Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԻՆԵԼ «ԹԻԹԻԶ» ԵՎ «ԳՈՐԾ ՏՎՈՂ»

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

2002 թվականի հուլիսի 1-ին Հոլանդիայի Հաագա քաղաքում իր գործունեությունն է սկսել մի բան, ինչի մասին մենք չգիտենք: Չենք էլ ուզում իմանալ, մեզ պետք չէ, մենք հո գործ տվող չե՞նք, որ նման թիթիզ բաները մեզ պետք լինեն: Խոսքը Հաագայի միջազգային քրեական դատարանի մասին է, որն իրականում հիմնադրվել է 1998-ի հուլիսի 17-ինՙ Հռոմի ստատուսի հիման վրա, բայց, ինչպես նշեցի, իր գործունեությունը սկսել է 2002-ի հուլիսի 1-ից: Դատարանը, որն ի դեպ քրեական արդարադատության միջազգային առաջին մարմինն է, քննում է մարդկության դեմ կատարած հանցագործությունների, ցեղասպանությունների եւ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց կամ ուժերի գործերը:

Ունե՞նք հիմք, ավելինՙ հիմքեր, որպեսզի դիմենք այս դատարան: Ունենք: Դիմո՞ւմ ենքՙ ոչ, չենք դիմում: Ինչո՞ւ չենք դիմում, չէ՞ որ հիմքեր ունենք, որովհետեւ մենք ի տարբերություն այս դատարան դիմողների թիթիզ չենք եւ գործ տվող չենք:

Կոնկրետ Թուրքիային, նկատի ունեմ այսօրվա Թուրքիային դատի տալը գուցե եւ իրավական առումով խնդրահարույց է, քանի որ մենք որքան էլ գիտենք, որ Ցեղասպանության զոհերի ժառանգներն ենք, իսկ այսօրվա թուրքերն էլ օսմանների եւ երիտթուրքերի ժառանգներն են, բայց դատարանում, այն էլՙ միջազգային, մենք պետք է ապացուցենք, որ հանդիսանում ենք ցեղասպանության ենթարկվածների իրավահաջորդը, որ այդպիսին է հանդիսանում նաեւ Հայաստանի Հանրապետությունը, բացի այդ մենք պետք է ապացուցենք, որ այսօրվա թուրքերը երեկվա թուրքերի իրավահաջորդն են: Սա դժվար գործ է, մանավանդ երբ չես աշխատում այս ուղղությամբ:

Բայց Ադրբեջանին դատի տալ հո կարո՞ղ ենք: Փաստերՙ որքան ուզեք: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի դատախազությունը, չգիտեմ ո՞ւմ համար, անցնող շաբաթ հայտարարեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված երեք մեր զինվորներՙ 19-ամյա Քյարամ Սլոյանը, վարորդ Հրանտ Ղարիբյանը եւ 31-ամյա մայոր Հայկ Թորոյանը գլխատվել են, ընդ որում Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են նախքան նրան սպանելը, կենդանի վիճակում: Ավելին, դատախազությունն արձանագրել է մեր զոհված զինվորների դիակների խոշտանգման այլ դեպքեր: Հարգելով նրանց անմահ հիշատակը եւ նրանց ծնողներին ուժ ու տոկություն մաղթելով, եւս մեկ անգամ չեմ տա նրանց անունները, պարզապես ասեմ, որ նրանց ականջները ադրբեջանցիները կտրել են: Սա ի՞նչ է: Ավելի ճիշտՙ սա ռազմական հանցագործություն չէ՞: Եթե չեն, ապա էլ ո՞րն է ռազմական հանցագործությունը, իսկ եթե են, ապա մենք ինչո՞ւ այսօր Հաագայում չենք ու դատարանից դուրս չենք գալիս այնքան ժամանակ, քանի դեռ գլխատող եւ ականջ կտրող թշնամին չի հայտնվել այնտեղ, որտեղ հայտնվում են միջազգային տականքները:

Այո, այս փաստերի առնչությամբ ԼՂՀ ՄԻՊ-ը եւ զոհվածների ընտանիքների անդամները դիմել են միջազգային դատարան, բայց այդ դատարանը կոչվում էՙ ՄԻԵԴ, ժողովուրդ, ՄԻԵ՛Դ, այսինքնՙ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս դատարանը, ով չգիտի ասեմ, որ քննում է մարդու իրավունքների խախտումները… մեր տղերքի գլուխներն ու ականջներն են կտրել, մարդիկ, նրանց աչքերն են հանել, մատներն են կտրել, մարդիկ, ու մարդու իրավունքնե՞ր, ի՞նչ մարդու, սպանված-խոշտանգվա՞ծ…

Բայց մենք թիթիզ բաներ չենք սիրում, գործ տվող չենք: Ի՞նչ գործ ունենքՙ Ադրբեջանին դատի տալ, այն էլՙ միջազգային քրեական դատարանում: Դրա համար պետք է Հաագա գնալ, միջազգային բարձրակարգ փաստաբաններ վարձել, նրանց աշխատավարձ տալ, բյուջեից, որն ուրիշՙ սրբասուրբ նպատակների համար է, հիմա էլ ամառ է, բոլորը հանգստանալ են ուզում, ի՞նչ դատ, այ ախպեր, համ էլՙ էդ Հոլանդիայում ծով կա՞ գոնե:

Հոլանդիայում ծով կա, ավելինՙ Հաագան հենց այդ ծովի ափին է: Ճիշտ է, այն կոչվում է Հյուսիսային ծով ու որպես կանոն դրա ափին չեն պառկումՙ արեւի տակՙ թոթափելով ողջ տարվա աշխատանքային հոգնածությունը կամ չաշխատելուց առաջացած հոգնածության կեղտը, բայց դա էլ երեւի հատուկ նպատակներով է այդպես ստացվել: Բանն այն է, որ Հաագա գնացողը ծով չի գնում, գնում է դատարան, գնում է գործով, գնում է փաստերով զինված, գնում է հաղթելու, գնում է, որովհետեւ թիթիզ է եւ գործ տվող:

Կներեք մեզ, զինվորների մայրեր… Եթե կարող եք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2 ՄԼՆ 157 ՀԱԶԱՐ 270 ՀԱՅԻ ՆԱՄԱԿԸՙ 8 ՄԼՆ 140 ՀԱԶԱՐ 500 ՀԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ԿԱՐՄԻՐ ՀԵՆՈՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԳԼԽԻՆ ԽՓԵԼ Է ՆԺԴԵՀԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական