Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՒՔ ՄԻ ԲԱՆ ՀԱՍԿԱՑԱ՞Ք

30/09/2016
- 30 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարօրինակ բաներ են կատարվում Հայաստանում. իշխող Հանրապետական կուսակցությունը սկսել է հասկանալ: Եվ սա առաջին տարօրինակ բանն է: Եվ սկսել է հասկանալ հետեւյալ կարեւորագույն բաները: Նախ այն, որ եթե տեսանելի ապագայում, իսկ ավելի կոնկրետՙ Կարեն Կարապետյանի կառավարությանը չհաջողվի ապահովել հայրենադարձության գոնե ինչ-որ տոկոս, ապա արտագաղթն իսկապես կարող է դառնալ ազգային-անվտանգության խնդիր, հետեւաբար, ինչպես հանրապետականներն են ասում, անհրաժեշտ է այնպես անել, որ սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց հայացքները հառեն մայր հայրենիքի ուղղությամբ: Այս նպատակով ՀՀԿ-ն որոշել է, որ առաջարկի կառավարությանը, որպեսզի վերջինս էլ առաջարկի խորհրդարանին (արդեն ծիծաղելի է, չէ՞), որ Ազգային ժողովը հաստատի նախարարություններիցՙ կոնկրետ Սփյուռքի նախարարության անվանափոխությունը: Եթե խորհրդարանի մեծամասնությունը հաստատի, ինչի առումով բուքմեյքերական գրասենյակները խաղադրույք չեն ընդունում, քանի որ իմաստ չունի, ապա Սփյուռքի նախարարությունն այսուհետ կկոչվի Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն: Շարմազանովն անձամբ ասել է, որ ստեղծվում է հայրենադարձության նախարարությունը, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց հայացքն ուղղեն դեպ մայր հայրենիքը: Դե, այսինքն, մեր հայրենակիցներն իրենց հայացքներն ուղղում էին ամեն տեղ, բացի հայրենիքից, քանի որ հայրենիքում հայրենադարձության նախարարություն չկար, հիմա եթե լինիՙ արդեն բոլորի հայացքները կուղղվեն դեպի մայր հայրենիքը, ոչինչ, որ այնտեղ տնտեսությունը գտնվում է «շատ ծանր վիճակում», առկա է «պետական ապարատի ժանգոտած կառավարում» եւ նկատվում է «պրիմիտիվ գողությունների» բարձր մակարդակ, չհաշված երեսուն տոկոսից բարձր աղքատության չափը: Այլ խոսքով, միայն օդով եւ մայր հայրենիքի հողով ու ջրով սնվող մեր հայրենակիցներին վերջին մանրուքները չեն հետաքրքրում, նրանք մինչեւ հիմա չէին գալիս, քանի որ հայրենադարձության նախարարություն չկար:Բայց այստեղ տարօրինակը հետեւյալն է. բանն այն է, որ սփյուռք եւ հայրենադարձություն բառերը, որքան էլ միմյանց հետ կարող են պատճառահետեւանքային կապ ունենալ, միեւնույն էՙ հականիշներ են: Այսինքն, եթե մի ժողովուրդ ունի սփյուռք, որը համալրվում է, ապա չունի հայրենադարձություն, եւ հակառակըՙ եթե ունի հայրենադարձություն, ուրեմն ունեցած սփյուռքը նոսրանում է: Չի կարող մի երկիր հա՛մ սփյուռք ունենալ, հա՛մ հայրենադարձություն, առավել եւսՙ հա՛մ Սփյուռքի, հա՛մ հայրենադարձության նախարարություն, որտեղ պետք է, փաստորեն, այնպես աշխատեն, որ հա՛մ Սփյուռքը պահպանվի, հա՛մ էլ հայրենադարձություն լինի, ընդ որում, կոնկրետՙ հայրենադարձությունը, Սփյուռքի նախարարության հայրենասեր տղաներն ու աղջիկները պետք է ապահովեն առանց կողմնակի օգնության, այլ կերպՙ առանց այլ գերատեսչությունների ջանքերի, ինքնուրույն, սեփական ուժերով, հիմնվելով բացառապես պաթոսի, հայրենասիրական ոտանավորների եւ մեր հայրենակիցների սրտերում ծվարած եւ մոլեգնող կարոտի վրա:Հաջորդ տարօրինակությունը, որը նկատվում է Հայաստանում, ավելի ընդգրկուն է: Նկատվում է մի սկզբունք, ըստ որի նախարարությունների անունները պետք է ամբողջությամբ արտացոլեն դրանց գործառույթները: Այսինքն, կոնկրետ Սփյուռքինը, քանի որ պետք է այսուհետ զբաղվի նաեւ հայրենադարձությամբ, ապա կոչվելու է Սփյուռքի եւ հայրենադարձության, իսկ էկոնոմիկայինն, օրինակ, քանի որ պետք է զբաղվի տնտեսական զարգացմամբ ու մանավանդ ներդրումներով, ապա կկոչվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Անվանափոխվել է նաեւ Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, որի անվանման մեջ առաջացել է ՏՏ հապավումը, այլ բան չհասկանանք, ՏՏՙ այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաներ: Դե առաջ կապի եւ տրանսպորտի նախարարությունը չէր կարծում, որ ՏՏ ոլորտն իր լիազորությունների շրջանակներում է, հիմա ուզի-չուզի կարծելու է:Ես չգիտեմ, թե ի՞նչ նպատակ է հետապնդում նախարարությունների անվանումների այսօրինակ պարզեցումը, բայց կոնկրետ էկոնոմիկայի նախարարության պահով գիտեմ, որ ըստ վարչապետ Կարապետյանիՙ անվանափոխությունը տեղի է ունենում, քանի որ պոտենցիալ ներդրողները չգիտեն, թե ո՞ր նախարարությունն էՙ «իրենցը»: Այսինքն, երբ ինչ-որ գործարար ցանկանում է Հայաստանում ներդրում անել, չգիտի՞, թե ում դիմի, հիմա կիմանա, քանի որ կբացի կառավարության կայքը, կմտնիՙ «կառավարության կառուցվածքը» բաժինը, կտեսնի, որ ներդրումների նախարարություն կա, կհիշի, որ ինքը հենց ներդրում է ուզում անել եւ կդիմի: Էկոնոմիկա բառն այդ մարդկանց ոչինչ չէր ասում. գործարարները պարտավոր չեն ամեն բառ հասկանալ, երեւի, որպես կանոն, ինչեւէ:Այս համապատկերում չի բացառվում, որ մոտ ապագայում մենք ականատեսը լինենք նախարարությունների անվանումների այլ պարզեցումների կամ հստակեցումների: Օրինակ, քանի որ պոտենցիալ ներդրողները չեն հասկանում, որ էկոնոմիկայի նախարարությունն իրենցն էր, ապա հիվանդ մարդիկ կարող են չհասկանալ, որ իրենցը առողջապահության նախարարությունն է, ավելին, այն մարդիկ, ովքեր ընտանի կենդանիներ են պահում, կամ անհատական գազանանոցներ ունեն, կարող են չհասկանալ, որ երբ հիվանդանում է իրենց փիսիկը, կամ վագրիկը, ապա ո՞ր պետական գերատեսչության լիազորությունների շրջանակ են մտնում: Հետեւաբար, չի բացառվում, որՙ «ոչինչ չասող» Առողջապահության նախարարությունը վերանվանվիՙ Տղամարդու, կնոջ, նրանց երեխաների (անկախ սեռից), ընտանի կենդանիների, վայրի գազանների (նրանց ձագուկների) օրգանների, նյարդային համակարգի հետազոտության, ախտորոշման եւ, եթե հնարավոր էՙ բուժման նախարարություն: Համաձայնեք, որ այս անվանափոխությունից հետո բոլոր տղամարդիկ, կանայք, հատկապես ընտանի եւ վայրի կենդանիները կիմանան, որ երբ հիվանդանում են, ո՞ր նախարարությունն է զբաղվում իրենցով: Հիմաՙ մի քիչ անհասկանալի է:Առաջ գնալով կարելի է կատարել եւս մի քանի կարեւոր անվանափոխություններ: Օրինակՙ Արտակարգ իրավիճակների նախարարության անվանումը: Համաձայնեք, շատերի մոտ տարակարծություն է առաջացնում եւ մարդիկ զանգահարում են այս նախարարությանը պատկանող 911 ծառայություն, երբ արտակարգ իրավիճակում են, արտակարգՙ լավ: Որպեսզի նման թյուրիմացություններ չլինեն, կարեւոր է այս նախարարության անվանափոխությունը, ասենք այսպեսՙ Հրդեհների մարման, ինքնասպանությունների հոգեբանական եւ ոչ միայն հոգեբանական կանխարգելման, կամուրջագիտության, «երբ հայրիկն ու մայրիկը տանը չեն» արտակարգ իրավիճակում հայտնված փոքրիկ, անուշիկ բալիկների (անկախ սեռից) եւ նրանց անօգնական տատիկ-պապիկների պետպատվեր օգնության նախարարություն:Հաջորդը: Թյուրիմացություն է առաջացնում հույժ կարեւորՙ Պաշտպանության նախարարության անվանումը: Մանավանդ, որ մեր երկրում բոլորն էլ տարբեր բաներից պաշտպանության կարիք ունեն: Առաջարկում եմ այն անվանափոխել հետեւյալ կերպՙ Հայ զինվորի աննկուն Ոգու եւ աստվածատուր Իսկանդերի, այդ թվում վերջինիս հատուկ խնամքի (ամենօրյա փայլեցման), ռուսաց լեզվի եւ թեյագիտության խորացված իմացության նախարարություն:Եվ վերջին երկուսըՙ Արտաքին գործերի նախարարությունը, մանավանդ անհասկանալի արտաքին գործերի պարագայում, եւ գործողությունների կոնկրետացման հասարակական պահանջմունքին ականջալուրՙ անվանափոխելՙ Արցախի, Հայոց ցեղասպանության հարցերի շուրջ պարբերաբար կազմակերպվող միջազգային գագաթաժողովների, հանդիպումների, գիտաժողովների մասնակցող նախարարություն:Տարածքային կառավարման նախարարությունն էլՙ Մարզպետների գործունեության վերահսկողության զուտ եւ բացառապես պատմափիլիսոփայական նախարարություն:Կարելի է նաեւ Գյուղատնտեսության նախարարությունն անվանափոխելՙ Խաղողի, լոլիկի հարցերի, կարկուտների կանխարգելմանՙ Ծիրանի անվան նախարարություն, բայց դա հավանաբար չափազանց կլինի:Մնացյալ նախարարությունների անվանափոխության համար էլ հայտարարել մրցույթ, որի երեք հաղթողներից երկուսը կստանան Իսկանդերի ամենօրյա փայլեցմանը մասնակցելու հնարավորություն, իսկ գլխավոր հաղթողըՙ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներից անհերթ եւ բացառապես անվճար օգտվելու մեկ ժամ:Չմոռանանք. երկիրն էլ անվանափոխենք Սինգապուր, որ դառնանք Սինգապուր:Տարօրինակ, շատ տարօրինակ մտքեր են գալիս, երբ երկրում տարօրինակ բաներ են կատարվում:
 
Նախորդ գրառումը

ՌԻՉԱՐԴ ՀԱՐԹՈՒՆՅԱՆԸՙ ԱՄՆ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ

Հաջորդ գրառումը

ԱՆՆՈՐՄԱԼ ԲԱՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՆՈՐՄԱԼ ԲԱՆԵՐ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական