Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԹԱՂՈՒՄ ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ

02/12/2016
- 02 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՓԻԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ

Նոյեմբեր 23, 2016 առաւօտեան 94 տարեկանին (ծնած Գահիրէ 1922-ին), յետ կարճատեւ հիւանդութեան, Պոստոնի մէջ մահացաւ ռամկավար ազատական մամուլի երկարամեայ անխոնջ մշակը, Ռամկավար Ազատական կուսակցութեան նուիրեալ գաղափարախօսը, Թէքէեան մշակութային միութեան Միացեալ Նահանգներու եւ Քանատայի հիմնադիրներէն, մեծ հայրենասէրն ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի անխախտ հաւատաւոր զաւակըՙ ընկեր Դոկտ. Նուպար Պէրպէրեանը:

Թաղմանական կարգն ու ազգային յուղարկաւորութիւնը տեղի ունեցան նոյեմբեր 26-ին, Ուոթրթաունի Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ, նախագահութեամբ Ամերիկայի Արեւելեան թեմի բարեջան առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամեանի: Եկեղեցական արարողութիւններուն կը մասնակցէին հանգուցեալին երկարամեայ գաղափարի ընկերըՙ Տ. Գրիգոր Ծ. վրդ. Մագսուտեան եւ եկեղեցւոյ հովիւըՙ Տ. Առաքել քհնյ. Ալճալեան:

Վեթերան ընկերոջ յիշատակը յարգելու համար եկեղեցի փութացած էին գաղափարի իր ընկերներն ու բարեկամ ազգայինները:

Դամբանականը խօսեցաւ Առաջնորդ Սրբազան հայրը. ան կարդաց Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ. կաթողիկոսին ցաւակցագիրը, ուր Վեհափառը կը գրէր. «Լուսահոգի Նուպար Պէրպէրեանի կեանքի երկրային ճանապարհն անցաւ ազգօգուտ գործունէութեան վաստակովՙ որպէս մտաւորական, գրող ու ազգային գործիչ: Նա ջանադիր եւ պատասխանատու գործունէութիւն իրականացրեց Ռամկավար Ազատական կուսակցութեան շարքերումՙ երկար տարիներ նաեւ արդիւնաւորութեամբ աշխատակցելով ռամկավար մամուլում»:

Խաժակ արքեպիսկոպոս մօտէն ծանօթ ու հայրենակիցը (արաբկիրցի) ըլլալով դոկտ. Պէրպէրեանի աւելի քան 40 երկար տարիներու կեանքին ու գործունէութեան, վեր առաւ անոր անբասիր ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը, եկեղեցւոյ միութեան հաւատացողը, հայ գիրի ու գրականութեան մշակը: Տուաւ բովանդակ տարիներու վրայ երկարող յիշատակներէն մի քանին, երբ անցեալի յիշատակելի օրերուն հետ, դոկտ. Պէրպէրեանի մասնակցութեամբ հայ իրա՛ւ մտաւորականներ յաճախ կը հաւաքուէին Նիւ Եորք եւ կ՛ունենային սրտբաց ազգաշէն զրոյցներ:

Յուղարկաւորներ Մեսեչուսէցի նահանգային ոստիկանական ջոկատներու հսկողութեամբ առաջնորդուեցան դէպի Ուոլթհեմի Mount Feake գերեզմանոցը, ճամբան կանգ առնելով, վայրկեանի մը չափ, «Պայքար» հաստատութեան առջեւ, ուր հանգուցեալը 1962-էն մինչեւ իր հանգստեան կոչուիլը կը մնար խմբագրապետը ՌԱԿ-ի Ամերիկայի օրգանինՙ «Պայքար» օրաթերթին: Գերեզմանատան մէջ վերջին աղօթքը կատարեց Տ. Առաքել քահանան:

Հոգեճաշը տեղի ունեցաւ Ս. Յակոբ եկեղեցւոյ ներքնասրահին մէջ: Օրուան հանդիսավարն էր ԹՄՄ Կեդրոնական վարչութեան ատենադպիր ընկեր Յակոբ Վարդիվառեան: Ան ըսաւ, թէ 100-ի մօտ ցաւակցագիրեր եկած են զանազան ազգային կազմակերպութիւններէ եւ անհատներէՙ Աւստրալիայէն մինչեւ Արժանթին, Անգլիայէնՙ Քանատա ու Մ. Նահանգներու զանազան քաղաքներէն:

Մասնաւորաբար յիշեց անոնցմէ մի քանին.

Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանինը, ուր կը գրէր. «Վստահ ենք, որ մեծ հայորդիի կերպարը միշտ վառ պիտի մնայ անոր կուսակցական ընկերներու, բարեկամներու եւ աշխատակիցներու սրտին մէջ, հպարտութեան եւ երախտագիտութեան զգացումներով պիտի յիշուի Նուպար Պէրէպէրեան անհատականութիւնըՙ իր մեծածաւալ գործունէութեան եւ թողած աւանդի շնորհիւ»:

ՀԲԸՄիութեան նախագահՙ Պերճ Սեդրակեանինը, ուր կը գրէր. «Ան հաւատաւոր ջատագով մըն էր նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան առաքելութեան, որուն անդամակցած էր կանուխ տարիքէն: Արդար դատերու քաջարի պաշտպանի եւ ներշնչող հրապարակախօսի իր կենդանի ոգին պիտի շարունակէ ապրիլ երկար եւ իր օրինակով խանդավառել ազգի ծառայութեան մարզերուն մէջ գործող բոլոր նուիրեալները»:

ՌԱԿ Կեդրոնական վարչութեան նախկին ատենապետ ընկեր Արշաւիր Կէօնճեան, Մոնթրէալէն կ՛արձանագրէ. «Մեր կազմակերպութեան ուրիշ մէկ մոհիկանը եւս կը կորսնցնենք: Իմ երիտասարդ տարիներուն եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ տագնապի օրերուն, Նուպար Պէրպէրեան, որ խմբագիրն էր Գահիրէի «Արեւ» օրաթերթին, կը մնար գլխաւոր ու տիրական դէմքը, որ տուաւ առաջնորդութիւն սփիւռքահայ ուղղափառ շարժումին, որ կ՛առաջնորդուէր ՌԱԿ-ի կողմէ:

Իսկ Պուէնոս Այրէսէն ՌԱԿ Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկեր Սերխիօ Նահապետեան մեծագոյն յարգանքով կը գրէ. «Ընկեր Պէրպէրեան իր ամբողջ գիտակցական կեանքը նուիրած էր ազգինՙ ՌԱԿ-ի միջոցով»: Մինչ ՌԱԿ Գերագոյն խորհուրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրեան կը գրէր. «Որպէս նուիրեալ հասարակական գործիչ, գաղափարական մեծ առաջնորդ, բարձրաթռիչ հռետոր, լուրջ մտաւորական, մաքուր կուսակցական եւ անշահախնդիր հայրենասէր, ընկեր Նուպար Պէրպէրեան իր կուռ խմբագրականներով եւ հրապարախօսութիւններով, մեր կուսակցութեան միջոցաւ, սփիւռքի գաղութները առաջնորդեց դէպի ապահով նաւահանգիստներ մեր փոթորկոտ անցեալի նաւաբեկումներէն փրկելով մեզ: Հայրենիքը, Ազգը, Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, Թէքէեան Մշակութային Միութիւնն ու մեր Մամուլը կազմեցին իր «ընտանիք»ին հարազատ անդամները»:

Նաեւՙ Պէյրութի ԹՄՄ Հիմնադիրներու մարմինը, ատենապետութեամբ ընկեր Յակոբ Գասարճեանի, պաշտօնապէս իր ցաւագցագիրին մէջ, ուղղուած ԹՄՄ ԱՄՆ եւ Քանատայի Կեդրոնական վարչութեան, կը գրէ. «Իր մահով ոչ միայն մեր Միութիւնը, այլ համայն հայութիւնը կորսնցուց իր տիտաններէն մին, որ մեծ բաց մը պիտի ձգէ միութենական կեանքի ու ռամկավար ազատական մամուլին էջերուն մէջ»:

Այնուհետեւ, օրուան հանդիսավարը գնահատանքով արտայայտուեցաւ ԹՄՄ Կեդրոնական վարչութեան անդամ ընկեր Գէորգ Մարաշլեանի հոգատար եւ որդիական ծառայութիւններուն, զորս ան մատուցեց ողբացեալի կեանքի վերջին տարիներուն. ապա ան հրաւիրեց ԹՄՄ Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկեր Երուանդ Ազատեանը տալու Միութեան ցաւակցական պաշտօնական խօսքը:

Ե. Ազատեան վեր առաւ Պէրպէրեանի տարիներու լրագրական վաստակըՙ սկսելով Փարիզէն, Գահիրէ ու ապաՙ Ֆրեզնօ ու Պոստոն, դառնալով ՌԱԿ-ի շրջանակներու պաշտօնաթերթերուն խմբագրապետը: Ան մասնաւորաբար յիշեց Գահիրէի «Արեւ» օրաթերթին պարագան, ուր Վահան Թէքէեանի խմբագրական աթոռին Պէրպէրեան ծառայելէ ետք, ինք պատիւը կ՛ունենար յաջորդելու անոր եւ բազմելու այդ աթոռին վրայ: Ան յիշեց ողբացեալին հետ ունեցած գործակցութիւնը առաւելաբար Թէքէեան մշակութային միութեան ճանապարհով, որպէս գործակից հիմնադիր անդամները այս մեծ միութեան: Բացի խմբագրական աշխատանքէնՙ գնահատեց անոր գրական վաստակը եւ նաեւՙ հրապարախօսական տաղանդը: Յիշեց Պէրպէրեանին ազգային-քաղաքական առաջնորդող յօդուածները եւ եկեղեցական տագնապի օրերուն բերած դրական մասնակցութիւնը: Խոստացաւ առանձին հատորով լոյս ընծայել տալ Պէրպէրեանի խմբագրականներէն ծաղկաքաղ մը, որպէս հրատարակութիւն ԹՄՄ-ի:

Ընտանիքին անունով շնորհակալութեան խօսք ըրաւ զարմուհինՙ տիկին Արուս Դարբինեանը Նիւ Ճըրզիէն:

Դոկտ. Նուպար Պէրպէրեանի մահով կը փակուի ռամկավար ազատական մամուլի երախտաւորներուն վերջին մոհիկանին բովանդակալից կեանքը:

Որպէս արդար մշակ, իր յիշատակը օրհնութեամբ պիտի յիշուի մի՛շտ ՌԱԿ-ի տարեգրութեան էջերուն մէջ, որպէս օրինակելի կուսակցական ու հանրային գործիչ ու հայ լրագրութեան անշահախնդիր սպասարկու:

Նախորդ գրառումը

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՅՈՒՐԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 60 ՏԱՐԵԿԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 60 ՏԱՐԵԿԱՆ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական