Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ ՊԻՏԻ ԳԱՄ – ԳԱԼՈՒ ԵՄ

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԷԼ ՔԷՇԻՇԵԱՆ, Հալէպ

Գալ շաբաթ մէկ ամսով Հայաստան պիտի գամ:

Մեզ ինչի՞ ես ասում, ուզում ես արի, չես ուզում մի՛ գա,-պիտի ըսեն շատեր:

Ճիշդ է, որո՞ւ ինչ թէ Հայաստան կ՛երթամ, կամ չեմ երթար: Անշուշտ ընտանիքս անհամբեր կը սպասէ ինծի: Սակայն ասիկա պատճառ մը չէ Հայաստան երթալու, ո՛ւր ալ գտնուէին կինս եւ զաւակներս պիտի երթայի զիրենք տեսնելու: Պիտի հանդիպիմ մտերիմներու, բարեկամներու, որովհետեւ իրենք Հայաստան կը գտնուին, բայց Հայաստան գալու պատճառը իրենք չեն:

Գալ շաբաթ Հայաստան պիտի երթամ, որովհետեւ Հայաստանը իմ երկիրս է: Որովհետեւ հայ եմ եւ բոլոր հայերը Հայաստանի զաւակներն են եւ Մայր Հայաստանը կը սպասէ բոլորս: Պա՞րզ է:

Ինծի համար պարզ է:

Հայաստան պիտի երթամ նաեւ յիշելու.. 1988-1991 ժամանակաշրջանը: Սխալեցայ.-չեմ մոռցած որ յիշեմ այդ օրերը. Հայաստան պիտի գամ վերապրելու այդ օրերը:

Նախ պիտի երթամ օփերաՙ Ազատութեան հրապարակ: Ամէնէն շատ հոն պիտի երթամ, այնտեղէն պիտի քալեմ դէպի Հանրապետութեան հրապարակ-Կինո Ռոսիա, Երրորդ մասէն պիտի հասնիմ մինչեւ Երեւանեան լիճ: Կը յիշէ՞ք, Ղարաբաղեան շարժումը այս երթուղիով սկիզբ առաւ, երբ երեւանցիներ զարմացած, նոյնիսկ վախւորած հայեացքով կը դիտէին այդ քանի մը հարիւր խենթերը: Ի՜նչ համարձակութիւն, սովետի օրով ցո՞յցի ելլել:

Պիտի վերապրիմ յաջորդ օրերը երբ դէպքերը շատ արագ զարգացան: ԼՂԻՄ-ի իշխանութիւններու որոշումըՙ Ազրպէյճանի կազմէն ելլելու եւ դիմումը Հայաստանին միանալու.. հոնՙ «Միացում»ի, հոսՙ «Ղարաբաղ Կոմիտէ»ի ծնունդը եւ «Սումգայիթ»ը… բազմահազարանոց եւ ապա միլիոնանոց խաղաղ ցոյցերը…

Այդ ցոյցերը… այդ ցոյցերուն մասնակցող միլիոնները, կանաչ խոտ մը իսկ չտրորող միլիոնները, ազնուացած հայ ժողովուրդը, նստացոյցերը, նստացոյցի անծանօթ մասնակիցներուն թէյով եւ հաց պանիրով հիւրասիրող երեւանցիները, հապա այն երեւանցինե՞րը, որոնք գիշերային շատ ուշ ժամերուն կը լքէին իրենց անկողինները, ձմրան ցուրտին գիշերանոցով դուրս կ՛ելլէին սեփական ինքնաշարժերով ցուցարարները ձրիաբար օփերայէն տուն հասցնելու համար: Կը յիշէ՞ք: Չէք կրնար չյիշել, եթէ նոյնիսկ 4-5 տարեկան մանուկներ էիք այդ ատեն, որովհետեւ դուք ալ ձեր հայրերուն եւ մայրերուն հետ կը մասնակցէիք ցոյցերու, պճլիկ մատիկներով յաղթութեան նշան կը կազմէիք եւ կը գոչէիք.- Ղարաբա՛ղ, Ղարաբա՜ղ:

Կը յիշէ՞ք բանտերէն գողերուն կատարած յայտարարութիւնը.-Հայաստանի մէջ արգիլուած է գողութիւն ընել: Իրապէս այդ ընթացքին գողութիւնը դադրեցաւ: Ընդհակառակըՙ մարդիկ միայն օգնութեան ձեռք կ՛երկարէին իրարու: Կը յիշէ՞ք հայ գիւղացիները, որոնք «կրուզաւիկներով»ՙ բեռնատար խոշոր ինքնաշարժերով սննդամթերք կը բերէին եւ կը բաժնէին Ազատութեան հրապարակի ցուցարարներուն: Ինչպէ՞ս չէք յիշեր: Լաւ կը յիշէք այդ երանելի օրերը:

Գալ շաբաթ պիտի գամ Հայաստան, կարօտցած եմ Հայաստանը, հայաստանցիները:

Հայաստանը ինծի համար 1988-ի Հայաստանն է, հայաստանցիները այդ թուականի հայաստանցիներն են, ինքնաշէն զէնքերով Ղարաբաղ գացող տղաքն են, Օփերան պաշարող ռուս զինուորներուն ծաղիկ տուող հայ աղջիկները, օդակայանի ճամբան զոհուող Խաչիկը, մինչեւ այսօր իրեն արժանի պատիւ չտրուած լուսանկարիչ զոհուած Աւոն, Երեբունիի առաջին զոհերը, Եռաբլուրի վայրի մոլախոտերը արմատախիլ ընող եւ հոն ուխտատեղիի վերածող ուսանողները… Հայաստանը ինծի համար Անկախութեան դիմող երկիրն է, Հայաստանի ժողովուրդը անկախութիւն երազող, անկախութեան ձգտող, պայքարող, յանուն անոր ամէն զոհողութիւն յանձն առնող ազգն է, ազգ, որուն սփիւռքեան պաշտօնական մասը թերահաւատ գտնուեցաւ, չհաւատաց մեր յեղափոխութեան յաղթանակինՙ վախցաւ սովետական նախադէպ ունեցող հաշուեյարդարէն, սակայն սփիւռքէն խենդեր եկան Հայաստան, հասան Ղարաբաղ, զոհուեցան ալ:

Գալ շաբաթ մէկ ամիս պիտի հեռանամ Հալէպէն եւ պիտի գամ Հայաստան, վերապրելու այն ծանր, բայց յոյսով լի երազային օրերը, երբ, կը յիշէ՞ք, ինչպիսի բարկութեամբ կը դիմաւորէինք մեր դէմքը աղաւաղող մոսկովեան լրատուական միջոցները, երբ ամէն մէկուն խօսքը մոնթաժուած կը սփռուէր, երբ ամբողջ ժողովուրդը «քանի մը էքստրեմիստ» հայեր կորակուէր, եւ… եւ ժողովուրդը չէր վհատեր, կը հաւատար իր ուժին, եւ նոյնիսկ մեծ երկրաշարժըՙ պարետային ժամերով եւ ձերբակալութիւններով համեմուած երկրաշարժը չկրցաւ սասանել հայաստանցի հայուն հաւատքը:

Պիտի գամ Հայաստան, պիտի քալեմ փողոցներով եւ այսօրուան թերահաւատ երիտասարդներուն պիտի պատմեմ այս ամէնուն մասին, պիտի չբնութագրեմ այսօրուան կռուըտող հայ այրերը, պիտի չխօսիմ այսօրուան կեղեքումներուն եւ կողոպուտներուն մասին, այսօրուան անտարբերութեան մասին: Այս ամէնուն մասին պիտի չխօսիմ, որովհետեւ իմ գիտցածս միայն հեռուէն լսածս է, հաւանաբար մեր երիտասարդները շատ բան գիտեն այդ բոլորին մասին, ուստի եւ կը վախնամ, որ յուսահատ գտնեմ զանոնք: Զիս ամէնէն շատ վախցնողը, սարսափեցնողը այդ յուսահատութիւնը պիտի ըլլայՙ անկախ հայրենիքի ապագային հանդէպ անտարբերութիւն սերմանող մեր երիտասարդներու բռնութեամբ ակօսուած հոգիներուն մէջ աճող-աճեցուող մոլախոտ յուսահատութիւնը, նոյն սովետական տարիներու յուսահատութիւնը, զոր կոմսոմոլացած հայ ուսանողները իրենց հոգիներէն եւ միտքերէն դուրս շպրտեցին: Կը յիշէ՞ք Ազատատութեան հրպարակի գիշերները իրենց երգերով լուսցնող մեր ուսանողները:

Եկող շաբաթ գալու եմ Հայաստան, գիշերները նստելու եմ Օփերայի աստիճաններին, երգելու եմ այդ օրերի եւ ա՛յս օրերի տղերքի հետ:

12 Յուլիս 2016

Խմբ. կողմից.- Մենք բարի գալուստ ենք մաղթում հալեպահայ մեր բա-եկամին, նաեւ շնորհակալություն իր հուզախառն-անցելահուշ գրության համար, որը, համենայնդեպս, ե՛ւ սթափեցնող է, ե՛ւ խորիմաստ` երիտասարդ սերնդին ուղղված պատգամով: Տեղեկացնենք, որ Մանվել Քեշիշյանը թատերական գործիչ է, բեմադրիչ: Ավելի քան քառորդ դար մեծաթիվ պիեսներ է բեմադրել հալեպահայ տարբեր թատերախմբերի հետ, այդ թվումՙ նաեւ իր գրած թատերգություններից:

Նախորդ գրառումը

ՖԻՆՆ ՎԱՆԱԿԱՆԸ ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՅԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՅԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական