Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԲԱՆԱՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դատական ակտերի հարկադիր կատարման արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը անցնող շաբաթ հրաժարական տվեց։ Այսինքն նրան աշխատանքից չեն ազատել, նա ինքն է իր ցանկությամբ դադարեցրել… աշխատելը չէ, Միհրան Պողոսյանը այլ աշխատանքներ էլ ունի, ԴԱՀԿ-ի պետի պաշտոնավարումը։ Իհարկե, չի բացառվում, որ պարոն Պողոսյանը, եթե իր ցանկությանը մնար, երբեք հրաժարական չէր տա, եւ նրա պաշտոնաթողությունն ուղղակի այսպես է սարքվել. իբր հենց ինքն է հեռանում, գլուխը բարձր, հայացքը հպարտ։ Բայց դա այս պարագայում խնդիր չէ եւ, եթե խնդիր էլ է, ապա շատ երկրորդական։ Խնդիրն, իմ կարծիքով, Միհրան Պողոսյանի հրաժարականի տեքստում արտահայտված նրա այս որոշման դրդապատճառներն են։ Մարդը, փաստորեն, էլ չի ցանկանում պաշտոնավարել ԴԱՀԿ-ի պետի պաշտոնում, քանի որ վերջերս հրապարակված Պանայամի թղթապանակի մեջ կա նաեւ իր անունը, բայց դա հեչ, կա իր անունը եւ Իլհամ Ալիեւի անունը։ Հիշեցնեմ, որ Պանամայի թղթապանակում բոլոր այն մարդկանց անուններ են, եւ բոլորն էլ հայտնի անուններ են, ովքեր պանամական օֆշորում ներգրավված են։ Հիմա, ուրեմն, Միհրան Պողոսյանը ոչինչ չի ասում կոնկրետ իր ներգրավածության մասին եւ հրաժարական է տալիս ոչ թե որովհետեւ իր անունն այդ թղթապանակում է, այլ քանի որ այնտեղ ե՛ւ իր անունն է, ե՛ւ Իլհամ Ալիեւինը։

Պատմությունը մոտավորապես հետեւյալն է։ Դուք տանել չեք կարողանում ձեր հարեւան Վալոդին, որը պարբերաբար եւ հրապարակավ վիրավորում է ձեզ, ձեր ընտանիքի անդամներին, երբեմն էլ ֆիզիկապես եք վիճում հետը։ Բայց ե՛ւ Վալոդը, ե՛ւ դուք ունեք սպիտակ Mersedes, նույն դասի։ Վալոդի հետ հերթական վեճից հետո դուք հայտարարում եք, որ հրաժարվում եք ձեր մեքենայից, քանի որ դրանից Վալոդն էլ ունի եւ ձեզ պատիվ չի բերում ունենալ Վալոդի մեքենայից։ Սա լուրջ չէ՞, մանկամտությո՞ւն է. ես էլ եմ կարծում, որ այդպես է։

Բայց թողնենք Վալոդին։ Պարոն Միհրան Պողոսյանը, ով, ի դեպ, նաեւ գեներալ է, ամենեւին չի խոսել իր աշխատանքային թերացումների մասին, գործած սխալների մասին, եւ տպավորություն է առաջանում, որ երեխայի գիշերանոթ վաճառելը ամոթ չէ, բայց այ Ալիեւի անվան կողքին, երբ գրում են քո անունը… Այսինքն, ըստ Միհրան Պողոսյանի, ինքն սկզբունքորեն ճիշտ է աշխատել, այդ Ալիեւն է, որ փողերը բերեց այնտեղ, որտեղ իր փողերն էին։ Ու այստեղ է հենց այս պատմության խնդիրըՙ փողերը։ Դրանք ի՞նչ փողեր են, ո՞ւմն են։ Բանն այն է, որ որեւէ, այս թվում պանամական օֆշորում ներգրավվելը հանցագործություն չէ։ Այսինքն ե՛ւ հայ գեներալը, ե՛ւ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը պանամական օֆշորում փող դնելով ամենեւին էլ հանցագործություն չեն կատարել եւ հանցագործ չեն։ Խնդիրն այն է, թե դրանք ո՞ւմ փողերն են։ Սա խնդիր է, քանի որ այդ փողերն ամենեւին էլ մեկ կիլոգրամ, անգամ մեկ արկղ բանանի փող չեն, դրանք լո՛ւրջ փողեր են։ Անշուշտ, հատկապես Ալիեւի պարագայում, չի բացառվում, որ դրանք հենց իր փողերն են։ Մարդը, ինչպես ասում են, ծնված օրից հարուստ է, կինըՙ հարուստի աղջիկ, այսինքն ինքը եւ հարուստի տղա է, եւ հարուստի փեսա, եւ, եթե անգամ անցած տարիներին եւ հիմա Ալիեւը չխլի ադրբեջանցի ժողովրդի հարստությունը, ինքը ունի բավականաչափ փողՙ Պանամայում էլ, Կիպրոսում էլ դնելու համար։ Այլ հարց է, թե նրա հայրը որտեղի՞ց է կուտակել այդքան փողը, եւ արդյո՞ք չի կուտակել ադրբեջանցի ժողովրդին թալանելով։ Սա, սակայն, թող ադրբեջանցի ժողովուրդը պարզի, փաստն այն է, որ անձամբ Իլհամ Ալիեւը Պանամայում փող դնելու համար պարտադիր չէ, որ թալանի սեփական ժողովրդին։

Այլ հարց է պարոն Միհրան Պողոսյանը։ Նա հարուստի տղա չէ եւ ի տարբերություն Ալիեւ կրտսերի, ամբողջ կյանքում հարուստ չի եղել, հենց ինքն է հարստացել։ Համաձայնեք, որ ԴԱՀԿ-ի պետի աշխատավարձը, եթե անգամ դրան գումարենք գեներալական ինչ-ինչ եկամուտները, չեն կարող այնքան շատ լինել, որ մարդն իրեն թույլ տա ոչ թե Պանամայում փող դնել, այլ տարին գոնե մեկ անգամ Պանամա գնալ։ Կնշանակի, պարոն Միհրան Պողոսյանը կողմնակի եկամուտ ունի, ընդ որումՙ շատ ավելի լուրջ, քան իր աշխատավարձը։ Սա արդեն օրենքի խախտում է։ Թե ի՞նչ կողմնակի եկամուտ կարող է ունենալ գեներալ Պողոսյանը, բարդ հարց է, հուշումներ են պետք։ Դրանցից մեկը հենց այն օֆշորային գոտին է, որտեղ ներգրավված է Պողոսյանըՙ Պանամա։ Կենտրոնական Ամերիկայում գտնվող այս երկիրը օֆշորից բացի հայտնի է նաեւ իր բանաններով։ Ճիշտ է, դրանք այնքան շատ չեն աճում Պանամայում, որքան, օրինակ, Հարավային Ամերիկայում, բայց ամերիկյան մայրցամաքում աշխատող մարդը, եթե ուզում է իր փողերը օֆշոր մտցնել, ապա անպայման դա կանի մոտիկ Պանամայում։ Ուրեմն պարոն Պողոսյանը Հարավային Ամերիկայում գործեր ունի։ Իսկ ի՞նչ գործեր կարելի է անել Հարավային Ամերիկայում, պարզվում էՙ դրանք մի քանիսն են։ Օրինակՙ նավթ (Վենեսվելայում), օրինակՙ ֆուտբոլ (ողջ մայրցամաքում), օրինակՙ բանան (ողջ մայրցամաքում), սուրճ (գրեթե ողջ մայրցամաքում) եւ տանգո (Արգենտինայում)։ Ուրեմն, բացառման սկզբունքով, միանգամից հանում ենք տանգոն, ապա հանում ենք ֆուտբոլը, քանի որ Միհրան Պողոսյանին երբեւէ մարզադաշտում տեսնող չի եղել, հետո հանում ենք սուրճը, քանի որ պարոն Պողոսյանը չէ, որ Հայաստան սուրճ է ներկրում, մնում են նավթն ու բանանը։ Դուքՙ չգիտեմ, բայց ես ընտրում եմ բանանը, այն պարզ պատճառով, որ նավթի բիզնեսն ավելի աղմկահարույց է եւ չեմ կարծում, թե Միհրան Պողոսյանը աղմկահարույց բիզնեսով կզբաղվեր։ Բացի այդ, ճիշտ է, Հարավային Ամերիկայում (Վենեսվելայում) նավթ կա, բայց նավթի բիզնես անողները ամենեւին էլ ամերիկյան մայրցամաք չեն գնում, նրանց ավելի արաբական աշխարհն է ձգում, ինչը, կոնկրետ պարոն Պողոսյանի պարագայում, չենք նկատում։

Ուրեմնՙ բանան։ Հատկապես այն երկրներում, որտեղ բանան չի աճում, սա լուրջ բիզնես է, մանավանդ այն երկրներում, որտեղ դու միակն ես, ով բանան է ներմուծում, սա ավելին քան լուրջ բիզնես է, լուրջ փողերով։ Այսինքն բանանագործությամբ կարելի է կուտակել, եւ քանի որ այդ կուտակածը պետք է ինչ-որ տեղ պահել, եւ որովհետեւ բանանագործներին ծանոթ են ավելի շատ այն երկրները, որտեղ բանան է աճում, ուրեմն ահա եւ Պանամայի կոդի բացահայտումը։

Հիմա, արդյոք Միհրան Պողոսյանը չի՞ կարող Հայաստան բանան ներկրել, եկամուտներն էլ հանգիստ ու ապահով դնել Պանամայում։ Իհարկե կարող է, ավելինՙ պետք է ողջունել պարոն Պողոսյանի բիզնես մտածողությունը։ Իսկ կարո՞ղ է արդյոք պարոն Պողոսյանը միակը լինել, որը Հայաստան բանան է ներկրում։ Սա վատ է, բայց սա Միհրան Պողոսյանի խնդիրը չէ, օրենքը չի արգելում ոլորտում մենաշնորհը, մարդն էլ օգտվում է, ուրեմն Միհրան Պողոսյանը կարող է միակը լինել, որ Հայաստան բանան է բերում։ Բայց բանն այն է, որ ԴԱՀԿ պետը չի կարող Հայաստանում որեւէ այլ գործով զբաղվել, բացի իր աշխատանքային պարտականություններից։ Դա համարվում է օրենքի խախտում, իսկ օրինախախտներին որոշ դեպքերում անվանում են հանցագործ։ Միհրան Պողոսյանն էլ, կանգնելով ընտրության առջեւՙ բանա՞նը, թե՞ ԴԱՀԿ-ը, ընտրել է այն, որից փող է գալիս եւ հրաժարական է տվել ԴԱՀԿ-ի պետի պաշտոնից։ Հայտարարության մեջ էլ գրել է, որ օֆշորի հարցերին ինքը կանդրադառնա արդեն որպես սովորական քաղաքացի։ Որպես սովորական քաղաքացի պարոն Պողոսյանը կարող է եւ չանդրադառնալ օֆշորի հարցերին, եւ քանի որ արդեն շատ ազատ ժամանակ ունի, կարող է գնալ հարազատ ամերիկյան մայրցամաք եւ լրջորեն ուսումնասիրել տանգոն։ Չի բացառվում, որ դրանից հետո Հայաստանում բացվեն Միհրան Պողոսյանի անվան տանգոյի մասնագիտական դպրոցներ, վճարովի անշուշտ։ Եւ հաշվի առնելով, որ մենք բանանի չափ տանգո ենք սիրում, կամ հակառակը, սովորական քաղաքացի Պողոսյանի բիզնեսը միայն կբարգավաճի։ Ի դեպ, բանանն ու տանգոն միմյանց շատ կապված բաներ են, օրինակ փարիզյան հանդեսներից մեկի կողմից աշխարհի լավագույն տանգո պարող ճանաչված արգենտինացի Պաբլո Վերոնը իր հարցազրույցներից մեկում պատասխանելով հարցին, թե ի՞նչն է իրեն օգնում այդպես պարել, պատասխանել է. «Բանն այն է, որ ես ամեն կատարումից առաջ ուտում եմ մի ամբողջ բանան»։ Այնպես որ Միհրան Պողոսյան տանգոյի դպրոցներում կարող են նոր Վերոններ ծնվել։

Բայց այդուհանդերձ, ո՞ւմ փողերն են Միհրան Պողոսյան անվան տակ, Պանամայում։ Սա, թերեւս, ամենակարեւոր հարցն է, որին Միհրան Պողոսյանն անպայման պետք է հիմնավոր պատասխանի, եթե անգամ դառնա Արգենտինայի, կամ Պարագվայի սովորական քաղաքացի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈԳԵԿՈՉՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական