Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

«Մարտիկյան հիմնադրամի» առաքելությունը գործողության մեջ

Երեւանից Բերդ ձգվող ճանապարհի երկարությունն ու դրա առանձին հատվածների վտանգավորությունը կարծես փոխհատուցվում է բնության աննկարագրելի գեղեցկությամբ: Ու քեզ ակամա այն միտքն է պատում, թե այդ միջավայրում ապրողը որեւէ էական խնդիր չպիտի ունենաՙ կապված կեցության ու մարդու բնականոն գործունեության հետ:

Իրականում, սակայն, այդպես չէ: Երբ մի քանի տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) սահմանամերձ Բերդում եւ դրան մերձակա գյուղական համայնքներում սկսեց ուսումնասիրություններ անցկացնել բնակչության կարիքները ճշտելու նպատակով, ի հայտ եկավ տասնամյակներով կուտակված հին խնդիրների մի մեծ թնջուկ, որի լուծման համար նոր մոտեցումներ էին անհրաժեշտ: Եվ, իհարկե, դրանք կյանքի կոչելու համար համապատասխան միջոցներ, որոնք սիրահոժար տրամադրեց «Մարտիկյան հիմնադրամը»:

«Մարտիկյան հիմնադրամ»

Հիմնադրվել է 1955-ին ամերիկահայ բարերարներ Էդվարդ եւ Հելեն Մարտիկյանների կողմից: Սկզբից եւեթ այն նպատակ ուներ աջակցություն ցուցաբերել բարեգործական բնույթի մշակութային, կրթական ու կրոնական տարբեր ծրագրերի իրականացմանը:

Ծնողների բարի ավանդույթները շարունակող Էդվարդ Մարտիկյան կրտսերն իր կնոջՙ Ժանեթի հետ 2008-ին որոշեցին հիմնադրամի անունից 1մլն դոլարի նվիրատվություն անել ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնին:

Շատերն են հիշում Գյումրու տնակային վերջին կրթօջախիՙ թիվ 6 երաժշտական դպրոցի գործարկումը 2013թ., որը Յան Գիլանի հետ համատեղ դարձյալ իրականություն դարձրեց «Մարտիկյան հիմնադրամը»: Հենց այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո էր, որ ՀՕՖ-ի Տնօրենների խորհրդի անդամ Էդվարդ Մարտիկյանը որոշեց ստանձնել նաեւ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» անունը ստացած բազմամյա ծրագիրըՙ կոչված Բերդի սահմանամերձ տարածաշրջանի գյուղական բոլոր 16 համայնքների կրթական, առողջապահական, տնտեսական ու սոցիալական խնդիրների համալիր լուծմանը:

Հանրային առողջության բարելավում

Սա վերոհիշյալ բազմաբաղադրիչ ծրագրի առաջին, չասելու համարՙ առաջնային ուղղությունն է: Երբ տարիներ առաջ ՀՕՖ-ի հրավերով Հայաստան ժամանած Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Բնակչության սնուցման ինստիտուտի մասնագետները հետազոտեցին նշյալ տարածաշրջանի 0-6 տարեկան երեխաների առողջական վիճակը, հայտնաբերեցին սակավարյունության եւ թերսնուցման հետեւանք հանդիսացող այլ հիվանդությունների մտահոգիչ պատկեր: Հարկ էր մշակել եւ քայլ առ քայլ իրականացնել գործողությունների «ճանապարհային քարտեզ»: Անցել է 3 տարի ու մի քանի ամիս եւ արդեն նկատելի են առկա փոփոխությունները:

Հենց սկզբից խնդիր դրվեց նպաստել առողջ սերունդ մեծացնելու նախադրյալների ստեղծմանը: Դրա համար հարկ եղավ բարելավել մանկապարտեզներում մատուցվող սննդի բաղադրությունն ու որակը եւ արմատապես փոխել սննդակարգը: «ՀՕՖ-ի արածը հեղաշրջում էր երեխաների սնուցման հարցում,- մեր զրույցում նշեց Չինչինի հիմնանորոգված մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Առաքելյանը , – Նախկինում գյուղապետարանի տրամադրած գումարը հերիքում էր միայն վերմիշելին: Արդեն մի քանի տարի է, որ Հայ օգնության ֆոնդը ֆինանսավորում է որակյալ եւ թարմ սնունդըՙ բրինձ-վերմիշելը փոխարինելով մսով, կաթնամթերքով ու տեղական արտադրության պտուղ-բանջարեղենով»: Ավելի քան խոսուն են թվերը. մինչ տվյալ մանկապարտեզի նորոգումն ու կահավորումը այնտեղ կար 7 երեխա, մինչդեռ նրանց թիվն այսօր եռապատկվել էՙ հասնելով 24-ի:

Բերդում գտնվելուս օրերին ներկա եղա նաեւ Այգեձոր գյուղի մանկապարտեզի հիմնանորոգված շենքի բացման հանդիսությանը: Ինչպես գյուղապետ Սասուն Սաֆարյանն ասաց. «Դեռ խորհրդային տարիներից այդ շենքը նորոգության կարիք ուներ: Ու այժմ այնքան գեղեցիկ է կառուցվել, որ երեխաներն էլ չեն ուզում տուն գնալ»:

Ուշագրավ էր զրույցս Տավուշ (նախկինՙ Թովուզ) եւ հարակից 2 գյուղերի ընտանեկան բժիշկ Ասյա Մարդանյանի հետ: Ըստ նրա, վերջին հետազոտություններն արդեն դրական մեծ տեղաշարժ են արձանագրել նախադպրոցական երեխաների առողջության հարցում: «Այժմ սննդի հագեցվածությունն այլեւս ամբողջական է,- նշեց բժշկուհինՙ շարունակելով,- ՀՕՖ-ը նպաստում է նաեւ շրջանի բուժանձնակազմի վերապատրաստմանը, ծանոթացնում բժշկագիտության բնագավառում նորագույն տեխնոլոգիաներին, նաեւ մեզ մասնակից դարձնում միջազգային համաժողովներին»: Երեք տարում բժշկական անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով վերազինվել են գյուղական գրեթե բոլոր բուժկետերը, մի մասն էլՙ նորոգվել ամբողջությամբ:

Տեղեկացանք, որ ծրագրի շրջանակներում մեծ շեշտ է դրվում նաեւ չափահաս բնակչության, ի մասնավորիՙ երիտասարդ մայրերի իրազեկվածության բարձրացման վրա: Դրա համար շատ գյուղերում առանձնացվել ու կահավորվել են «Մայրական դասարաններ», տպագրվել տեղեկատվական գրքույկներ եւ այլն:

Ուսուցում եւ կրթության բարելավում

Այցս մի քանի գյուղական համայնքների դպրոցներ պարզեց, թե ի՜նչ ավերներ են գործել աղքատությունն ու դրա անմիջական հետեւանք հանդիսացող արտագաղթը: Այսպես. եթե Մովսես գյուղի դպրոցը նախկինում ունեցել է շուրջ 1200 աշակերտ, ապա ներկայումս այն ունի ընդամենը 115-ը: Սպառնալից է առաջին դասարան հաճախող երեխաների թվի նվազումը. Ն. Կարմիր աղբյուրումՙ 4 աշակերտ, Այգեպարումՙ 2 եւ այլն: Իսկ Չինչին գյուղի միջնակարգ դպրոցը, որը ժամանակին ունեցել է 300-400 աշակերտ, այս ուսումնական տարում կրթություն է ապահովում ընդամենը 40 երեխայի: Այստեղ առաջին դասարանն ունի 4 աշակերտ: Տնօրեն Արփիկ Ջուլհակյանի հետ շրջելով դպրոցումՙ տխրությամբ ականատես եղա առանձին դասարանների հարկադիր միավորման, որի հետեւանքով կազմակերպվել էր երկհամակազմ ուսուցում: Միաժամանակ ցնծություն ապրեցի, երբ տեսա ՀՕՖ-ի նորոգած մարզադահլիճը, համակարգչային ու արհեստների դասասենյակներն իրենց գույքով:

Այս կերպ ոչ միայն ստեղծվում է կրթության պատշաճ միջավայր, այլեւ ընդլայնվում է սովորողների աշխարհայացքը, նրանց տրվում հետագա կյանքի անհրաժեշտ հմտություններ: Վերջին տարիներին 2 տասնյակ արտադասարանական խմբակներ են կազմավորվել շրջանի դպրոցներումՙ դրանք հագեցնելով գույքով ու գործիքներով: Դպրոցականների ֆիզիկական ու ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակներում ստեղծվել է 2 հրաձգարան, նորոգվել 12 խաղահրապարակ եւ 5 սպորտդահլիճ: Էլ չենք խոսում դպրոցական սանհանգույցների եւ ճաշարանների նորոգության մասին: Վերջիններս կոչված են ապահովել տարրական դասարանների աշակերտության առողջարար սննդի շարունակականությունը:

«Մարտիկյան կրթավճար» ծրագրով վճարվում է մայրաքաղաքում եւ այլուր բարձրագույն կրթություն ստացող շուրջ 4 տասնյակ պարման-պարմանուհիների ուսման վարձը, շատերի էլ տրանսպորտային ծախսերն է փոխհատուցվում: Ու այս ամենի արդյունքում շրջանում կամաց-կամաց աշխուժանում է երիտասարդական կյանքը: Երիտասարդական հավաքները գլխավորապես մի նպատակ են հետապնդում. պատանիներին ու աղջիկներին մասնակից դարձնել համայնքային խնդիրների լուծմանը:

Համայնքի տնտեսական զարգացում

Դառն իրողությունն այն է, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո Բերդի տարածաշրջանում հատուկենտ ձեռնարկություններ են գործումՙ սակավաթիվ աշխատատեղերով: Ինչպես մեր ողջ երկրում, այստեղ եւս թիվ 1 խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է. տղամարդիկ հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, իսկ կանայքՙ տնային տնտեսուհիներ: Կիսալեռնային հողը, ըստ տեղացիների, այնքան էլ եկամտաբեր չէ: Սրան գումարվում է գյուղտեխնիկայի պակասը, չասելու համարՙ բացակայությունը, պարարտանյութերի բարձր գները եւ այլն: Այս ամենի հետեւանքով գյուղացին աստիճանաբար հեռանում է հողից:

Նման վտանգավոր զարգացման դեմն առնելու համար ՀՕՖ-ը հետեւողականորեն գործադրում է բարեգործական ծրագրի տնտեսական բաղադրիչը, որի գլխավոր նպատակը հողի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է, ինքնաբավ համայնքի ստեղծումը: Դրա համար կատարվում է գյուղտեխնիկայի համալրում, ենթակառուցվածքների վերականգնում եւ ընտանեկան ձեռներեցության խրախուսում: ՀՕՖ-ն, օրինակ, Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի եւ «Պոզիտիվ Պլանետ» կազմակերպության հետ համատեղ արդեն աջակցել է գյուղական բոլոր համայնքներին 23 տրակտոր ու հարակից սարքեր ձեռք բերելու եւ այգեգործական կոոպերատիվներ կազմավորելու հարցերում, իսկ 6 համայնքներում համաֆինանսավորել է խմելու ջրագծերի անցկացումը:

Տպավորիչ արդյունք է տալիս իսրայելական արտադրության ջերմոցների տրամադրումը անհատ ձեռներեցներին, որով արմատապես փոխվում է մարդու, տվյալ դեպքումՙ ընտանիքի կյանքը, իսկ գյուղում մնալը դառնում է գրավիչ: Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արեւ Ներսիսյանը մեկն է ծրագրի շահառուներից: Նրան տեսա սեփական ջերմոցում լոլիկի առատ բերք հավաքելիս: «Իմ տեսական գիտելիքներն ուզեցի գործնականի վերածել,- պատմեց նա,- Գերագույն հաճույք եմ ստանում աշխատանքից: Ինչ անում եմ ընտանիքիս ու 3 զավակներիս համար եմ անում, որպեսզի էկոլոգիապես մաքուր սնունդ ունենան»: Ուրախ էր իհարկե, որ իր զավակների բարեկեցիկ ապագան ապահովելու ճանապարհն է բռնել:

Ավելացնենք, որ նմանօրինակ արդեն 11 ջերմոց է տրամադրվել ձեռներեց տավուշցիներին:

Ընտանիքների կայունացում

Սա արդեն գործադրվող բարեգործական ծրագրի չորրորդ բաղադրիչն է, որ ենթադրում է Բերդի տարածաշրջանի անապահով բնակչության կենսամակարդակի բարձրացում: ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի 14 աշխատակիցները, գլխավորությամբ Լուսինե Գրիգորյանի , ամենօրյա կապի մեջ են 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող շուրջ 360 ընտանիքների հետ: Կատարելով նրանց առաջնային կարիքների վերհանում ու գնահատումՙ աջակցություն է ցուցաբերվում ամենատարբեր միջոցներով. սերմացուից, մեղվափեթակներից, հավերից ու այլ ընտանի կենդանիներից սկսած մինչեւ վարսահարդարման ու այլ գործիքների տրամադրում: «Աջակցություն փոքր բիզնեսին» կարգախոսով էլ մեծ ուշադրություն է դարձվում կանանց զբաղվածության հարցերին եւ ընդհանրապես նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ուշագրավն այն է նաեւ, որ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում չի շրջանցվում հասարակության եւ ոչ մի շերտ, տարիքային որեւէ խումբ: Բերդում գործող «Ցերեկային կենտրոն» է հաճախում 45 երեխա ողջ տարածաշրջանից, իսկ այդտեղ բացված բարեգործական ճաշարանը սպասարկում է 120 տարեցների:

Անշուշտ, այս հաջողությունները հնարավոր են դառնում շնորհիվ համայնքային, պետական ու ոչ կառավարական, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության:

…Հրաժեշտից առաջ տեղի ունեցած մեր հանդիպման ժամանակ Բերդի հոգեւոր հովիվ Տեր Արամ քհն. Միրզոյանը օրհնաբեր համարեց «Մարտիկյան հիմնադրամի» եւ Հայ օգնության ֆոնդի մուտքը իրենց տարածաշրջան: Ըստ նրա, բարեգործական այս ծրագրի իրականացման նախընթաց շրջանն արդեն տվել է իր շոշափելի օգուտը. զգալիորեն աճել է ծնելիությունը եւ նվազել արտագաղթողների թիվը: Սա այն դեպքում, երբ «Մարտիկյան հիմնադրամի» առաքելությունը տակավին գործողության մեջ է :

Նախորդ գրառումը

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՍՈՒՐՃ ԵՆ ԽՄՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՂԻԿ ՋԵՐԵՋՅԱՆԻ «ՄԵԾՆ ՄՈՒՐԱԴ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԵՂԻԿ ՋԵՐԵՋՅԱՆԻ «ՄԵԾՆ ՄՈՒՐԱԴ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական