Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՐԻ ԿՅՈՒՆԻ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ

28/10/2016
- 28 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
ՆԱԻՐ ՅԱՆ
Սովետական տարիներին, երբ դրսի հետ ելումուտն ազատ չէր, ավելինՙ վերահսկվում էր, օտարազգի մտավորականներն ու արվեստագետներն այնքան հաճախ չէին այցելում մեր երկիր, ինչպես հիմա է: Ով էլ որ եկել է, անջինջ տպավորություններ է ստացել, երբեմն գրել դրանց մասին, գրվածքներ ձոնել Հայաստանին, ինչպես Բրյուսովն ու Մանդելշտամը:Ինչքան էլ բարձր լինի մեր ինքնագնահատականը կամ ինչքան էլ արժեւորենք մեր մշակույթն ու բնօրրանը, այնուամենայնիվ, սպասում ենք, թե դրսի աչքն ինչպես կգնահատի, ինչ կասի մեր մասին: Օրինաչափ է, երբ մշակույթի օտարազգի գործիչներից ենք գովեստի ու հիացմունքի խոսքեր լսում: Օրինաչափ է նաեւ, որ քաղաքական գործիչները, դիվանագետներն են շատ ժուժկալ ու ժլատ այդ հարցում: Սակայն պարզվում էՙ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին թաքուն սիրահարված է Հայաստանին, անգամ տիկնոջ հետ ռոմանտիկ շրջագայություններ է ունեցել Հայաստանի տարբեր վայրերում ու մեր բնաշխարհին, մշակույթի կոթողներին նայել սիրահարվածի աչքերով: Ավելինՙ Անրի Կյունին ուսումնասիրել է մեր պատմությունն ու մշակույթը, խորամուխ եղել մեր գրականության, կերպարվեստի, երաժշտության, լեզվաբանության շերտերում ու փորձել ըմբռնել հայի ոգին եւ ուժը դեռ նախաստեղծ ժամանակներից: Հայաստանն Անրի Կյունիի համար, փաստորեն, հերթական պետությունը չի եղել, որտեղ նա ուղղակի անց է կացրել իր դիվանագիտական առաքելությունը: Ֆրանսիացին Հայաստանի հետ հարազատական կապ է ունեցել, որը չոր դիվանագիտության ուղեծրից շատ վեր է. դա այն հոգեւոր աղերսն է, որը վերաճել է ստեղծագործական մղումների ու դարձել գիրքՙ ձոնված Հայաստանին:Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի օժանդակությամբ լույս է տեսել Անրի Կյունիի «Հայաստան. մի ժողովրդի ոգին» ժողովածուն, որը ներառում է յոթ էսսե: Դրանք հեղինակի յոթ հայացքներն են, որոնցից յուրաքանչյուրը սեւեռված է մեր պատմության ու մշակույթի կոթողներին: Անրի Կյունին մեզ ուսումնասիրել է մեր օրոցքից ի վերՙ առասպելներից մինչեւ մեր օրերը: Նա գրում է. «Հունվարյան մի գիշեր ես ժամանեցի նախարմատների այս երկիրը, որտեղ, ըստ մեր նախնիներիՙ գտնվել է երկրային դրախտը: Իմ նստավայրի շքապատշգամբից պարզ եղանակին սահմանից անդին նշմարում եմ Արարատ լեռը, որի վրա իջավ Նոյյան տապանը… Աշունըՙ տարվա եղանակների թագուհին, իսկը Հայաստանը բացահայտելու համար է»: Այսպես, 2002-2006 թվականներին Անրի Կյունին թիզ առ թիզ բացահայտել է մեր երկիրը: Գրքից պարզ է դառնում, որ նրա համար Հայաստանը հայտնություն է:Անրի Կյունին ուսումնասիրել է մեր առասպելները, պատմագիրների վկայությունները, հասել մինչեւ պատմության խորքերըՙ ուրարտական ժամանակներ, նաեւ ոսկեդար ու միջնադար: Հեղինակը մի քանի տասնյակ էջերում ընթերցողին փորձել է ներկայացնել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու պատմությունըՙ նաեւ հակիրճ տեղեկություններ հաղորդելու նպատակով: «Հայաստան. մի ժողովրդի ոգին» ժողովածուն հրատարակվել է ֆրանսերեն եւ ուղղված է ֆրանսախոս հասարակությանը, որին եւ Անրի Կյունին ծանոթացնում է իր բացահայտած Հայաստանի հետ ու ջանում անկեղծ ու չմիջնորդավորված տպավորություններ հաղորդել իր զգացածի ու տեսածի մասին: Գիրքը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Արուսյակ Ամիրջանյանը :Անրի Կյունին անդրադարձել է մեր ծագումնաբանությանը, լեզվին, նախաքրիստոնեական ժամանակներին, առանձնահատուկ տեղ հատկացրել Գրիգոր Նարեկացուն, իր յոթ հայացքներում ընդգրկել սարյանական գույներն ու ազգային վրձնահարվածները: Ամենուր նա զգացել է հայի ոգու ուժն ու անբացատրելի ներկայությունը:Կյունին Հայաստանում աշխատելու եւ ապրելու տարիներին գրառումներ է կատարելՙ դրանք մի օր ի մի բերելու եւ գիրք դարձնելու նպատակով: Հայաստանը մոտիկից ճանաչելու, զգալու եւ ըմբռնելու պարտադիր պայմաններ, իհարկե, նրա դիվանագիտական գործառույթների մեջ չեն եղել, բայց նրբազգաց ու նրբանկատ ֆրանսիացին արվեստագետի աչքերով է տեսել ու գնահատել մեր երկրի ամեն անկյունը, արժեւորել հայ ժողովրդի ստեղծածըՙ որպես հինավուրց ու համամարդկային քաղաքակրթության նմուշ: Իր գրքի շնորհանդեսին Անրի Կյունին խոսեց հայերեն. «Չեմ թաքցնում, շատ հաճելի է, որ այսքան տարի հետո Հայաստանն ու ես նորից հանդիպեցինք: Ես ու կինս շատ ենք սիրում այս երկիրը: Մենք քայլել ենք Երեւանի փողոցներով, զմայլվել Սեւանով ու Մասիս սարով: Երբեմն ինձ թվում է, որ ես մի քիչ հայ եմ :Մեծ ազգերը չունեն ընկերներ, նրանք գործընկերներ ունեն: Հայ-ֆրանսիական ընկերությունը բացառություն է եւ ապացույց ամբողջ աշխարհի համար: Հոգեւորՙ ահա հայերին բնորոշ հատկանիշը: Իմ այս գիրքն ընդունեքՙ որպես փոքրիկ նվեր Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ»:Պետք է նշել, որ 2002-2006 թվականներին Հայաստանում դեսպան եղած ժամանակ Անրի Կյունին եղել է Հայաստան կատարած ֆրանսիական պետության ղեկավարի առաջին այցի կազմակերպիչը: 2006 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն այցելեց Հայաստան: Դրանից հետո դեսպանի դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտվեց, սակայն մեր երկրի հետ նրա հոգեւոր կապը շարունակվեց: «Հայաստան. մի ժողովրդի ոգին» ժողովածուի ամեն տողը վկայում է, որ նա հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից կարոտում է Հայաստանըՙ այս հողի անբացատրելի ուժն ու հմայքը, վերերկրային զորությունը զգալով: Նա հայերիս համարում է վկա ժողովուրդ, այնքան հին ու բացառիկ քաղաքակրթության կրող, որին վերապահված է տարբեր երկրների աշխարհաքաղաքական, ժողովրդագրական փոփոխություների ականատեսը լինելու դերը: Եվ համաշխարհային տեղատվությունների ու մակընթացությունների համայնապատկերում նա իր ուշադրությունը սեւեռում է Հայաստանի վրա: Կյունին խորությամբ է ուսումնասիրել անգամ հայոց լեզվի քերականությունը, օժանդակ բայաձեւերի խոնարհմանը. իր էսսեներից մեկում անգամ համեմատական լեզվաբանությունից դիտարկումներ է արել: Նա անդրադարձել է նաեւ քերթողահայր Մովսես Խորենացու աշխատությանըՙ որպես հայոց դիցաբանության ակունք: Նա գրում է. «Ըստ իսՙ հայեցիությունը, նախ եւ առաջ, ողջախոհության հազարամյա ընթացք է: Եվ եթե այսօրվա հայերն իրենց ոգին դեռ գտնում են Մովսես Խորենացու գրվածքներում, նշանակում է, որ նա միաժամանակ եղել է դրա ոգեմիջնորդը եւ նախագուշակը»:Անրի Կյունիի էսսեները պահի տպավորություն ու հիացական բացականչություններ չեն, դրանք խորքային վերլուծություններ են հայության ու հայկականության մասինՙ որպես աշխարհաստեղծ, մշակութաստեղծ, մարդաստեղծ գեն ու տեսակ:Ֆրանսիացին գրում է այնպես, ասես ինքն էլ է արդեն կասկածում, թե արդյո՞ք իր գենի մեջ հայկականություն չկա. «Հայ չեն ծնվում: Մարդ իրեն կամաց-կամաց այդպիսին զգում է, քանզի մեր հոգու խորքերում միշտ անմար է հուշը Եդեմի մասին: Հայեցիությունը բոլոր հավանականությունները հաղթահարելու մեջ է: Եթե այն թելադրված լիներ միայն արյամբ, ապա վաղուց թաթախված կլիներ արյամբ» :
 
Նախորդ գրառումը

Ո՞Վ ԿԲԱՑԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Հաջորդ գրառումը

ՔԻՄԱՐԴԻ ՄԵԾ ՃԱՐՏԱՐԱԳԵՏԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԻՄԱՐԴԻ ՄԵԾ ՃԱՐՏԱՐԱԳԵՏԸ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական