Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆՙ ՉԵԽԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

28/10/2016
- 28 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Թուրքիայի դեսպանը կրկին զիջեց Հայաստանի դեսպանին

ՊՐԱՀԱ. Չեխիայի Ազգային գրադարանի կենտրոնական Կարոլինում մասնաշենքում ավարտվեցին Հայ գրքարվեստին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող դասախոսությունները։ Հոկտեմբերի 18-ին այդ շարքի վերջին դասախոսությունը անցկացրեց հայագետ Միլադա Կիլյանովան, ներկայացնելով «Հայոց ցեղասպանությունը եւ Չեխիայի դիրքորոշումը» թեման։ Բանախոսը նախ պատմական անդրադարձ կատարեցՙ լուսանկարային շարքով ու քարտեզներով ցույց տալով Օսմանյան կայսրությունում հայերի բնակության վայրերը, տեղաբաշխվածությունը, որից հետո մանրամասն ներկայացրեց հայերի տեղահանությունների եւ բնաջնջման քաղաքականության իրականացումը։

Բանախոսը նշեց նաեւ, որ թեեւ Չեխիայի խորհրդարանը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չեխ պատագամավորները երեւի վախենում են Թուրքիայի արձագանքից, բայցեւայնպես դեռեւս 2006 թվականին Չեխիայի Սենատում մեծ գիտաժողով է անցկացվել, իսկ 2015-ին խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել։

Հետաքրքրական տեղեկություններ տրվեցին նաեւ այն մասին, թե ինչպես է 20-րդ դարասկզբի չեխական մամուլը արձագանքել հայերի դեմ կատարված բնաջնջման քաղաքականությանը։ Միլադա Կիլյանովան նաեւ խոսեց Չեխիայում հրատարակված Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականության մասին, հատկապես Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» եւ Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» գրքերի մասին, ներկայացնելով նաեւ այլ հրատարակություններ։

Այնուհետեւ հարցուպատասխանի ժամին Չեխիայում Թուրքիայի դեսպան Ահմետ Բիգալին, ինչպես նախկին ձեռնարկների ժամանակ, հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ է բանախոսը օգտագործում ցեղասպանություն (գենոցիդ) բառը։ Միլադա Կիլյանովան ընդգծեց, որ ինքն օգտվել է տպագրված գրականության գնահատականներից, ինչպես նաեւ հաշվի է առել այն հանգամանքը, որ «գենոցիդ» բառը գրելուց դրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը նկատի է ունեցել ոչ միայն հրեական, այլեւ հայկական կոտորածները։

Այնուհետեւ չբավարարվելով, Թուրքիայի դեսպանը սկսեց ելույթի վերածել իր հարցը, նշելով, որ միայն հայկական տեսակետն է ներկայացվում, եւ իրենք կոչ են անում թուրքական տեսակետին էլ ծանոթանալ։

Դասախոսությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն էլ ձայն խնդրելով, առաջին հերթին ներկայացրեց թուրքական կողմի արդեն հայտնի բոլոր փաստարկները եւ միաժամանակ տվեց դրանց պատասխանըՙ սկսած ցեղասպանություն բառի օգտագործումից մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների մերժումն ու Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ընդունող մտավորականների հետապնդումը։ Առավել, այդ ցեղասպանությունը վերջերս ճանաչած Գերմանիան իր խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւում նաեւ ճանաչել է իր մեղքը։ Նմանաձեւ բանաձեւ է ընդունել նաեւ Ավստրիան։

Թուրքիայի դեսպանը տեսնելով, որ ոչ մի փաստարկ չունի, նշեց, որ իրենք կիսում են հայերի ցավը, եւ թե այս թեմայի շուրջ կարելի է անվերջ խոսել։

Այսինքն կարելի է ենթադրել, որ թուրքերն ընդունում են կատարվածը, սակայն չեն ընդունում ցեղասպանություն անվանելը։

Նշենք նաեւ, որ հոկտեմբերի 13-ին եւ 17-ին Չեխիայի Ազգային գրադարանի դահլիճում երկու դասախոսություններով հանդես եկավ ցուցահանդեսի համակարգող եւ մենագրություն-պատկերագրքի հեղինակ, դոկտոր Հայկ Ութիջյանը, ով վերջերս է պաշտպանել դոկտորական ատենախոսությունը։ Բանախոսը հանդես եկավ «Սուրբ Գրիգոր Նարեկացի «Հրեշտակային Վարդապետ»ՙ Ընդհանրական եկեղեցվոյ վարդապետ» եւ «Որք զծորանս Հոգւոյն արբին»ՙ հայկական եկեղեցական երաժշտություն» թեմաներով դասախոսություններով։

Դասախոսությանը մասնակից, Պրահայի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը մասնավորապես նման գնահատական տվեց դոկտոր Ութիջյանի ելույթին։ Ըստ նրա, ինչպես նախորդ դասախոսություններին, այս անգամ եւս հեղինակըՙ Հայկ Ութիջյանը, գերազանցեց այդ բնագավառում ունեցած իր խոր, բազմաշերտ գիտելիքներով: Հիացմունքի արժանի էր նաեւ տարբեր դարերի հնատիպ գրքերում տեղ գտած եկեղեցական երաժշտության հատվածների անթերի կատարումըՙ իր իսկ հրաշալի ձայնով: Ուրախալի էր, որ դահլիճում նստած էին տեղեկացված, այս ամենը գնահատող ու հասկացող չեխեր եւ այլ ազգությամբ մարդիկ եւ ցավալի էր, որ հաշված թվով հայեր էին ներկա»:

Ցուցահանդեսի վերջին օրը, հոկտեմբերի 25-ին ժ.19.30-ին, Կլեմենտինումի հայլեպատ մատուռում դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ հանդես կգա Կարլի համալսարանի լարային նվագախումբըՙ Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ։

Նախորդ գրառումը

ՍՈՒՐԻԱՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ԵՎ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Հաջորդ գրառումը

«ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ ԹՐԻՕ»Ն ԱՐՈՒԵՍՏԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՐԵԿՈՅ ՄԸ ՊԱՐԳԵՒԵՑ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ ԹՐԻՕ»Ն ԱՐՈՒԵՍՏԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՐԵԿՈՅ ՄԸ ՊԱՐԳԵՒԵՑ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական