Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐՈՂ ԷՐ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ ՁԵԶ

30/09/2016
- 30 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԵՐՈՆԻԿԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները Հայաստանում բավական մեծ քննարկումների ալիք են բարձրացնում: Ըստ վիճակագրական տվյալների, վերջին 5 տարում Հայաստանում կատարվել է մոտավորապես 7200 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում (սելեկտիվ աբորտ): Միջին հաշվարկով տարեկան Հայաստանում չի ծնվում 1400 իգական սեռի երեխա: 2060թ-ին Հայաստանը կզրկվի 100.000 աղջիկ երեխայից:

Շատ հաճախ հենց ընտանիքի անդամներն են ստիպում կնոջը գնալ այդ քայլին: Ծնունդով Սասունից Աննան մոտ 8 տարի է իր ամուսնու եւ 3 երեխաների հետ տեղափոխվել եւ բնակվում է Երեւանում: Նրանց առաջնեկը աղջիկ է, իսկ մյուս երկու երեխաները` տղա: Իրականում նրանց երրորդ երեխան պետք է աղջիկ ծնվեր, որի համար Աննան շատ երջանիկ էր, սակայն նրա ամուսինը եւ ամուսնու ծնողները կտրականապես դեմ էին երկրորդ աղջիկ երեխային իրենց ընտանիքում, պատճառաբանելով` «մի աղջիկը բավական է, ամուսնացնելու ենքՙ գնա, մեզ մեր ազգանունը շարունակողներ են պետք»: Եվ Աննային ստիպողաբար դրդեցին գնալու այդ քայլին: Նա որոշել էր, որ այլեւս երեխա չի ունենալու, սակայն բախտը նրան նորից «ժպտաց», եւ նա մեկ տարի անց կրկին երեխայի էր սպասում: Որոշել էր, որ ոչ մի դեպքում չի գնա երեխայի սեռը իմանալու, որ նույն պատմությունը չկրկնվի, սակայն ամուսինը ամեն կերպ ցանկանում էր իմանալ երեխայի սեռը եւ նրան տարավ ստուգման: Պարզվեց, որ նորից աղջիկ երեխա պետք է ծնվի… պատմությունը կրկնվեց: Ամուսնու ընտանիքը միայն արու զավակ էր ցանկանում, չնայած, որ արդեն ունեին մեկ տղա երեխա: Դա իսկական հարված էր Աննայի համար, բայց նա անզոր էր դեմ դուրս գալ իր ընտանիքի անդամներին:

Այդ դեպքից երկու տարի անց Աննան կրկին երեխայի էր սպասում` այս անգամ արու զավակի: Ամուսնուն փորձելու համար ասաց, որ ցանկանում է այս երեխայից էլ ազատվել, բայց ամուսինը սպառնաց, որ կբաժանվի, եթե նա համարձակվի վնասել երկար սպասված արու զավակին:

Ցավոք, սա սելեկտիվ աբորտների միակ իրական դեպքը չէ, որի մասին լսել եւ շարունակում եմ լսել:

2014թ.-ին Եվրոխորհրդարանը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի սելեկտիվ աբորտների պատճառով մարդկությունը զրկված է 200 մլն իգական սեռի ներկայացուցիչներից: Խորհրդարանի անդամներից մեկը այս ահասարսուռ երեւույթը անվանեց «գենդերցիդ»` սեռական ցեղասպանություն, եւ կոչ արեց դադարեցնել մարդկության կործանումը:

Հնդկաստանում սելեկտիվ հղիության ընդհատումների պատճառով տղամարդկանց քանակը 37 մլն-ով ավելի է, եւ սա հանգեցնում է տղամարկանց կողմից սեռական զանգվածային ոտնձգությունների:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները անօրինական են, սակայն կանայք շատ հաճախ դիմում են վտանգավոր անօրինական ընդհատումներին, ինչը պատճառ է դառնում վերջիններիս մահացության ցուցանիշների եւ հետագայում անպտղության կտրուկ աճին:

Մեր երկրում պապենական կարծրատիպերի ազդեցության տակ օրական հարյուրավոր կանայք իրենց կյանքը վտանգի են ենթարկում այդ «անպետք» երեխաներից ազատվելու եւ իրենց ընտանիքներին գոհացնելու համար:

Ներկայումս պետության կողմից կատարվում են մի շարք աշխատանքներ` այս ամենի դեմ պայքարելու համար: Կարող ենք միայն հուսալ, որ դրական տեղաշարժեր կլինեն, որովհետեւ քանի դեռ Հայաստանում կոռուպցիան զբաղեցնում է իր ուրույն եւ բարձր դիրքերը` ոչ մի ոլորտում դրական տեղաշարժեր չեն կարող տեղի ունենալ:

Սելեկտիվ աբորտների խնդիրը սպառնում է մարդկության գոյությանը: Հատկապես Հայաստանի նման փոքր եւ կարծրատիպերով լի երկրում երիտասարդ ընտանիքների հետ պետք է տարվեն հոգեբանական լուրջ աշխատանքներ, որով կբացատրեն ընտանիքում յուրաքանչյուր սեռի երեխայի կարեւորությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԻՈՅԻ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱ. ՄԱՄՈՒԼԸ ՄԱՀՎԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱ. ՄԱՄՈՒԼԸ ՄԱՀՎԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026

ՄԱՀ՝ ՕՓԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ Ցաւnվ կը տեղեկանանք թէ պատկառելի տարիքին մէջ իր մահկանացnւն կնքած է Թուրքիոյ պետական օփերայի երկարամեայ...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական