Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԵՎԱՌԱՋ

02/12/2016
- 02 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Լուկաշենկոն Բաքվում էր: Ով դեռ չի կողմնորոշվել, ասեմ, որ Լուկաշենկո եւ Ալիեւ զույգից մեր դաշնակիցը Լուկաշենկոն է: Ամեն դեպքում դաշնակից լինելու վերաբերյալ թղթեր ունենք ստորագրած, «նոտարով, կադաստրով, բանով…»: Ճիշտն ասած, ամեն անգամ, երբ Լուկաշենկոն գնում է Բաքու, իսկ Լուկաշենկոն հաճախ է գնում Բաքու, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր գրեթե պահանջում են Հայաստանում Բելառուսի նախագահին հայտարարել «անցանկալի անձ»: Նախ, հետաքրքրական է, գիտե՞ն այդ մարդիկ, որ պարոն Լուկաշենկոն Հայաստանում, կոնկրետ Կոտայքի մարզում, կոնկրետ Առինջ գյուղում, շատ մոտ ընկեր ունի, որին հաճախ է այցելում, եւ բացի այդ ու ամենակարեւորըՙ բա եթե Լուկաշենկոյին «անցանկալի անձ» ճանաչենք, բելառուս զինվորները ինչպե՞ս են գալու մեզ օգնենՙ Ադրբեջանի հետ հնարավոր նոր պատերազմում: Չնայած, ո՞վ է ասել, որ գալու են, եթե գան էլՙ հայ-բելառուսական առեւտրի կենտրոնի մոտ կկանգնեն այնքան, մինչեւ պատերազմն ավարտվիՙ պաշտպանելով երկու եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող հայաստանյան այդ միակ ռազմավարական կառույցը հնարավոր ոտնձգություններից:

Մի խոսքով, Լուկաշենկոն Բաքվում էր: Կոնկրետ նոյեմբերի 28-ին նա հանդիպել է Իլհամ Ալիեւին եւ ստորագրել մի շարք երկկողմ համաձայնագրեր ու պայմանագրեր: Ու քանի որ դրանք բելառուս-ադրբեջանական եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամության եւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման մասին են, չխորանանք, մանավանդ, որ խորանալու այլ տեղ կա: Այս փաստաթղթերի հետ միասին, Լուկաշենկոն եւ Ալիեւը Բաքվում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կարդում ենք. «Կողմերը կշարունակեն հետագայում էլ համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմանի համագործակցության արդյունավետության բարձրացման եւ ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարելու համար»: Թվում էՙ նորմալ է, չնայած «տարածաշրջանային անվտանգության» ամրապնդմանն ուղղված բելառուս-ադրբեջանական «համաձայնեցված ջանքերը» նախադասությունից մի քիչ դաշնակցի հոտ չի գալիս, բայց Բելառուսի պարագայում նորմալ է: Ավելի հետաքրքրական մասեր կան. օրինակՙ «Բելառուսը եւ Ադրբեջանը հանդես են գալիս ԼՂ հակամարտությանՙ ըստ միջազգային իրավունքի նորմերի լուծման օգտին: Կողմերը կարեւորում են ԼՂ հակամարտության լուծումըՙ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի եւ համընդհանուր ընդունված սկզբունքներիՙ նախեւառաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման եւ սահմանները չխախտելու հիման վրա, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»:

Անկեղծ ասած, ես չգիտեի, որ «նախեւառաջը» կարող է այսքան կարեւոր բառ լինել: Տեսնես ո՞ւմ առաջարկությամբ է այն տեղ գտել Բելառուս-Ադրբեջան այս համատեղ հայտարարույթյան մեջ: Հավանաբար Ալիեւի, ավելինՙ չի բացառվում, որ մեր դաշնակից Լուկաշենկոն այդ օրը այնքան շատ համատեղ պայմանագիր է ստորագրել, որ այդ մեկը կոնկրետ չի էլ նկատել, թե ինչպես է ստորագրում եւ ամենեւին չի ցանկացել գլխացավանք պատճառել առանց այդ էլ գլխացավից տառապող դաշնակից Հայաստանին: Այնպես որ, պարոն Լուկաշենկոյին կարելի է ըմբռնումով մոտենալ. դիտմամբ չի արել:

Այս ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես գիտենք, Մադագասկարում էր: Նա մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 16-րդ գագաթաժողովին, չնայած կարող էր մնալ Երեւանում եւ մասնակցել ՀՀԿ-ի 16-րդ համագումարին: Այցի շրջանակներում, նախարար Նալբանդյանը երկկողմ հարաբերությունների խորացման համաձայնագրեր ստորագրեց նախ Նիգերի հետ, ապա Կոնգոյի եւ Մալիի հետ: Եւ վերջապես նոյեմբերի 27-ին, նախքան հաջորդ օրը Բաքվում Ալիեւն ու Լուկաշենկոն համատեղ հայտարարություն կանեին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ պետությունները գագաթաժողովն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որտեղ ամենեւեին էլ ֆրանսերեն չխոսող Հայաստանի առաջարկությամբՙ մի քանի տող կա ԼՂ հակամարտության մասին: Այսպես. ֆրանկոֆոնները համատեղ հայտարարում են. «Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրաՙ մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»:

Ես նորից կարդացի հայտարարության այս հատվածը, բայց նորից չգտնա այնտեղ «նախեւառաջ» բառը: Օրինակՙ չի ասվում, որ ԼՂ հակամարտության լուծման շուրջ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններից նախեւառաջ կարեւոր է ազգերի ինքնորոշման իրավունքը, փոխարենը հստակ շեշտվում է, որ այդ առաջարկությունները «միասնական են եւ անբաժան»:

Հասկանալի է, որ Ֆրանկոֆոնիան Բելառուս չէ, մանավանդ այդ երկրիՙ Բաքվում գտնվող նախագահ, բայց խնդիրն այն է, որ եթե անգամ Լուկաշենկոն Բաքվում է, նա է համարվում մեր դաշնակիցը, ոչ թե Կոնգոն, Նիգերը կամ Մալին, որոնք եւս եւ անչափ կարեւոր են, օրինակՙ ՄԱԿ-ում նույն ԼՂ հարցով ինչ-որ բանաձեւի քվեարկության ժամանակ: Բայց, կներեքՙ նախեւառաջ Բելառուսը. նա է ԱՊՀ անդամ, ԵԱՏՄ անդամ, Մինսկի խմբի անդամ, ՀԱՊԿ անդամ, որի անդամներից մեկիՙ Ղազախստանի ժողովուրդը մի այսպիսի ասացվածք ունիՙ «Դուշպանընան բիր սաքտան, ժաման դոստան մըն սաքտան»: Թարգմանվում է այսպեսՙ «Թշնամուց մեկ անգամ զգուշացիր, բայց ընկերոջիցՙ հազար անգամ»:

Բայց մենք զգուշանալու ժամանակ չունենք. Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում որոշում է կայացվել, որ 2018-ին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթաժողովը կայանալու է Երեւանում: Ո՜ւխ…

Նախորդ գրառումը

ՀԱՊԿ-ԻՑՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Լրահոս

Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

13/07/2026

21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս...

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական