Հունիսի 2-ին Բունդեսթագը, չհաշված մեկ դեմ ու մեկ ձեռնպահ ձայները, միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայց դաՙ երեկ:
95 տարի առաջ, ճիշտՙ հունիսի 2-ին, Բեռլինի դատարանն անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին, ով մարդ էր սպանել, բայց մարդասպան չէր:
Աշխարհում ոչինչ պատահական չի լինում: