Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԿԱՐՄԻՐ ՀԵՆՈՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հենրիխ Մխիթարյանը «կարմիր է»: Դորտմունդի «Բորուսիա»-իՙ նախկին, Հայաստանի հավաքականի գործող ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբ, որի համար անգլիական ակումբը գերմանական թիմին հարստացրել էՙ 40մլն եվրոյով: Չնայած Մխիթարյանի պարագայում դժվար է ասել, թե հարստացողը գերմանացինե՞րն են, թե՞ անգլիացիները:

«Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրենց է միացել Բունդեսլիգայի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստը, ով հրաշալի կարդում է խաղը, իսկ Մխիթարյանը բրիտանացի լրագրողներին սովորեցրել է, թե ինչպես է պետք ճիշտ արտասանել իր ազգանունը:

Միեւնույն ժամանակ անգլիական թիմի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, ով խաղում է հենց Մխիթարյանի դիրքում, հայտարարել է, որ չի պատրաստվում իր տեղը մեկնարկային կազմում զիջել Մխիթարյանին:

Խուանը, սակայն, չի պարզաբանել, թե ինչպե՞ս է նա դա պատկերացնում: