Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ԳՈՒՅԺ

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇՅԱՆ

Երեկ երեկոյան Մոնթրեալից (Կանադա) ստացանք ցավալի գույժՙ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս, Ռամկավար Ազատական կուսակցության երբեմնի ղեկավարներից, ծագումով Լիբանանից, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում իր ավանդը ներդրած մտավորական Հայկ Նագգաշյանը:

Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 7-ին, Մոնթրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մահազդում ծաղկեպսակի փոխարեն նվիրատվությունները խնդրվում է անել Հայոց առաջնորդարանի «Արցախի օգնության ֆոնդին»:

Հետագայում նրա կյանքին ու գործունեությանը անդրադառնալու խոստմամբ այժմ մեր ցավակցությունները հայտնենք տիկնոջըՙ Սոսի Նագգաշյանին, զավակներինՙ Վահան, Սեւան եւ Շահե Նագգաշյաններին, թոռներին եւ մյուս հարազատներին: