Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ԷԼ ՍԱԼՎԱԴՈՐ, ԷԼ ԳՎԱՏԵՄԱԼԱ… ԷԼ Ո՞Վ ՄՆԱՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքի շրջանակներում անցած օրերին երկու ընկերական հանդիպում անցկացրեց: Մեր հավաքականը իր պատմության մեջ ռեկորդայինՙ 7-1 խոշոր հաշվով հաղթեց Գվատեմալայի թիմին, ապաՙ 4-0 հաշվովՙ Էլ Սալվադորի հավաքականին:

Առաջարկում ենք ՀՖՖ-ին դուրս գալ ՈւԵՖԱ-ից (Համաեվրոպական ֆուտբոլային միություն) եւ մտնել ԿՈՆԿԱԿԱՖ (Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի երկիրների ֆուտբոլային միություն): Եվրոպայի առաջնություններին էլի չենք մասնակցի, բայց աշխարհի առաջնություններին արդեն կմասնակցենք, մանավանդ որ տնային մարզադաշտ էլ կունենանք, Լոս Անջելեսում: