Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի վարիչ

Հայոց բանակի 24-ամյակի նախօրյակին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է հայոց բանակին նվիրված գրքերի ցուցադրությունՙ «Հայոց բանակ» խորագրով: Ցուցադարակներին ներկայացված են վերջին երկուսուկես տասնամյակում տպագրված ավելի քան 180 գիրք ու ամսագիր:

Կենտրոնական ցուցադարակում ներկայացված են Արցախյան շարժման առաջամարտիկներ, Անկախ Հայաստանի պետական-քաղաքական գործիչներ, հայոց բանակի կազմակերպիչներ, ՀՀ պաշտպանության նախարար, ապա վարչապետ, Հայաստանի եւ Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, ՀՀ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար, վարչապետ, ապա ՀՀ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հեղինակած կամ նրանց մասին պատմող գրքերը:

Առանձին ցուցադարակով ներկայացված են Արցախի պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի «Ազդականչ 44» (հայերեն, ռուսերեն), ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «XXI դարի բանակը», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքերը:

Մեկ դարակով ներկայացված են «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ, 1988-1994» հանրագիտարանը եւ հանրագիտարանային արժեք ունեցող Սասուն Գրիգորյանի «Հավերժության լուսամատյան», Գալյա Առստամյանի «ԼՂՀ ազգային ազատագրական պայքար, 1988-2000», Բակուրի «Արցախյան գոյամարտի համահավաք», Հովհաննես Արմենակյանի «Ես մի զարկն եմ քո բազկի» գրքերը:

Տարբեր տարիների հրատարակությունների շարքը լրացնում են 2015 թ-ին տպագրված գրքերը: Դրանց թվում են Տիգրան Պետրոսյանցի եւ Գարեգին Ղազարյանի «1100 հայազգի գեներալներ, ծովակալներ» (անգլերեն), Վոլոդյա Հովհաննիսյանի «Սիսական ջոկատ», Երեւանի պետական համալսարանի հրատարակած «Թաթուլը» գրքերը:

Առաջին անգամ ներկայացվել է Մանկավարժական համալսարանի երաշխավորությամբ հրատարակված պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանի «Արյան կանչով» գիրքը, որ ներկայացնում է Արցախյան պատերազմի մասնակից 50 մանկավարժականցիների կենսագրություն, որոնցից 15-ը հերոսաբար նահատակվել են, այդ թվում Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, ՀՀ եւ Արցախի Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանը, ՀՀ եւ Արցախի Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ Գեւորգ Համբարձումյանը:

Ներկայացված են Ստեփանակերտում տպագրված Սենոր Հասրաթյանի, Մհեր Հարությունյանի, Տարոն Հակոբյանի, Սիրվարդ Մարգարյանի, Վահրամ Աթաջանյանի, Գալյա Առստամյանի մեկ տասնյակից ավելի գրքեր:

Մեծ թիվ են կազմում Արցախյան հերոսամարտին մասնակցած եւ անմահացած հայորդիներին նվիրված գրքերը: Դրանց թիվն անցնում է հիսունից: Ներկայացված են «Մահապարտներ», Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձեւ», Ասպրամ Ծառուկյանի Մոնթե Մելքոնյանին նվիրված եւ այլ գրքեր:

Ցուցադրությունում տեղ է տրվել «Հայոց բանակ» եւ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի «Կուրսանտ» հանդեսներին, որոնցում հրապարակված նյութերը պատմում են բանակի անցած ուղու, ներկա խնդիրների մասին:

Ցուցադրությունը խիստ ուսուցողական է եւ ունի ռազմահայրենասիրական դաստիարակության մեծ ներուժ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

Հաջորդ գրառումը

ՆՈՐԸՆԾԱ ԳՐՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐԸՆԾԱ ԳՐՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական