Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՃԱՆԱՉԵԼԻ ԱՄԵՐԻԿԱ

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գիշեր Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ) կայացած Հիլարի Քլինթոն-Դոնալդ Թրամփ հրապարակային 3-րդՙ վճռական ու վերջին բանավեճը (դեբատ) ամերիկյան նախընտրական «ձիարշավի» հավանաբար վերջին ձողապատնեշն էր, որից այն կողմ, մինչեւ նոյեմբերի 8-ի ֆինիշի գիծը, մնում է ընդամենը 19 օր, որի ընթացքում շոգեպինդ կաշխատեն հիմնականում մաթեմատիկոսներըՙ հաշվել-որոշելու համար հաղթող ձին:

Անկեղծորեն ասածՙ «ձի» բառն այստեղ օգտագործեցի ափսոսանքով, քանզի այս եւ նախորդ երկու բանավեճերը շատ հեռու էին այդ ազնվական կենդանու վարքն ու գեղեցկությունը ցուցադրելուց: Ընդհակառակն, այս անգամ անսովոր առատ էին փոխադարձ տգեղ աքացիներըՙ կենսագրության մութ ծալքերի, խենեշության, կաշառակերության, մեծագումար հարկերից խուսափելու, դավաճանության, տարբեր խաբեությունների բացահայտմամբ փոխադարձ մեղադրանքներով: Այդպես էլ մենք չտեսանք ամերիկյան մեծ ժողովրդին ու գերհզոր պետությանը արժանի պետական գործչին, այն պետական ղեկավարինՙ որն ամբողջական պատասխանատվությամբ իր տեսակետներն ու ծրագրերն է պարզում ոչ միայն ներքին, այլեւ արտաքին, ավելինՙ համաշխարհային եւ անգամ տիեզերակա՜ն հարցերի շուրջ: Չէ՞ որ Մ. Նահանգները այդպես է ներկայանում ողջ աշխարհինՙ որպես ժողովրդավարության բաստիոնի եւ իրավունքների պաշտպանի, անարդարությունների դեմ մարտնչողի, իրավարարի, խաղաղարարի, դատավորի, ահաբեկչության զսպիչի կերպարով:

Դժբախտաբար, նախագահության զույգ թեկնածուները, ինչպես նախորդ երկու բանավեճերում, այնպես էլ այս անգամ իրենց դրսեւորեցին իբրեւ ոխերիմ հակառակորդներ, չխուսափելով «գոտկատեղից ներքեւ» հասցվող հարվածներից: Զարմանալ կարելի է. մի՞թե ամերիկյան հասարակությունը, ընտրական զանգվածներն այսքան անհանդուրժող են միմյանց նկատմամբ, թե՞ զույգ թեկնածուներն են կտրվել իրենց հասարակությունից:

Մինչ ռասիստական իր հայացքներով ծանոթ Թրամփը խոսում էր մամուլի կաշառվածության եւ «ընտրողների միտքը թունավորելու» մասին, Քլինթոնը նրան հասցնում էր Սառը պատերազմից մեզ ծանոթՙ «Կրեմլի գործընկեր» լինելու մեղադրանքը, որին ի պատասխան Թրամփը շպրտում էրՙ «ինչպիսի զզվելի (nasty) կնիկ է» վիրավորանքը, որն անմիջապես ընդհանրացվեց Հիլարիի կողմից իբրեւ «կանանց արժանապատվությունը վիրավորող» բնորոշմամբ: Բայց գլուխգործոցը դա-ձյալ պատկանում էր Թրամփին, որ հայտարարեց կամ հասկացրեց, որ ինքը կարող է չընդունել ընտրությունների վերջնական արդյունքը, ինչը 240 տարվա ընտրական օրինակելի ավանդույթներ ունեցող Մ. Նահանգների պատմության մեջ իսկապես աննախադեպ է: Ըստ երեւույթին ամերիկացիներն այդքան միջամտելով Հայաստանում ընտրական գործընթացներինՙ վարակակիր են դարձել, մեզնի՛ց…

Առայժմ մի կողմ թողնելով երկու կռվազաններիՙ Թրամփի եւ Քլինթոնի կոմպրոմատների պատերազմը, որտեղ այժմ 52 տոկոսով հաղթող է համարվում տիկին Հիլարինՙ իր ախոյանի 39 տոկոսի դիմաց, շատ կարճ անդրադառնանք հայկական շահագրգռություններինՙ հետագայում ավելի հանգամանալից անդրադարձ կատարելու խոստումով:

Առաջինՙ այս անգամ բարեբախտաբար թեկնածուներից որեւէ մեկը չխոստացավ ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչել: Հայերիս սրբազան Դատը այս անգամ զերծ մնաց տգեղ եւ խիստ վիրավորական շահարկումներից:

Երկրորդՙ Մ.Նահանգների հայկական ընտրազանգվածը, որ նախորդ տարի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ցույց էր տվել 150 հազարանոց իր ուժը Լոս Անջելեսի քայլերթի ժամանակ, մնաց անօգտագործելիՙ կենտրոնական ղեկավարման կամ համակարգման բացակայության պայմաններում:

Երրորդՙ նույն հայկական ընտրազանգվածը, հավաստի դիտարկումների համաձայն, մնաց տարբաղադրված Քլինթոնի եւ Թրամփի ճամբարների միջեւ. Արեւելյան ափըՙ գերազանցապես Հանրապետական, իսկ Արեւմտյան ափըՙ մեծամասամբ Դեմոկրատական, մտածելու առիթ տալով բոլորիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՂԵՏ»-Ը ՍՏԻՊԵՑ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԻ ԵՄ ՖԻՆԱՆՍԻՑ

Հաջորդ գրառումը

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ` ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ` ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական