Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ուղեկցությամբ Վանաձոր քաղաքի ՌԱԿ պատասխանատուներից Նելլի Գյուլզատյանի, ընտանիքը, որին մենք այցելեցինք` Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1981 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Դավթյան Կարեն Պարգեւի ընտանիքն էր: Կարենի ընտանիքը ապրում էր ծնողների, կնոջՙ Մարինեի եւ երկու անչափահաս երեխաների հետՙ 3 տարեկան աղջկա եւ 1.7 ամսական տղայի հետ: Դավթյան Կարենի հայրըՙ Պարգեւը, Արցախյան ազատագրական պայքարի առաջին օրերից որպես կամավոր մեկնել է Արցախ: Մարտնչել եւ վերադարձել է ռազմաճակատից: Երբ Կարենը իր ընտանիքի անդամներին հայտնում է, որ ցանկանում է շարունակել իր զինվորական ծառայությունը որպես պայմանագրային ծառայող, մայրը եւ կինը դեմ են եղել, խնդրել են չգնալ, մնալ ընտանիքի հետ: Բայց նա մնացել է անդրդվելի: Կարեն Դավթյանը ջոկատի գնդացրորդն էր: Ուներ աներեր ձեռք, սուր աչք: Հերթական մարտական հերթապահության ժամանակ մարտական առաջադրանք կատարելիս, ձնահոսքի պատճառով ընկնում է ձորը ու մահանում թթվածնային անբավարարությունից: Կարեն Դավթյանի ծնողները անբուժելի հիվանդ են: Նրա մահից հետո կնոջն ու երկու երեխաներին տրամադրվել է երկսենյականոց բնակարան, որի վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Մենք գումարը հանձնեցինք այդ բնակարանում:

Հաջորդ ընտանիքը, որին մենք այցելեցինք, Վանաձորի Զինկոմիսարիատից զորակոչված 1996 թվականին ծնված շարքային Մինասյան Հայկ Սամվելի ընտանիքն էր: Նա ապրում էր խիստ անբարեկարգ երկու սենյականոց բնակարանում, ծնողների եւ 3 քույրերի հետ: Նա տան միակ արու զավակն էր: Մինասյան Հայկը դասակի ավագ ռադիոհեռախոսավարն է, կարեւոր հաղորդագրությունների մասին առաջինն էր իմանում եւ արագ կատարում բոլոր հրամանները: Հայրըՙ Սամվելը, պատմում էր, որ մահվան օրը խոսել է որդու հետ, նա հանգիստ էր, բայց քչախոս: Ընդհանրապես նա հասկանալով ընտանիքի սոցիալական ծանր վիճակըՙ շատ քիչ բան էր ուզում ծնողներիցՙ մեկ-մեկ մարտկոց, սափրվելու եւ այլ հիգիենիկ պարագաներ: Ուրախ ու կատակասեր էր, քույրերի հետ շատ կապված …Վանաձոր քաղաքում իր դպրոցում բացվել է Հայկի անունով դասարան: Մինասյան Հայկը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ եւ ՀՀ Արիության շքանշանով:

Մյուս ընտանիքը, որտեղ եղանք, Վանաձոր քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1997 թվականին ծնված շարքային Քալաշյան Սպարտակ Սարգսի ընտանիքն էր: Նրանց ընտանիքը ապրում էր երկու սենյականոց բնակարանումՙ ծնողների եւ կրտսեր քրոջ հետ: Նրանց մենք հանդիպեցինք բնակարանի վերանորոգման գործերով տարված: Հայրըՙ Սարգիսը, պատմում էր, որ ինքը նույնպես 25 տարի առաջ մասնակցել Արցախյան պատերազմին: Սպարտակի մորեղբայրը 1992 թվականին զոհվել է 19 տարեկան հասակում Մարտակերտում, ինչպես եւ Սպարտակը: Հայրը մեծ հպարտությամբ ասում էր, որ իր հերոս տղան դաստիարակվել է հայրենասիրական մթնոլորտում, դեռ մանկուց նա գիտեր ինչ է պատերազմը, ուր է գնացել հայրը, երբեք մորը չէր հարցնում, թե երբ կգա հայրը, գիտեր լուռ սպասել: Սպարտակ Քալաշյանը հորը ասում էր արի դիրքեր, մեզ սովորեցնելու շատ բան ունես: Հայրըՙ Սարգիսը, ասում էր – այս սերունդը ավելի ուժեղ է քան մենք: Ի դեպ Քալաշյանների ընտանիքը որշել է արու զավակ ունենալ Սպարտակ անունով:

Հաջորդ ընտանիքը ապրում էր Սպիտակ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կաթնաջուր գյուղում: Սպիտակ քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1996 թվականին ծնված շարքային Վարդերեսյան Արտյոմ Արսենի ընտանիքը ապրում էր գյուղապետարանի հարակից տարածքում: Արտյոմի պապըՙ Անդրանիկը, ֆիդայի է եղել, հայրըՙ Արսենը նույնպես Արցախյան պատերազմի մասնակից, քաջ ու պինդ տղա են մեծացրել: Դպրոցում լավ է սովորել, խելացի էր, մեքենաներից գլուխ էր հանում: Հայրը ասում էր, որ բոլորովին չէր վախենում բանակ գնալուց: Գյուղից շատ երիտասարդներ են մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց նա մնացել է: Արտյոմ Վարդերեսյանը ապրում էր ծնողների, պապի եւ 2 քույրերի հետ: Հայրենասիրական դասերն ստացել է հորից ու պապից: Ծնողները ցույց տվեցին մի քանի շնորհակալագրեր լավագույն զինծառայության համար: Հայրը պատմում էր, որ Արտյոմի մոտՙ դիրքերում է եղել նրա մահվանից մեկ օր առաջ: Արտյոմը մահացել է դիրքերում գիշերային հերթափոխում հակառակորդի դիպուկահարի գնդակից: Վարդերեսյանների մայրը երազ է տեսել, որտեղ Արտյոմը գալով տուն ասել է -Ես վերադարձա: Ընտանիքը որոշել է արու զավակ ունենալ: Վարդերեսյան Արտյոմը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ շքանշաններով:

Նախորդ գրառումը

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է….»

Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ… ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԻ՞Ժ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻՆ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ... ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԻ՞Ժ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻՆ»

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական