Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՀՐԱՏԱՊ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպե՞ս են փոխվել մետաղների միջազգային գներն անցյալ տարի եւ ինչպե՞ս է դա ազդել մեր արտահանման վրա

Հայաստանը հարուստ չէ հումքային ռեսուրներով: Բացառություն են կազմում պղինձն ու մոլիբդենը: Մոլիբդենը ոչ միայն որպես խտանյութ է արտահանվում, այլեւ տեղում վերամշակվում է, ստացվում ավելի մեծ արժեք ունեցող ֆեռոմոլիբդեն եւ արտահանվում: Բնականաբար, այս մետաղների գների տատանումները միջազգային շուկայում անմիջական ազդեցություն են ունենում մեր արդյունաբերության խոշոր ճյուղերից մեկիՙ հանքարդյունաբերության վրա: Լեռնահանքային եւ պղնձամոլիբդենային կոմբինատները, բացի տնտեսական նշանակություն ունենալուց, խոշոր հարկատուներ են եւ հազարավոր աշխատատեղեր ապահովող ձեռնարկություններ: Անցյալ տարվա ընթացքում վերոնշյալ մետաղների գները որոշակիորեն ազդել են ինչպես այդ կոմբինատների, այնպես էլ Հայաստանի արտահանման վրա ընդհանրապես: Միանգամից նշենք, որ բացասաբար են ազդել, բայց, չնայած դրան, 2016-ին Հայաստանից արտահանման լուրջՙ երկնիշ աճ է գրանցվել:

Նախՙ ներկայացնենք այս պահին հայտնիՙ տարվա 11 ամիսների արտահանման ցուցանիշները, նշելով, թե ինչի՞ շնորհիվ է արձանագրվել աճն այստեղ, ապա վերադառնանք մեզ հետաքրքրողՙ մետաղների միջազգային գների պահվածքին եւ դրա ազդեցությանը մեր արտահանման վրա:

2016-ի հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանումն ավելացել է 21,2 տոկոսով: Գումարային առումով արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 621 մլն դոլար 2015-ի առաջին 11 ամիսների 1 մլրդ 338 մլն դոլարի դիմաց: Ավելին, այս տարվա 11 ամիսների արտահանման ծավալները գերազանցել են 2015-ի տարեկան ծավալներինՙ մոտ 136 մլն դոլարով: Սակայն առավել արժեքավորն այս ցուցանիշներում այն է, որ աճն արձանագրվել է պատրաստի արտադրանքի արտահանման շնորհիվ: Մասնավորապես, զգալիորեն աճել է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրերի (ոսկերչական արտադրանքի) արտահանումըՙ 82 տոկոսով կամ շուրջ 141 մլն դոլարով, պատրաստի սննդի արտահանումըՙ 29,6 տոկոսով կամ մոտ 86 մլն դոլարով, մանածագործական իրերի արտահանումը (թեթեւ արդյունաբերական արտադրանք)ՙ 41,4 տոկոսով կամ 26 մլն դոլարով, սարքերի եւ ապարատների արտահանումըՙ 46,1 տոկոսով կամ 9 մլն դոլարով, մեքենաների, սարքավորումների եւ մեխանիզմների արտահանումըՙ 35,3 տոկոսով կամ 5 մլն դոլարով եւ այլն: Արժե նշել նաեւ բուսական սննդի (մրգերի եւ բանջարեղենի) արտահանման կտրուկ աճըՙ 86,1 տոկոսով կամ մոտ 20 մլն դոլարով:

Ինչպես արդեն նշվեց, հակառակ սրան, նվազել են մեր արտահանման երկու այլ խոշոր ուղղություններինՙ հանքահումքային արտադրանքի եւ ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները: Դա տեղի է ունեցել մետաղների, հատկապես պղնձիՙ տարվա մեծ մասի ընթացքում ցածր գների հետեւանքով:

Պղնձի գների անկումը սկսվեց 2015-ի մայիս-հունիսիցՙ երբ 1 տոննայի դիմաց 6320 դոլարից այն սկսեց կտրուկ նվազել եւ երկու-երեք ամսում հասավ 5125 դոլարի: 2016-ի ընթացքում գների անկումը շարունակվեց: Տարվա ընթացքում պղնձի միջին գինը գտնվել է 4700-4800 դոլարի սահմաններում: Հոկտեմբերի վերջից նոյեմբերի սկզբից միջազգային շուկայում նկատվում է պղնձի գների աճի դինամիկա, այն այս պահի դրությամբ գտնվում է 1 տոննայի դիմաց 5600-5700 դոլարի սահմաններում, աճելով ավելի քան 20 տոկոսով:

Այդուհանդերձ, ցածր գները տարվա մեծ մասի ընթացքում հանգեցրել են հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալների անկմանՙ 11 ամիսների արդյունքում մոտ 2 տոկոսով կամ 8 մլն դոլարով, կազմելով 429 մլն դոլար: Միաժամանակ, հավանական է, որ տարեկան արդյունքներով, նկատի ունենալով տարեվերջին պղնձի գների աճը, արտահանման ծավալները հասնեն 2015-ի ծավալներին:

Ինչ վերաբերում է մոլիբդենի գներին, ապա նրանց վարքագիծը փոքր ինչ այլ է եղել 2016-ի ընթացքում: 1 տոննա մոլիբդենի գինը Լոնդոնի միջազգային բորսայում տարեսկզբին 12 հազար դոլարից էլ ցածր է եղել, բայց, սկսած մայիս ամսից, այն կտրուկ աճել է, մոտենալով 16 հազար դոլարին, իսկ հունիս եւ օգոստոս ամիսներինՙ նաեւ գերազանցելով այն: Սեպտեմբեր-հոկտեմբերից սկսած, մոլիբդենի միջազգային գները կայունացել են 1 տոննայի համար 15200 դոլարի մոտ: Ամեն դեպքում, ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումն անցյալ տարվա 11 ամիսներին կազմել է 197 մլն դոլար կամ մոտ 12 մլն դոլարով (5,7 տոկոսով) պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Խոսելով Հայաստանի հումքային ռեսուրների եւ մասնավորապես պղնձի մասին, հարկ է շեշտել այն հանգամանքը, որ ոլորտի զարգացման եւ առավել բարձր արդյունավետության հասնելու համար շարունակվում է հրատապ մնալ Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման անհրաժեշտությունը: Այս հարցը պարբերաբար քննարկվում է, նշվում, որ արդյունահանման ծավալների ավելացման դեպքում հնարավոր է դա անել, բայց առաջընթաց տեղի չի ունենում: 2008-ին ճյուղի ձեռնարկությունների ղեկավարներիՙ այն ժամանակ նոր ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պղնձի արդյունահանման ավելացման ժամանակացույց ընդունվեց, որից հետո պետք է իրականացվեր պղնձաձուլարանի կառուցման նախագիծը: Սակայն անցած տարիների ընթացքում իրավիճակը մնացել է անփոփոխ, շարունակում ենք արտահանել հանքանյութՙ պղնձի որոշակի պարունակությամբ, որն ավելի ցածր գին ունի, քան մաքուր պղինձը, առավել եւս նրանից պատրաստված իրերի արտադրությունն ու արտահանումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՈՐԻՄԱՍՏ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական