Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԱՅՆ, ԻՆՉԸ ՎԱՂՈՒՑ ԳԻՏԵՐ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիան փրկեց Թուրքիայի սպառնալիքների դիմաց իր արժանապատվությունը

Հունիսի 2-ին ժամը 12 անց 33-ին սկսված բաց քվեարկությամբ Բունդեսթագը 1 դեմ, 1 ձեռնպահ, ինչպես Բունդեսթագի նախագահը որակեցՙ «նշանակալից մեծամասնությամբ» կողմ քվեարկեց Հայոց եւ Թուրքիայում քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանությանՙ կոալիցիայի եւ Կանաչների ընդհանրական բանաձեւին: Քննարկումը սկսվեց 11 անց 23-ին, ելույթ ունեցան 9 բանախոսներՙ բանաձեւը սատարելու նույն բովանդակությամբՙ վճռորոշ հաստատակամությամբ, որ դրանով նախՙ պատմական ճշմարտությունն են հաստատում, առանց այսօրվա Թուրքիային մեղադրյալի աթոռին գամելու ենթադրյալ ցանկության, ապաՙ սեփական փորձառությունից ելնելով ասում ենՙ առերեսվի՛ր, «անցյալի համար պատասխանատու չես, բայց ապագայի համար ես պատասխանատու»: Հուշում են, որ դա է երկու ժողովուրդներիՙ հայերի եւ թուրքերի հաշտության ճանապարհը: Հայերի, հույների, ասորիների զոհերի ժառանգներիՙ որդիների ու թոռների զգալի ներկայությունը Բունդեսթագի այցելուների համար նախատեսված 3 օթյակներում հաստատում էրՙ 101 տարի անց էլ արդարության սպասելիք ունեն, պատմված հիշողության կրող են ու սկսել են մի պայքար, որ չի վերջանում: Գերմանիայում այն նոր է սկսվում:

Երեկվա նիստի համարյա միաձայն քվեարկությունը կանխատեսելի չէր դեռեւս մեկ տարի առաջ, նույնիսկ վերջին շաբաթներին, բայց այն ուղեգծվել էր 2015- ի ապրիլի 23- ին Բեռլինի Մայր տաճարում, այնուհետ հաջորդ օրը Բունդեսթագում: Կոտրվեց տաբուն նաեւ Գերմանիայում: Գերմանիայի Դաշնային նախագահը, այնուհետ Բունդեսթագի նախագահը հստակ խոսեցին, գծեցին այսօրվա բառապաշարովՙ ճանապարհի քարտեզը: Բունդեսթագը երեկ վճռորոշ քայլն արեց: Հայտարարությո՞ւն է սա, թե՞ օրենսդիր մարմնի երկու ընթերցում անցած ուժ ունեցող բանաձեւ, կքննեն առաջիկայում մասնագետները, բայց սա մի փաստաթուղթ է, որին անհավատալի երկար էին սպասում Հայաստանում, Սփյուռքում, նաեւՙ Գերմանիայում, Թուրքիայում, ինչու չէՙ նաեւ Իսրայելում:

Գրիգորի Գիզին քննադատեց իհարկե կանցլեր Մերկելի, արտգործնախարար Շթայնմայերի, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի բացակայությունը, բայց այն, ինչ կատարվեց երեկ Բունդեսթագի բաց քվեարկությունից հետո, նվազեցնում էր նրանցՙ հանրության հանդեպ ոչ ուղղագիծ վերաբերմունքը:

Քվեարկությունից հետո նիստերի դահլիճում ծափահություններ լսվեցին, թուրքերի ձայնը չէր լսվում, կողքիս նստած լրագրողական նստարանին նրանց դեմքերն առանձնացրել էի, բայց շատ լուռ էին, նաեւ դեմքի արտահայտությունն էր հանգիստ: Պատրաստ էին լսել …երեւի: Ես արտասվախառն աչքերով շատերին տեսա, բայց Խարբերդում ծնված 80-ամյա Պայծառ Հովհաննիսյանը , որի Թումաս ազգանունն էլ ցեղասպանության կնիքն է, բարձրաձայն լաց էր լինում: «Գո՞հ եք», հարցրեցի: «Դուք չեք գիտեր թուրքերը մեզի ինչ ըրին, ա՛յս օրվան կսպասեի»:

Հայր Սերովբե Իսախանյանը մեր նույն հարցին այսպես պատասխանեցՙ սպասված նվազագույնի առավելագույնն է: ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բունդեսթագի մատուռում հավաքված հայերին այսպես դիմեցՙ այսօր մեզ համար կարեւոր, պատմական օր է:Պատգամավորների պատգամը հաշտեցումն էր: Դրա ամենակարճ ճանապարհը ճանաչումն է: Այն, ինչ եղավ այսօր Գերմանիայի խորհրդարանում, պիտի Թուրքիայում էլ լինի:

Հունիսի 2-ի պատմական օրվա մանրամասներըՙ «Ազգ»ի հաջորդ համարում: Քվեարկությանը նախորդող օրերի գերմանական մամուլի հրապարակումներին եւ քաղաքագետների հայտարարություններին կարելի է ծանոթանալ «Ազգ»ի կայքէջում, Ա. Հովսեփյանի ստորագրությամբ:

Բեռլին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹԱՅՖԱԲԱԶՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

95 ՏԱՐԻ ԱՌԱՋ, ՆՈՒՅՆ ՕՐԸ, ԴԱՐՁՅԱԼ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

95 ՏԱՐԻ ԱՌԱՋ, ՆՈՒՅՆ ՕՐԸ, ԴԱՐՁՅԱԼ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական