Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՏՈՒԺԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցման 4 աղբյուրներից մեկը Վրաստանի տարածքով գազի տարանցման գնի էժանացումն էր: Հիշեցնենք, որ Վրաստանը տարանցման դիմաց ստանում էր Հայաստանին մատակարարվող գազի մոտ 10 տոկոսը, ինչը զգալիորեն գերազանցում էր տարանցման համար գոյություն ունեցող միջազգային գները: Նոր պայմանագրով Ռուսաստանը ցանկանում էր գազի փոխարեն Վրաստանին գումար վճարել, ինչին, սակայն, վրացական կողմը չէր համաձայնվում: Անցյալ շաբաթ «Գազպրոմ»-ի եւ Վրաստանի կառավարության բանակցությունները վերջապես արդյունք տվեցին, որի մասին մանրամասներ է հաղորդել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, փոխվարչապետն ասել է, որ Վրաստանը համաձայնել է, որ դեպի Հայաստան գազի տարանցման համար Ռուսաստանը գումար վճարի հումքի փոխարեն: Միաժամանակ, նա նշել է, որ սեզոնային դժվարությունների ժամանակ, երբ Վրաստանին անհրաժեշտ լինի գազի լրացուցիչ ծավալ, Ռուսաստանն այն կտրամադրի ներկայիս 215 դոլարի փոխարեն 185 դոլարով: Երկու տարի ժամկետով կնքվելիք այս համաձայնագրին Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել:

Ի՞նչ է նշանակում ռուս-վրացական այս համաձայնագիրը, այդ թվում նաեւ Հայաստանի համար:

Նախՙ գազի գնի առումով փոփոխություն արդեն եղել է եւ Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է ավելի ցածր գնովՙ 150 դոլարով: Հունվարի 1-ից նվազել է նաեւ սպառողներին մատակարավող գազի գինըՙ 139 դրամ 146 դրամի փոխարեն, ինչպես նաեւ 100 դրամ անապահով խավի, ջերմոցայն տնտեսությունների եւ վերամշակող ձեռնարկությունների համար: Այսինքն, ռուսական կողմն, ըստ էության, արդեն իր վրա վերցրել էր Հայաստանին մատակարարվող եւ սպառողների համար գազի գնի իջեցման տարբերությունը: Հետեւաբար, ռուս-վրացական համաձայնության կայացումը կամ չկայացումը չէր վերանայի մեզ տրամադրվող գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի արդեն ընդունած որոշումը:

Սակայն, ռուս-վրացական համաձայնությունը դրական էր մեզ համար, քանի որ որոշակի հստակություն մտցվեց տարանցման հետ կապված հարցում եւ առնվազն առաջիկա երկու տարում պետք է որ խնդիրներ չառաջանան:

Ռուս-վրացական համաձայնագիրը կարող է, ավելի շուտ արդեն որոշակի մտահոգություններ է առաջացնել Ադրբեջանի մոտ: Բանն այն է, որ Վրաստանը գազ է ներմուծում Ադրբեջանիցՙ 200 դոլարով: Վրացական կողմը անցյալ տարի ռուսական գազ գնելու շուրջ խոսակցություններով հասավ նրան, որ Ադրբեջանն իջեցրեց նրան մատակարարվող գազի գինը: Հիմա, չնայած Վրաստանը ռուսական գազ չի ստանալու տարանցման դիմաց, այլ միայն գումար է ստանալու, բայց ռուսական կողմիՙ 185 դոլար գազի գնի առաջարկը բավականին գայթակղիչ է: Բացառված չէ, որ Վրաստանին ավելի ու ավելի հաճախ «անհրաժեշտ լինի» գազ գնել էժան գնով, ինչը, բնականաբար, խանդավառություն չի առաջացնի Ադրբեջանի մոտ: Այդ երկիրը ստիպված պետք է լինի կամ կրկին իջեցնել Վրաստանին մատակարարվող գազի գինը, կամ փոքրացնել մատակարարման ծավալները: Սա այս գործարքի թերեւս ամենաառարկայական գործոնն է, որից կարող է տուժել Ադրբեջանը: Գործարքից, առաջին հերթին, իհարկե, շահում է Վրաստանը: Ռուսաստանն էլ հետագայում Վրաստանին գազ մատակարարելու հիմքեր է ստեղծում: Սա, թերեւս, դրական հանգամանք է նաեւ մեզ համար, քանի որ այդ պարագայում ռուս-վրացական համաձայնությունները ավելի հեշտությամբ կկայացվեն եւ մեզ համար լրացուցիչ խնդիրների տեղիք չեն տա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԳՈՐԾԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՂԱՆԱԿԻՑ ԴԵՊԻ ԳԼՈԲԱԼ ՏԵՍԼԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Բարեփոխո՞ւմ, թե՞ վերահսկողություն

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԳՈՐԾԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՂԱՆԱԿԻՑ ԴԵՊԻ ԳԼՈԲԱԼ ՏԵՍԼԱԿԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական