարինումն է տեղական արտադրանքով: Խնդիր, որն իրենց առջեւ դնում են անգամ աշխարհի հզորագույն երկրներ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, զարմանալի տարօրինակությամբ երբեք չի եղել Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Երեկ, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում, Հայաստանի վարչապետը հանձնարարական տվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներինՙ ուսումնասիրել եւ 20 օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալՙ ըստ առանձին ապրանքների: Մինչդեռ այս մոտեցումը պետք է լիներ ռազմավարականՙ Հայաստանի անկախության ամբողջ շրջանի բոլոր կառավարությունների համար: Ինչեւէ…

Ակնհայտ է, որ մեր ներքին շուկայում շատ հաճախ գերակշռում են ապրանքներ, որոնց տեղական համարժեքներըՙ գնային եւ որակական մրցունակ չափանիշներով, արտադրվում են տեղում: Կան նաեւ ապրանքներ, որոնք տեղում չեն արտադրվում, բայց որոշակի բարենպաստ մեկնարկային պայմաններ ստեղծելու պարագայում հնարավոր կլինի դրանց տեղական արտադրությունը կազմակերպել եւ սպառել ոչ միայն ներքին շուկայում, այլեւ արտահանել: Եթե դիտարկենք ներմուծվող ապրանքախմբերը, անմիջապես աչքի կզարնեն այն ապրանքները, որոնց ներմուծումը կարող է կրճատվել տեղական արտադրության հաշվին:

Գյուղատնտեսության ոլորտիցՙ 2016-ի 11 ամիսների ընթացքում ներմուծել ենք մոտ 148 մլն դոլարի բուսական ծագման արտադրանքՙ մրգեր եւ բանջարեղեն: Դրանց մեջ մեծ բաժին են կազմում ոչ միայն տեղում չաճող բանանը, անանասը, նարինջը կամ նմանատիպ այլ գյուղմթերքներ, այլեւ խնձորը, տանձը, սալորը եւ այլն: Եթե այս ապրանքների դեպքում խնդիրը գյուղատնտեսության զարգացման համար ընդհանուր առմամբ նպաստավոր պայմաններ ստեղծելն ու արտադրվող բերքի ծավալների ավելացումն է, ապա մյուս դեպքերում խոսքը արդյունաբերական ապրանքների մասին է:

Պատրաստի սննդի արտադրանքՙ անցած տարվա 11 ամիսներին ներմուծել ենք մոտ 309 մլն դոլարի ապրանքներ: Միանշանակ է, որ այս ոլորտն ամենամեծ հնարավորություններն ունի փոխարինելու ներմուծվող ապրանքների մեծ մասին: Մսամթերքի, կաթնամթերքի ապրանքատեսականի, քաղցրավենիքներ, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ եւ այլնՙ բոլորը տեղում արտադրվում են: Ալյուրի արտադրության ծավալները հնարավոր է մեծացնել հացահատիկի ինքնաբավության ավելացմանը զուգահետ: Ձավարեղենի տեսակների մեծ մասը Հայաստանում հնարավոր չէ ստանալ, բայց վերը թվարկված ապրանքները կարող են եւ պետք է լրջորեն նեղացնեն եւ զբաղեցնեն ներմուծվողի տեղը Հայաստանի ներքին շուկայում:

Քիմիական արդյունաբերության ապրանքների ներմուծումը հունվար-նոյեմբերին գրեթե 300 մլն դոլարի: Սրանց որոշ մասը տեղում չի արտադրվում, շատերի արտադրությունը տեղում կազմակերպելը իրատեսական չէ: Օրինակՙ չենք կարող արտադրել եվրոպական որակի օծանելիք կամ կոսմետիկ միջոցներ, բայց լվացող, մաքրող միջոցներ, հիգիենայի պարագաներ տեղում արտադրվում են եւ կարող են փոխարինել ներմուծվողներից շատերին: Վերջին տարիներին հայկական դեղամիջոցների արտադրությունը նույնպես զարգացման միտումներ է դրսեւորում: Գոնե այն դեղերը, որոնք տեղում արտադրվում են, կարող են փոքրացնել ներմուծվողների տեղը ներքին շուկայում:

Վերոնշյալ ժամանակահատվածում մոտ 240 մլն դոլարի թեթեւ արդյունաբերական ապրանքներՙ ներառյալ կոշկեղեն են ներմուծվել: Ընդ որում, դրանց զգալի մասը թուրքական արտադրության են: Հատկապես ավելի քան 30 մլն դոլար ներմուծված կոշկեղենի փոխարինումը բարձր վարկանիշ եւ ավանդույթներ ունեցող հայկական կոշիկներով միանգամայն իրատեսական է: Առավել եւս, որ ներկայումս գործում են կոշիկ արտադրող հայկական մի շարք ընկերություններՙ իրենց հայտնի դարձած ապրանքանիշներով:

Թվարկվածը միայն առավել մեծ ծավալների ներմուծում ունեցող ապրանքներն են, որոնց կարող են էապես փոխարինվել տեղականներով: Սակայն, եթե Հայաստանում արդեն պլանշետներ եւ սմարթֆոններ են արտադրվում, ապա միանշանակ է, որ հնարավոր են մրցունակ արտադրություններ ստեղծել նաեւ այն ոլորտներում, որտեղ դեռ ստեղծված չեն:

Կրկին անգամ հարկ է փաստել, որ Հայաստանի տնտեսության զարգացման գրավականը ոչ թե այս կամ այն ապրանք (բանան, վառելիք, հացահատիկ, շաքարավազ եւ այլն) ներմուծողների քանակն ավելացնել-պակասեցնելն է, ինչի մասին հաճախ են խոսում քաղաքական գործիչնեըր, այսպես կոչված փորձագետներն ու լրատվական դաշտի ներկայացուցիչներից ոմանք, այլ ներմուծման փոխարինումը տեղական ապրանքներով: Հենց այս հարցի վրա պետք է շատ ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնել :

Նախորդ գրառումը

ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՀՐԱՏԱՊ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՏՈՒԺԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՏՈՒԺԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական