Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ

25/11/2016
- 25 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցնող շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեք ուշագրավ հայտարարություն արեց: Ընդ որում, ինչն ամենահատկանշականն է, երեքից ոչ մեկը ղարաբաղյան հակամարտության մասին չէր: Twitter-յան իր էջում պարոն Ուորլիքը նախ հայտնեց, որ ինքը այս տարվա դեկտեմբերի 31-ից թողնելու է Մինսկի խմբում համանախագահի պաշտոնը (նրան փոխարինողի անունը դեռ պարզ չէ): Ապա, նույն գրառման մեջ Ուորլիքը նաեւ հայտնեց, որ ինքը դադարեցնում է աշխատանքը ԱՄՆ Պետքարտուղարությունում, որտեղ ծառայել է ավելի քան երեսուն տարի, եւ վերջապես մի քանի րոպե անց, հավանաբար զգալով ու տեսնելով իր հետագա աշխատանքային գործունեությամբ հետաքրքրվածների թիվը (անշուշտ նախ եւ առաջ հայության եւ նորզելանդացիների շրջանակներում), պարոն Ուորլիքը հայտնեց, թե գալիք տարվա հունվարի մեկից ինքը աշխատելու է, ուշադրություն, «Ռուսաստանի ամենամեծ եւ հեղինակավոր իրավաբանական ֆիրմայում»: Ֆիրմայի անունը Ուորլիքն անձամբ չի տվել, սակայն նրա էջում բազմաթիվ են դարձել հղումներըՙ ռուսաստանյան իրոք ամենամեծ եւ հեղինակավորՙ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ» ընկերությունից: Ընկերության պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ պարոն Ուորլիքը հաջորդ տարվանից միանալու է ընկերության թիմինՙ Վաշինգտոնում: Պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք նաեւ, որ Ուորլիքը պատասխանատու է լինելու «միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, նրանց հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման, օրենսդրական եւ հանրային քաղաքականության հարցերով»: Մի խոսքով, հատուկ պարոն Ուորլիքի երկրպագուների համար ասենք, որ նա գործազուրկ չի մնա, ավելինՙ նոր գործն իր լրջությամբ բոլորովին չի զիջի նախկին գործին, իսկ աշխարհաքաղաքակական առումով գուցե եւ գերազանցի:

Ու մինչ սոցիալական ցանցերում ու անգամ քաղաքագիտական որոշ շրջանակներում ասում են, թե «Թրամփի ընտրվելուց հետո Ուորլիքը արտագաղթեց Ռուսաստան», ասենք, որ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1993-ին: Այն ամենախոշոր իրավաբանական ընկերությունն է համարվում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՊՀ-ում (չնայածՙ եթե ինչ-որ բան ամենամեծն է Ռուսաստանում, ուրեմն արդեն իսկ ամենամեծն էՙ ԱՊՀ-ում): Ընկերությունը Ռուսաստանից դուրս գրասենյակներ ունի նաեւ Ուկրաինայում, Բելառուսում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Ծառայություններ մատուցում է ռուսաստանյան եւ Ռուսաստանում գործող արտասահմանյան խոշոր ընկերություններին, պետական կառույցներին, միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ԱՊՀ ֆինանսական կազմակերպություններին:

Այն, որ Եգորովը, Պուգինսկին, Աֆանասեւը եւ նրանց գործընկերները լուրջ հույսեր են կապում Ջեյմս Ուորլիքի հետ, պարզ երեւում է ընկերության տարածած հաղորդագրությունից, որտեղ նաեւ կարդում ենք հետեւյալը. «Սթենֆորդի, Օքսֆորդի համալսարանների իրավագիտության եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ Ջեյմս Ուորլիքը, որն ԱՄՆ կառավարության համար աշխատում է ավելին քան երեսուն տարի, ԱՄՆ առավել հարգված ավագ դիվանագետներից է, տասնյակ տարիների փորձ ունի որպես հատուկ բանագնաց, բանակցող, խորհրդական եւ ծրագրերի մենեջեր»: Թե կոնկրետ ո՞ր հարցերում է հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում ռուսաստանյան ընկերությունը տեսել Ուորլիքիՙ կոնկրետ «փորձառու բանակցող» լինելը, անկեղծ ասած դժվարանում ենք ասել, բայց հավանաբար ռուսները տեսած կլինեն, ռուսները տեսած չլինեն, թե ինչպես է Ուորլիքը բանակցում, բա էլ ո՞վ տեսած կլինի…

Եւ վերջապեսՙ այս պատմության ամենակարեւոր դրվագը: Ուորլիքի պաշտոնաթողության հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը հաջորդ օրն իսկ հայտարարել է. «Մեր սպասելիքները Մինսկի խմբից ինստիտուցիոնալ բնույթի են եւ անձերի հետ կապ չունեն: Ադրբեջանը շարունակում է Մինսկի խմբից ակնկալել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի համապատասխան միջազգային նորմերի: Ստատուս-քվոն, որը համանախագահներն անընդունելի են համարում, պետք է փոխվի, իսկ ստատուս-քվոն կփոխվի, երբ հայկական զորքը դուրս գա Ադրբեջանի օկուպացրած տարածքներից»: Ըստ էության ադրբեջանցուն բնորոշ, անգամ սպասելի հայտարարություն է, չնայած կոնկրետ Ուորլիքը, պետք է խոստովանել, Մինսկի խմբի այն եզակի (գուցե առաջին) ամերիկացի համանախագահն էր, որը պարբերաբար պաշտոնական Բաքվին հակասող հայտարարություններով էր հանդես գալիսՙ միեւնույն իրադարձությունների հետ կապված, սակայն սա գուցե պայմանավորված է ոչ թե Ուորլիքի անձով, այլ նախ այն հանգամանքով, որ Ուորլիքը այս համանախագահների միջեւ ամենաակտիվն էր (հատկապես սոցցանցերում), ապա եւ Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի վարած քաղաքականությամբ: Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում միջազգային, իսկ իրականումՙ ամերիկյան տարբեր կազմակերպություններ պարբերաբար քննադատում են այս կամ այն ոլորտում, հատկապես ամերիկացիների համար ամենասիրելիՙ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը:

Բայց չխորանանք: Ավելի հետաքրքրական բան կա: Ուորլիքի պաշտոնաթողության հայտարությունից հետո պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ ԱԳՆ-ն: Հայտարարության տեքստը բառացիորեն հետեւյալն է. «Նոյեմբերի 22-25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Անտանանարիվուՙ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին: Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ»:

Մեզ մնում է հավելել երկու բան. նախ այն, որ Անտանանարիվուն Հնդկական օվկիանոսում գտնվող աֆրիկյան Մադագասկար պետության մայրաքաղաքն է, այսինքն, երբ ձեզ հետաքրքրում է, թե որտե՞ղ է ՀՀ արտգործնախարարը, ապա հիշեք, որ գոնե 22-25-ը Մադագասկարում էր:

Եւ երկրորդ հավելումըՙ դիվանագետը նա է, ով կարողանում է թաքցնել ավելին, քան գիտի: Ճիշտ է, սա ասել է ազգությամբ հրեա Գենադի Մալկինը, ով գրող-երգիծաբան էր, բայց հավատացեք, Չերչիլն, օրինակ, որը ոչ գրող էր, ոչ էլ երգիծաբան, նույն թեմայի հետ կապված ասել է. «Դիվանագետը նա է, ով երկու անգամ կմտածիՙ լռելուց առաջ»:

Այնպես որ, մեր ԱԳՆ-ն, ինչպես հասկանում ենք, դիվանագիտություն է անում:

Նախորդ գրառումը

ԱՆՀՈՒՅՍ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԽՈՐՈՎԱԾ ԵՆ ԿԵՐԵԼ (ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸՙ ՊԱՏԱՌԱՔԱՂՈՎ)

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԽՈՐՈՎԱԾ ԵՆ ԿԵՐԵԼ (ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸՙ ՊԱՏԱՌԱՔԱՂՈՎ)

Լրահոս

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական