Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏԻՆ ՄՏՔԵՐ ԿԱՄ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ «ՀԱԿԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ

26/08/2016
- 26 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Այցեարտ

Ալբերտ Իսոյան – 1981-1991-ին եղել է «Գրքերի աշխարհ», 2000-2001-ին «Գրական թերթի» գլխավոր խմբագիր: 1991-ին հիմնադրել է Հայագիտական ընկերությունը եւ «Հայագիտակ» հրատարակչությունը, որը գրքի միջազգային շուկայում հայտնի է իր քարեկազմ հուշանվերային հրատարակություններով եւ «Գիր» մատենաշարի կաշեկազմ մեծադիր հատորներով: 25 տարվա ընթացքում «Հայագիտակը» լույս է ընծայել հարյուրավոր գրքեր, որոնցից հայտնի են «Գանձարան հայ հին բանաստեղծության», «Ամենայն հայոց կաթողիկոսներ», Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, Բակունցի ընտրանիները, Ե. Չարենցի «Վերջին խոսքը», Հր. Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ», «Վահան Տերյան. Տերյանագիտություն, մատենագիտություն» ժողովածուները, Ղ. Ալիշանի եւ Ն. Ադոնցի հատորները: Առանձնահատուկ են վերջին տարիների նրա հեղինակած «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին» (հայերեն, ռուսերեն, թուրքերեն, անգլերեն, Երեւանում, Մոսկվայում) եւ «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի եւ հայերի մասին հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը»: Առաջիկայում «Հայագիտակը» լույս է ընծայելու «Հայը. նշանավոր հայերի խոսքը Մովսես Խորենացուց մինչեւ Դերենիկ Դեմիրճյան», «Նշանավոր թուրքերը հայերի մասին» եւ «Ժամանակագրություն հայոց պատմության»:

Ա. Իսոյանը շարունակում է հրապարակել «Հակառակություններ» իր մտածումների շարքը, որոնք տարբեր տարիների տպագրվել են նաեւ «Ազգ»-ում:

ՍՈՑԻԱԼԻԶՄ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ

– Սոցիալիզմը հասարակարգ է մարդկանց համար: Կապիտալիզմը հասարակարգ է Մարդու համար:

– Սոցիալիզմը տալիս է, կապիտալիզմը առնում է:

– Սոցիալիզմը արգելում է, կապիտալիզմը խրախուսում է:

– Սոցիալիզմը գաղափարները ծամում է, կապիտալիզմը միանգամից կուլ է տալիս:

– Սոցիալիզմը գիրք է, կապիտալիզմը բանկ է:

– Կապիտալիզմի օրոք ամենից շատ տուժում է լեզուն,- շրջանառվում է շուկայական ժարգոնը: Սոցիալիզմի օրոք ծաղկում է համալսարանական մաքուր գրական լեզուն:

– Սոցիալիզմը Դոն Քիշոտն է, կապիտալիզմը Զիմզիմովն է:

– Սոցիալիզմը Ալեքսանդր Մյասնիկյանն է, Աղասի Խանջյանն է, Գրիգոր Հարությունանն է, Յակով Զարոբյանն է, Անտոն Քոչինյանն է, Կարեն Դեմիրճյանն է, Վիկտոր Համբարձումյանն է, կապիտալիզմը Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, Գագիկ Ծառուկյանն է:

– Սոցիալիզմը ցամաք հացն է բոլորի սեղանին, կապիտալիզմը քչերի ճոխ սեղանն է:

– Սոցիալիզմը գեղեցիկ երազ է, կապիտալիզմըՙ դառը իրականություն:

– Սոցիալիզմը լցնում էր Հայաստանը, կապիտալիզմըՙ դատարկում:

Վա՜յ մեզ. հայության երազանքը սոցիալիստական կապիտալիզմն է:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

– Ժամանակը ծնվել է Հայաստանում, տարածությունըՙ Ռուսաստանում:

– Հայրենիքը ծնվել է Հայաստանում, պետությունըՙ Ռուսաստանում:

– Աղբյուրը ծնվել է Հայաստանում, ջուրըՙ Ռուսաստանում:

– Շոգը ծնվել է Հայաստանում, սառնամանիքըՙ Ռուսաստանում:

– Քարը ծնվել է Հայաստանում, հողըՙ Ռուսաստանում:

– Կռիվը ծնվել է Հայաստանում, պատերազմըՙ Ռուսաստանում:

– Եսը ծնվել է Հայաստանում, մենքըՙ Ռուսաստանում:

– Լեռը ծնվել է Հայաստանում, տափաստանըՙ Ռուսաստանում:

– Առասպելը ծնվել է Հայաստանում, վեպըՙ Ռուսաստանում:

– Հացը ծնվել է Հայաստանում, զենքըՙ Ռուսաստանում:

– Պատերազմները Հայաստանի համար վայրէջքներ են, Ռուսաստանի համարՙ վերելք:

– Ռուսաստանը Հայաստանի համեմատ ունի մի փոքր առավելությունՙ իգական սեռի դերանուն:

– Ռուսաստանի մեծադիր քարտեզը վերմակի պես կծածկի Հայաստանը:

– Ռուսական կոմունիզմի ծանր ուրվականը ճզմեց պատմական Հայաստանը:

– Զարմանալի բան. դարեր շարունակ Հայաստանը հոսում է դեպի հյուսիս, Ռուսասատանըՙ դեպի հարավ հա հարավ:

– Պատերազմի ժամանակ Ռուսաստանը վերելք է ապրում, խաղաղության ժամանակՙ ճգնաժամ:

Գալիք աշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը իր հույսը դնելու է միայն Հայաստանի վրա:

Հայաստանը դժվար կառավարելի երկիր է, որովհետեւ փոքր է, Ռուսաստանը դժվար կառավարելի երկիր է, որովհետեւ մեծ է… Ուրեմնՙ ես չեմ ասում հեշտ կառավարելի լինելու համար հարկավոր է Հայաստանը մեծացնել, Ռուսաստանըՙ փոքրացնել… կամ Ռուսաստանը կցել Հայաստանին բարձր ինքնավարությամբ:

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ժամանակին հայի տունը փոքր էր, ընտանիքըՙ մեծ. հիմա տունը մեծ է, ընտանիքըՙ փոքր:

ՆՈՐ ՏԵՍԱԿԵՏ

Պատմագրությունը, Ստրաբոնը, Հերոդոտոսը եւ մյուսները սխալվել են հայերիս ծագման հարցում. արմենները ոչ թե եկել են Թրակիայից, այլ գնացել են առեւտրի կամ արտագնա աշխատանքի եւ ետ են վերադարձել:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Երբ Վիլյամ Սարոյանը գալիս էր Հայաստանՙ Հայաստանը լցվում էր բովանդակությամբ եւ ընդարձակվում,- բերքը առատ էր լինում, Սեւանի ջրերը աշխուժորեն վեր էին բարձրանում, հանցագործությունները նվազում էին, մարդիկ բարիանում էին, ծնունդը շատանում էր:

Նա ամբողջ կյանքը ապրեց Ամերիկայում եւ նրա հայկական շնչից երկիրը ծաղկեց, բարգավաճեց, հարստացավ, աշխարհում դարձավ առաջինը…

Տարօրինակ է, որ Հայաստանը չի պահանջում, իսկ ԱՄՆ-ը մինչեւ օրս հայությանը հարկեր չի վճարում սարոյանական բարգավաճ շնչի համար, ինչպես Ռուսաստանըՙ Արամ Խաչատրյանի երաժշտության համար:

ՀՈԳՈՒ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Երբ մարդիկ խոսում են հոգու անմահության մասին, երեւի նկատի ունեն միայն մարդու հոգին. նրանք մոռանում են, որ կենդանիները նույնպես հոգի ունեն, թեեւ մարդկանց պես հոգին որպես մարմնի առանձին մաս չունեն: Միգուցե կենդանիները հոգու անմահության մասին մտածելիս մարդկանց նման նկատի ունեն միայն իրենց հոգին:

ՍԱՏԱՆԱՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Սատանայի կինը Սատանայի գրկում սատանայերեն էր խոսում, իսկ սատանան մտքի մեջ մտածում էր.

Ի՜նչ մարդ է…

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԵՎ ԱՐԵՎԵԼՔԸ

Արեւմուտքը մարդակեր սատանա է. Արեւելքը սատանայակերպ մարդ է:

ՄԱՐԴԸ ԵՎ ՄԱՐԴԻԿ

Բոլոր ժամանակներում Մարդը բարձր է դասվել մարդկանցից. Մարդն է իշխել մարդկանց վրա: Նոր ժամանակներում, հատկապես Արեւմուտքում, փորձում են պետության ղեկը Մարդուց խլել եւ հանձնել մարդկանց: Որքան էլ տարօրինակ էՙ որոշ երկրներում այդ բանը ժամանակ առ ժամանակ հաջողվում է:

Ռուսաստանում, երբ ղեկավարումը Մարդուց անցավ մարդկանց ձեռքըՙ երկիրը փլուզվեց:

ՆԱՐԵԿԱՑՈՒ ՊԱՀԱՆՋԸ

Գրիգոր Նարեկացին խորապես ըմբռնել է, որ մարդ արարածը մեղքերի շտեմարան է, մեղքերի կուտակարան: Մեղքերը քավվում են միայն Բարձրյալին խոստովանելով, իսկ նրա ճանապարհին կանգնած է մարդ-հոգեւորականը, իսկ նա սովորական մեղավոր մարդն է, ում առաջ մյուս մարդը չի ցանկանում մեղքերը խոստովանել:

Մի՛ փակեք դեպի Բարձրյալը տանող ճանապարհը,- ահա Գրիգոր Նարեկացու ցավն ու պահանջը:

Նախորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ ԱԶԱՏՎԵՑ ՄԱՖԻԱՅԻՑ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Լրահոս

Իրանը չի կարողանա վճարներ կամ մաքսատուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ռուբիո

23/06/2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված որևէ վերջնական համաձայնագրի համաձայն՝ Իրանը չի կարողանա վճարներ կամ...

Արտաքին միջամտություն է իրականացվել՝ ազդելու Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

23/06/2026

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը՝ ընդգծելով,...

Հուլիսի 4-5-ը Թեհրանի «Մոսալլա» համալիրում տեղի կունենա Խամենեիի հրաժեշտի արարողությունը

23/06/2026

Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության կապակցությամբ Թեհրանում 3 օր ոչ աշխատանքային կլինի։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այս...

Բեյրութի պահանջն անփոփոխ է՝ Իսրայելը պետք է դուրս գա Լիբանանի հարավից. Լիբանանի նախագահ

23/06/2026

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, Վաշինգտոնում իսրայելցի և լիբանանցի պաշտոնյաների միջև ուղիղ բանակցությունների ֆոնին, հայտարարել է, որ իր երկրի գլխավոր նպատակը...

Կիևը միայն փորձում է ստեղծել բանակցային ամուր դիրքի տպավորություն. մարտադաշտում իրականությունը բոլորովին այլ է. Պուտին

23/06/2026

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ հիմնվելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրերի վրա. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից 10 վագոն ցորեն կգա Հայաստան

23/06/2026

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ գնացքը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական